ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2018 թվականի |
թիվ 189 |
քաղ. Մոսկվա |
ԳՈՐԳԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԱՏԵՔՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՈՒՄ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 42-րդ և 45-րդ հոդվածներին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում և Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնում (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հուլիսի 16-ի թիվ 54 որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանել ենթադիրքը՝ թիվ 1 հավելվածի համաձայն.
բ) Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ներառել դիրքեր՝ թիվ 2 հավելվածի համաձայն.
գ) սահմանել Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր՝ թիվ 3 հավելվածի համաձայն.
դ) Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ծանոթագրությունները լրացնել հետևյալ բովանդակությամբ 47Դ ծանոթագրությամբ՝
«47Դ) Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը ՝ մաքսային արժեքի 0 (զրո) %-ի չափով, կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 189 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական |
ԵՆԹԱԴԻՐՔ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկից հանվող
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավորներ |
4002 11 000 0 |
- - լատեքս |
- |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական |
ԴԻՐՔԵՐ
Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկում ներառվող
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Լրացուցիչ չափման միավորներ |
4002 11 000 |
- - լատեքս՝ |
|
4002 11 000 1 |
- - - գորգերի արտադրության համար5) |
- |
4002 11 000 9 |
- - - այլ |
- |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Եվրասիական տնտեսական |
ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ
Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագնի ներմուծման մաքսատուրքերի
ԱՏԳ ԱԱ ծածկագիր |
Դիրքի անվանումը |
Ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ (մաքսային արժեքից տոկոսներով՝ կամ եվրոյով, կամ |
4002 11 000 1 |
- - - գորգերի արտադրության համար5) |
547Դ)
|
4002 11 000 9 |
- - - այլ |
5
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|