ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հուլիսի 2021 թվականի |
թիվ 78 |
քաղ. Նուր-Սուլթան |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 130 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՍԵՂՄՎԱԾ ԿԱՄ ՀԵՂՈՒԿԱՑՎԱԾ ԳԱԶԻ ՀԱՄԱՐ ԱՆԿԱՐ ՏԱՐԱՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՔՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 7-րդ և 16-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.5 ենթակետով.
«7.5. Բելառուսի Հանրապետության տարածք ոչ ավելի, քան 25 հազար հատին համապատասխան ծավալով ներմուծվող և սեղմված կամ հեղուկացված գազի համար տարաների արտադրության նպատակով նախատեսված՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7311 00 110 0, 7311 00 130 0, 7311 00 190 0 և 7311 00 300 0 ծածկագրերով դասակարգվող՝ սեղմված կամ հեղուկացված գազի համար անկար տարաների նախապատրաստվածքների առնչությամբ տրամադրել սակագնային արտոնություն՝ Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մասքատուրքի դրույքաչափը մաքսային արժեքի 15 %-ից մինչև 5 % նվազեցնելու տեսքով։
Նշված սակագնային արտոնությունը տրամադրվում է ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության այն հաստատումը Բելառուսի Հանրապետության մաքսային մարմիններ ներկայացնելու պայմանով, որը տրվել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարարության կողմից և պարունակում է այդ ապրանքների անվանացանկի, քանակի, արժեքի մասին, ինչպես նաև դրանց ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ։
Սույն ենթակետով նախատեսված սակագնային արտոնությունը տրամադրվում է «բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով ձևակերպվող (ձևակերպված) այն ապրանքների բացթողման ժամանակ, որոնց առնչությամբ ապրանքների հայտարարագիրը, իսկ ապրանքների հայտարարագրի ներկայացումից առաջ ապրանքների բացթողման դեպքում՝ ապրանքների հայտարարագիրը ներկայացնելուց առաջ ապրանքների բացթողման մասին հայտը գրանցվել են մաքսային մարմնի կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի հուլիսի 14-ի թիվ 78 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը ներառյալ:»:
2. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.5 ենթակետով նախատեսված սակագնային արտոնության կիրառման լրացուցիչ կարգի սահմանում չի պահանջվում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Սմաիլով |
Ա. Ժապարով |
Ա. Օվերչուկ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: