Գլխավոր տեղեկություն
Номер
N 1628-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (26.09.2023-02.02.2024)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.09.18-2023.10.01 Պաշտոնական հրապարակման օրը 25.09.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
22.09.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
24.09.2023
Дата вступления в силу
26.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 սեպտեմբերի 2023 թվականի N 1628-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ԿՈՏԱՅՔԻ, ՇԻՐԱԿԻ, ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31-Ի N 1469-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 7 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2111-Ն որոշման NN 1, 3, 4, 5, 9 և 9.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների։

2. Սույն որոշման N 2 հավելվածում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետի աշխատակազմի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա՝ հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետի աշխատակազմ ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը։ Ընդ որում, ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ նշված է սուբվենցիայի պայմանագրում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 31-ի N 1469-Ն որոշման N 2 հավելվածում «Կապան համայնքի Շինուհայր, Տաթև, Խոտ, Հալիձոր բնակավայրերի նախադպրոցական ուսումնական հաստատությունների, Շինուհայր բնակավայրի երաժշտական դպրոցի շենքերի տանիքներին և Հ 46 հանրապետական ու միջհամայնքային նշանակության ավտոճանապարհի գիշերային լուսավորության ցանցի էներգիայի սնուցման նպատակով արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում (Շինուհայր, Տաթև, Խոտ, Հալիձոր բնակավայրերի նախադպրոցական ուսումնական հաստատություններ)» բառերը փոխարինել «Տաթև համայնքի Շինուհայր, Տաթև, Խոտ, Հալիձոր բնակավայրերի նախադպրոցական ուսումնական հաստատությունների, Շինուհայր բնակավայրի երաժշտական դպրոցի շենքերի տանիքներին և Հ 46 հանրապետական ու միջհամայնքային նշանակության ավտոճանապարհի գիշերային լուսավորության ցանցի էներգիայի սնուցման նպատակով արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում (Շինուհայր, Տաթև, Խոտ, Հալիձոր բնակավայրերի նախադպրոցական ուսումնական հաստատություններ)» բառերով։

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

24.09.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1628-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1628-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1628-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1628-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2023 թվականի

սեպտեմբերի 22-ի N 1628-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 սեպտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.12.2023, N 2324-Ն 02.02.2024, N 1628-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան