ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 592-Ա
ՍԻՐԱՆՈՒՇ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շուկայի զարգացման վարչության շուկայի հետազոտության բաժնի գլխավոր մասնագետ Սիրանուշ Շահմուրադյանին 2022 թվականի հունիսի 14-ից 19-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ «VivaTechnology 2022» միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Սիրանուշ Շահմուրադյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.05.2022 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |