ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2023 թվականի ք. Երևան |
թիվ 13-Ա |
«ԹԵՎ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետի և «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով «ԹԵՎ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման (ցանցային օպերատորի գործունեության) լիցենզիայի գործողությունը դադարեցնելու վերաբերյալ 2023 թվականի ապրիլի 3-ի դիմումը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշում է.
1. Բավարարել դիմումը և ուժը կորցրած ճանաչել «ԹԵՎ» ՍՊ ընկերությանը 2017 թվականի նոյեմբերի 20-ին տրամադրված հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 250 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԹԵՎ» ՍՊ ընկերությանը հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀԱԿՈԲՅԱՆ |
2023 թ. ապրիլի 10 ք. Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|