ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 մայիսի 2022 թվականի N 644-Լ
«ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԵՐԻ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ) ԵՎ/ԿԱՄ ԲԵՌՆԱՐԿՂԵՐՈՎ (ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐՈՎ) ԲԵՌՆՎՈՂ ՆԱՎՈՎ (ՆԱՎԵՐՈՎ) ՓՈԽԱԴՐՄԱՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԲԵՌՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԲԵՌՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԵՌՆԵՐԻ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ ԵՎ/ԿԱՄ ԲԵՌՆԱՐԿՂԵՐՈՎ (ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐՈՎ) ԲԵՌՆՎՈՂ ՆԱՎՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 25.05.23 N 818-Լ)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Արդյունաբերական քաղաքականության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և 23-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 400-Լ որոշման 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ճանաչել «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ որպես Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) և/կամ բեռնարկղերով (կոնտեյներներով) բեռնվող նավով (նավերով) փոխադրման օպերատոր (այսուհետ՝ օպերատոր)։
(1-ին կետը լրաց. 25.05.23 N 818-Լ)
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և օպերատորի միջև Հայաստանի Հանրապետության տարածքից բեռներ արտահանող կամ Հայաստանի Հանրապետության տարածք բեռներ ներմուծող Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունների բեռների՝ լաստանավով և/կամ բեռնարկղերով (կոնտեյներներով) բեռնվող նավով փոխադրումն ապահովելու մասին պայմանագրի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի։
(2-րդ կետը լրաց. 25.05.23 N 818-Լ)
3. (կետն ուժը կորցրել է 25.05.23 N 818-Լ)
4. (կետն ուժը կորցրել է 25.05.23 N 818-Լ)
5. (կետն ուժը կորցրել է 25.05.23 N 818-Լ)
6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ կետով հաստատված պայմանագրի կնքումը։
7. (կետն ուժը կորցրել է 25.05.23 N 818-Լ)
8. (կետն ուժը կորցրել է 25.05.23 N 818-Լ)
9. (կետն ուժը կորցրել է 25.05.23 N 818-Լ)
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
06.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի N 644-Լ որոշման |
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԲԵՌՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՈՂ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԲԵՌՆԵՐ ՆԵՐՄՈՒԾՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԵՌՆԵՐԻ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ ԵՎ/ԿԱՄ ԲԵՌՆԱՐԿՂԵՐՈՎ (ԿՈՆՏԵՅՆԵՐՆԵՐՈՎ) ԲԵՌՆՎՈՂ ՆԱՎՈՎ ՓՈԽԱԴՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 25.05.23 N 818-Լ)
ք. Երևան |
« » ________ 20 թ. |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, ի դեմս` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի, ով գործում է ԷՆ-ի կանոնադրության հիման վրա, մի կողմից, և «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ (այսուհետ` Ընկերություն), ի դեմս` տնօրեն Դավիթ Իլոյանի, որը գործում է Ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից, այսուհետ երկուսը միասին կանվանվեն Կողմեր, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 400-Լ որոշման (այսուհետ՝ Որոշում) 3-րդ կետի 1-ին ենթակետը՝ կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին.
Պայմանագրում կիրառվող հասկացություններ
Պատասխանատու մարմին - Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն։
Օպերատոր - «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ։
Շահառու - Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպություններ, որոնք բավարարում են ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 400-Լ որոշմամբ սահմանված պահանջներին։
Ծառայություն - Օպերատորի կողմից Շահառուներին լաստանավով (լաստանավերով) և/կամ նավով (նավերով) (այսուհետ՝ նավ) Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող և/կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող, Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ և/կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղություններով, բեռների փոխադրման մատուցած ծառայություններ։
Որոշում - ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 400-Լ որոշում։
1. Պայմանագրի առարկան
1.1. Սույն Պայմանագիրը կարգավորում է Կողմերի փոխհարաբերությունները՝ կապված Օպերատորի կողմից Շահառուներին մատուցած Ծառայությունների հետ:
1.2. Օպերատորը լաստանավով (լաստանավերով) և/կամ նավով (նավերով) Շահառուներին մատուցում է Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանվող և/կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող բեռների՝ Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ և/կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղություններով փոխադրման Ծառայություն։
1.3. Օպերատորը Շահառուներին մատուցած Ծառայության արժեքն ուղղակի Շահառուներից չի գանձում, այլ այդ գումարը Օպերատորին տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից, որպես Շահառուներին փոխհատուցում։
1.4. Շահառուներին Օպերատորի կողմից մատուցած Ծառայության արժեքը փոխհատուցվում է Պատասխանատու մարմնի միջոցով, Որոշման համաձայն և
Պայմանագրով սահմանված վճարման կարգին համապատասխան, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից 2023 թվականի հունիսի 1-ից օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում մատուցված Ծառայությունների մասով, բայց ոչ ավելի, քան տվյալ տարվա համար պետական բյուջեի մասին օրենքով սահմանված սահմանաչափը (գումարը)։
1.5. Շահառուներին Օպերատորի կողմից մատուցած Ծառայության արժեքը փոխհատուցվում է Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի մեկ չվերթի համար 120,000,000 (հարյուր քսան միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ, անկախ այն հանգամանքից, թե տվյալ չվերթում քանի շահառուի է մատուցվել ծառայություն։
1.6. Օպերատորը Ծառայության մատուցման նպատակով Շահառուներից ընդունում է հայտեր և ապահովում վերջիններիս Ծառայության մատուցումը։
1.7. Եթե Օպերատորը Ծառայություն է մատուցում Շահառու չհանդիսացող անձանց, ապա սույն պայմանագրի 1.5-րդ կետով նախատեսված գումարը նվազեցվում է Շահառու չհանդիսացող անձանց մատուցած Ծառայության համար Օպերատորի կողմից գանձած գումարի չափով։
1.8. Օպերատորն ապահովում է առնվազն շաբաթական մեկ չվերթ Նովոռոսիյսկ-Բաթումի-Նովոռոսիյսկ և/կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ- Փոթի ուղղություններով և սահմանում է չվացուցակ։
2. Վճարման կարգը
2.1. Օպերատորի կողմից Շահառուներին մատուցած Ծառայության արժեքի չափով հաշվարկված փոխհատուցման գումարը Պատասխանատու մարմնի կողմից տրվում է Օպերատորին շաբաթական կտրվածքով՝ նախորդ շաբաթվա ընթացքում փաստացի մատուցած Ծառայության համար։
2.2. Փոխհատուցման գումարի տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բյուջետային օրենսդրությանը, Որոշմանը և Պայմանագրին համապատասխան։
2.3. Փոխհատուցման գումարն ստանալու նպատակով Օպերատորը Պատասխանատու մարմին է ներկայացնում նախորդ շաբաթվա ընթացքում Շահառուներին մատուցած Ծառայությունների մասով հաշվետվություն Պայմանագրին կից Ձև 1-ին համապատասխան և Ծառայության մատուցումը հիմնավորող փաստաթղթեր, մասնավորապես՝ չվերթի իրականացումը հավաստող փաստաթուղթ, Շահառուների հայտերի և բեռն ուղեկցող այլ փաստաթղթերի (Որոշմամբ սահմանված փաստաթղթեր) կրկնօրինակները, ինչպես նաև Շահառու չհանդիսացող անձանց մատուցած Ծառայության և դրա համար գանձած գումարի վերաբերյալ տեղեկատվություն և հիմնավորող փաստաթղթեր։
2.4. Պատասխանատու մարմինը Պայմանագրի 2.3-րդ կետով նախատեսված հաշվետվությունը և փաստաթղթերն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է դրանք ու փոխհատուցման ենթակա գումարը տրամադրում Օպերատորին։
2.5. Եթե Պայմանագրի 2.3-րդ կետով նախատեսված հաշվետվության և փաստաթղթերի՝ Պատասխանատու մարմնի կողմից ուսումնասիրության արդյունքում ի հայտ է գալիս անհամապատասխանություն Օպերատորի կողմից ներկայացված փոխհատուցման գումարի չափի մեջ, ապա այն կարող է ճշգրտվել Օպերատորի կողմից լրացուցիչ հիմնավորման ներկայացման դեպքում։
2.6. Փոխհատուցման գումարը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության որևէ առևտրային բանկում Օպերատորի կողմից բացված հաշվարկային հաշվին։ Հաշվարկային հաշվի վերաբերյալ տեղեկատվությունն Օպերատորը տրամադրում է Պատասխանատու մարմնին։
2.7. Օպերատորը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն է կրում իր կողմից ներկայացված Պայմանագրի 2.3-րդ կետով նախատեսված հաշվետվության և/կամ փաստաթղթերի իսկությանը չհամապատասխանելու համար։
3. Կողմերի պարտավորությունները և իրավունքները
3.1. Օպերատորը պարտավոր է`
3.1.1. Ապահովել առնվազն շաբաթական մեկ չվերթ Նովոռոսիյսկ-Բաթումի- Նովոռոսիյսկ և/կամ Փոթի-Կովկաս նավահանգիստ-Փոթի ուղղություններով և սահմանել ու հրապարակել չվացուցակ:
3.1.2. Ապահովել Շահառուներին կանոնավոր Ծառայության մատուցումը։
3.1.3. Շահառուներից ընդունել Որոշման հավելվածով նշված հայտեր:
3.1.4. Ուսումնասիրել Պայմանագրի 3.1.3-րդ կետով ներկայացված հայտերի համապատասխանությունը Որոշման հավելվածով ներկայացված պահանջներին։
3.1.5. Յուրաքանչյուր շաբաթվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Պատասխանատու մարմին ներկայացնել Շահառուներին մատուցած Ծառայության դիմաց Որոշմամբ սահմանված՝ Շահառուներին փոխհատուցման համար նախատեսված և Պայմանագրի համաձայն հաշվարկված արժեքի չափով գումար ստանալու հայտ և Պայմանագրի 2.3-րդ կետով նախատեսված հաշվետվությունը և փաստաթղթերը։
3.1.6. Պատասխանատու մարմին ներկայացնել լաստանավի (լաստանավերի) կամ նավի (նավերի) սեփականությունը հավաստող փաստաթղթերը կամ վարձակալության պայմանագրերը, ինչպես նաև դրանցում կատարված (կատարվող) և նախատեսվող փոփոխությունների մասին տեղեկատվությունը։
3.1.7. Պատասխանատու մարմնին գրավոր ծանուցել Պայմանագրի կատարումն անհնարին դարձնող ի հայտ եկած հանգամանքների մասին՝ դրանք ի հայտ գալուց հետո առավելագույնը յոթ աշխատանքային օրվա ընթացքում։
3.1.8․ Փոխհատուցման տրամադրման պայմանների խախտման փաստերի ի հայտ գալու դեպքում, եթե արդյունքում Օպերատորին տրամադրվել է ավել գումար, քան ենթակա էր փոխհատուցման համար, ապահովել ավելի տրամադրված դրամական միջոցները Հայաստանի Հանրապետության բյուջե վերադարձնելուն ուղղված Պատասխանատու մարմնի պահանջների կատարումը։
3.2. Օպերատորն իրավունք ունի`
3.2.1. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ստանալ Շահառուներին մատուցած Ծառայության համար՝ Որոշմամբ սահմանված Շահառուներին տրամադրվող փոխհատուցման համար նախատեսված և Որոշման ու Պայմանագրի համաձայն հաշվարկված գումարը։
3.2.2. Մերժել Շահառուների կողմից ներկայացված հայտը՝ Որոշման հավելվածի 17-րդ կետին համապատասխան։
3.2.3. Դիմել Պատասխանատու մարմնին՝ Պայմանագրի կատարման հետ կապված մեկնաբանություններ ստանալու համար։
3.2.4. Պատասխանատու մարմին ներկայացնել առաջարկություններ Պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, այդ թվում նաև՝ փոխհատուցման չափի փոփոխության անհրաժեշտություն առաջանալու դեպքում՝ կցելով տվյալ փոփոխության ֆինանսատնտեսական հիմնավորումները պարունակող տեղեկատվությունը։
3.2.5. Պայմանագրի պատշաճ կատարումն ապահովելու նպատակով համագործակցել երրորդ անձանց հետ։
3.2.6. Պատասխանատու մարմնի կողմից վճարումները 30 օրից ավելի ուշացնելու դեպքում պահանջել կրած վնասների հատուցում։
3.3. Պատասխանատու մարմինը պարտավոր է`
3.3.1. Ուսումնասիրել Օպերատորի կողմից ներկայացված 3.1.5-րդ կետով նախատեսված հայտը, Պայմանագրի 2.3-րդ կետով նախատեսված հաշվետվությունները և փաստաթղթերը։
3.3.2. Ապահովել փոխհատուցման գումարի տրամադրումն Օպերատորին՝ Պայմանագրի 2-րդ բաժնին համապատասխան։
3.3.3. ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում (www.mineconomy.am) հրապարակել տեղեկատվություն իրականացված չվերթերի և փոխհատուցման վերաբերյալ՝ համաձայն Ձև 2-ի։
3.3.4. Դիտարկել Օպերատորի կողմից Պայմանագրի 3.2.4-րդ կետին համապատասխան ներկայացված առաջարկությունները և այլ տեղեկատվությունը՝ դրանք ստանալու պահից 30 (երեսուն) օրվա ընթացքում և Օպերատորին տեղեկացնել ընդունված որոշման մասին։
3.3.5. Օպերատորին մեկնաբանություններ ներկայացնել Պայմանագրի կատարման հետ կապված հարցերով, վերջինիս կողմից նման դիմում ներկայացնելու պահից 30 (երեսուն) աշխատանքային օրվա ընթացքում։
3.3.6. Փոխհատուցման տրամադրման պայմանների խախտման փաստերի ի հայտ գալու դեպքում, եթե արդյունքում Օպերատորին տրամադրվել է ավելի գումար, քան ենթակա էր փոխհատուցման համար, պահանջել Օպերատորից ավել տրամադրված դրամական միջոցները վերադարձնել Հայաստանի Հանրապետության բյուջե։
3.3.7. Տեղեկացնել Օպերատորին տվյալ տարվա համար պետական բյուջեով փոխհատուցման համար նախատեսված ֆինանսական միջոցների մասին Պայմանագիրը ստորագրելու պահին և դրա մնացորդի մասին, երբ մնացորդը կարող է ապահովել առավելագույնը չորս չվերթի ամբողջական փոխհատուցում։
3.4. Պատասխանատու մարմինն իրավունք ունի`
3.4.1. Օպերատորից պահանջել և ստանալ Պայմանագրի 2.3-րդ կետով նախատեսված հաշվետվությունը և փաստաթղթերը։
3.4.2. Անհրաժեշտության դեպքում, ուսումնասիրություն իրականացնելու նպատակով Օպերատորից պահանջել լրացուցիչ տեղեկատվություն։
3.4.3. Անհրաժեշտության դեպքում Օպերատորի կողմից ներկայացված Պայմանագրի 2.3-րդ կետով նախատեսված հաշվետվությունը և փաստաթղթերը տրամադրել այլ պետական մարմիններին դրանց իսկությունը պարզելու նպատակով։
3.4.4. Կասեցնել փոխհատուցման գումարի տրամադրումը Օպերատորին կասեցման վերաբերյալ որոշման մասին ոչ ուշ, քան նման որոշում կայացնելու պահից 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե Պատասխանատու մարմնի կողմից պարզվել է կամ պետական այլ մարմնից ստացվել է տեղեկություն Օպերատորի կողմից ներկայացված Պայմանագրի 2.3-րդ կետով նախատեսված հաշվետվությունում և/կամ փաստաթղթերում ոչ հավաստի տեղեկությունների առկայության կամ թերի լինելու մասին։
3.4.5. Առաջարկություններ ներկայացնել Օպերատորին Պայմանագրի փոփոխության վերաբերյալ, այդ թվում՝ փոխհատուցման չափի։
4. Կողմերի պատասխանատվությունը
4.1. Կողմերը Պայմանագրով նախատեսված իրենց պարտավորությունների չկատարման և/կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության:
5. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը
5.1. Կողմերից և ոչ մեկը պատասխանատվություն չի կրում Պայմանագրով իր ցանկացած պարտավորությունների ամբողջությամբ կամ մասամբ չկատարելու համար, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, այն է` ջրհեղեղ, հրդեհ, երկրաշարժ և այլ բնական աղետներ, սույն Պայմանագրի կնքման պահից հետո ծագած ցանկացած պետական մարմինների ակտեր կամ գործողություններ, որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել:
Եթե այդ հանգամանքներից որևէ մեկն անմիջական ազդեցություն է ունեցել սույն Պայմանագրով սահմանված ժամկետում պարտավորությունների կատարման վրա, ապա պարտավորությունների կատարման ժամկետը երկարաձգվում է այնքան ժամանակով, որքան որ գործել են այդ ուժերը:
5.2. Այն Կողմը, որը չի կատարում սույն Պայմանագրով իր պարտավորություններն անհաղթահարելի ուժի ազդեցության պատճառով, պարտավոր է անմիջապես ծանուցել մյուս Կողմին սույն Պայմանագրի 5.1-ին կետում նշված հանգամանքների, դրանց տևողության և ավարտի մասին, սակայն ոչ ուշ, քան դրանց սկսելու և ավարտի ամսաթվից 5 (հինգ) օրացուցային օր: Ծանուցման մեջ նշված փաստերը պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի կողմից տրված և Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահի կողմից ստորագրված, կնիքով հաստատված պաշտոնական փաստաթղթերով:
5.3. Ծանուցման բացակայությունը կամ ուշացումով ծանուցումը զրկում է Կողմին Պայմանագրի 5.1-ին կետում նշված հանգամանքներից յուրաքանչյուրին հղում կատարելու իրավունքից` որպես իր պարտավորությունների չկատարման համար պատասխանատվությունից ազատող հիմք:
6. Վեճերի լուծումը
6.1. Պայմանագրի կատարման ժամանակ առաջացող բոլոր վեճերը լուծվում են Կողմերի միջև բանակցությունների միջոցով, որոնք կարող են անցկացվել, այդ թվում՝ նաև փոստով գրությունների ուղարկման, ֆաքսիմիլային հաղորդագրությունների փոխանակման կամ էլեկտրոնային կապի միջոցով:
6.2. Եթե բանակցությունների արդյունքում Կողմերը համաձայնության չեն գալիս, ապա բոլոր վեճերը կարող են լուծվել նախապահանջային կարգով: Նախապահանջի քննության ժամկետը կազմում է նախապահանջն ստանալու օրվանից 30 (երեսուն) օր:
6.3. Եթե Կողմերը չեն կարգավորում վեճերը բանակցությունների միջոցով և/կամ նախապահանջային կարգով, ապա դրանք լուծվում են դատական կարգով՝ ՀՀ գործող օրենսդրությանը համապատասխան:
7. Պայմանագրի մեջ փոփոխություններ, լրացումներ կատարելու և դրա լուծման կարգը
7.1. Պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ և լրացումներ, որոնք Կողմերը ձևակերպում են Պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագրով:
7.2. Պայմանագրի բոլոր փոփոխությունները վավեր են և հանդիսանում են դրա անքակտելի մասը միայն այն դեպքում, եթե կատարվել են գրավոր ձևով, ստորագրվել են երկու Կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից և ուղիղ հղում են պարունակում Համաձայնագրին։
7.3. Պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել Կողմերից յուրաքանչյուրի կողմից` Պայմանագրի լուծման մտադրության մասին մյուս կողմին գրավոր ծանուցելով Պայմանագրի լուծման նախատեսվող ամսաթվից 15 (տասնհինգ) օրացուցային օր առաջ:
7.4 Պայմանագիրը համարվում է լուծված լուծման մասին ծանուցման մեջ նշված ամսաթվից` մատուցված բեռնափոխադրումների և մատուցված Ծառայության հաշվարկներով Կողմերի բոլոր պարտավորությունների կատարման պայմանով:
7.5. Սույն Պայմանագիրը լուծելիս Կողմերը կազմում են փոխադարձ հաշվարկների ակտ և իրականացնում են համապատասխան վճարումներ մինչև Պայմանագրի լուծման ամսաթիվը:
8. Այլ պայմաններ
8.1. Կողմերի գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ, միջազգային պայմանագրերով և այլ համաձայնագրերով, որոնց մասնակիցներն են Պայմանագրի Կողմերը:
8.2. Կողմերը պարտավորվում են չհրապարակել այն տեղեկատվությունը, որն իրենց հայտնի է դարձել Պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման ընթացքում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
8.3. Գտնվելու վայրի, փոստային հասցեի, հեռախոսահամարների, ֆաքսի, բանկային և այլ վավերապայմանների փոփոխության դեպքում Կողմերը պարտավոր են փոփոխության ամսաթվից 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացնել միմյանց:
8.4. Պայմանագրով նախատեսված բոլոր գրավոր ծանուցումներն ուղարկվում են Պայմանագրում նշված հասցեներով, պատվիրված փոստով՝ հանձնման վերաբերյալ ծանուցումով, կամ հեռագրով, կամ հանձնվում են առձեռն՝ ստորագրությամբ, կամ վավերապայմաններում նշված էլեկտրոնային փոստի հասցեով։
8.5. Պայմանագրին վերաբերող ցանկացած փաստաթուղթ կարող է պատրաստվել և փոխանցվել էլեկտրոնային կապի միջոցներով, ընդ որում, Կողմերն ընդունում են, որ նման փաստաթղթերը կունենան բնօրինակի ուժ, այդ թվում նաև հենց ինքը՝ Պայմանագիրը։
8.6. Եթե Կողմը չի ստացել ծանուցումը Պայմանագրում նշված իր հասցեի փոփոխության պատճառով, պայմանով որ ծանուցում ուղարկող Կողմը նախապես տեղեկացված չի եղել նման փոփոխության մասին, ծանուցումը, միևնույնն է, համարվում է ստացված։
8.7. Սույն Պայմանագիրը կազմված է հայոց լեզվով, ստորագրված և կնքված է հավասար իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից՝ մեկական օրինակ Կողմերից յուրաքանչյուրին:
9. Պայմանագրի գործողության ժամկետը
9.1. Սույն Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Կողմերի ստորագրելու ամսաթվից և գործում է մինչև 2023 (երկու հազար քսաներեք) թվականի դեկտեմբերի 31-ը (երեսունմեկը) ներառյալ:
10. Կողմերի հասցեները և բանկային վավերապայմանները
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն |
Ընկերություն՝ «ՍԻ ԸՆԴ ԷՄ ԻՆԹԵՐՆԵՅՇՆԼ» ՍՊԸ |
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 0010 ՀՎՀՀ՝ 02698604 ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչություն հ/հ 900011018695
նախարար՝ Վահան Քերոբյան ________________________
Ստորագր. Կ.Տ. |
Հասցե` ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 2 թղմ., շ. 18/1, 0054 Հեռ. բջջ.` +374 93 372710 Էլ. հասցե՝ commerce@arm-shipping.com ՀՎՀՀ` 00505151 հ/հ ՀՀ դրամ` 220410511020000 Բանկ` «Ակբա Բանկ» ԲԲԸ
տնօրեն՝ Դավիթ Իլոյան ______________________
Ստորագր. Կ.Տ. |
Ձև N 1
Շահառու հանդիսացող կազմակերպությունների բեռների փոխադրման հաշվետվություն
Շահառուի անվանումը |
Փոխադրման ուղղությունը (արտահանում ՀՀ-ից/ ներմուծում ՀՀ) |
Բեռնա- փոխադրման տեսակը (ավտոմոբիլ/ բեռնարկղ) |
Բեռի չափման միավոր* |
Բեռի քանակը |
Բեռի արժեքը (դրամ) |
Արտա- հանման/ ներմուծման երկիրը |
Լաստա-նավով/ նավով փոխա-դրման արժեքը (դրամ) |
Փոխհա- տուցման գումարը (դրամ) |
Արտա-հանումը/ ներմուծումը հավաստող փաստա-թղթերի և հայտերի համարները (կցվում են պատճեն-ները) |
_______________
*- Եթե բեռը տեղափոխվում է մեքենայով, ապա մեքենայի երկարությունը (համադրած բեռնարկղի հետ ֆուտերով), եթե բեռը տեղափոխվում է բեռնարկղով, ապա բեռնարկղի չափը ֆուտերով։
Ձև N 2
Տեղեկատվություն
ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի N 400-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակներում իրականացված չվերթերի և տրամադրված փոխհատուցման վերաբերյալ «___» __________ 20__ դրությամբ
Չվերթ N |
Փոխադրված բեռներ |
Տրամադրված փոխհատուցման չափը, հազ. դրամ | ||||
Ամիս, ամսաթիվ, տարեթիվ |
Ներմուծում մեքենա, հատ |
Արտահանում մեքենա, հատ |
Ներմուծում բեռնարկղ, հատ |
Արտահանում բեռնարկղ, հատ | ||
1. |
||||||
2. |
||||||
3. |
||||||
… |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
06.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի N 644-Լ որոշման |
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
(հավելվածն ուժը կորցրել է 25.05.23 N 818-Լ)
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 5-ի N 644-Լ որոշման |
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ N___
«ՌՈՒՍԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
(հավելվածն ուժը կորցրել է 25.05.23 N 818-Լ)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
25.05.2023, N 818-Լ | 26.05.2023, N 644-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|