ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 օգոստոսի 2021 թվականի N 1263-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 1200-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի աշխատակարգը, մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ ներկայացվող հաշվետվության ձևը սահմանելու մասին» N 1200-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածում՝
ա. 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7-րդ, 8-րդ և 9-րդ ենթակետերով.
«7) իր գործառույթների իրականացման արդյունքում վերհանված խնդիրների, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող միջոցների վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին է ներկայացնում առաջարկներ.
8) յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող նիստում ծանոթանում է տվյալ տարվա հաշվետու ժամանակահատվածում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերին կամ հատուկ կատեգորիայի զոհերին կամ հավանական զոհերին տրամադրած աջակցության և պաշտպանության գործընթացին.
9) անհրաժեշտության դեպքում, այցելություններ է կատարում թրաֆիքինգի զոհերի համար թիրախային համարվող վայրեր (հատուկ դպրոցներ, հոգեբուժարաններ, մանկատներ և այլ՝ թրաֆիքինգի և շահագործման դեպքերի հանդիպման տեսանկյունից ռիսկային համարվող հաստատություններ) ուսումնասիրություններ և իրազեկման աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև այդ վայրերում արտագնա նիստեր կազմակերպելու համար։»,
բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8․Հանձնաժողովի նիստին, ըստ անհրաժեշտության, խորհրդատուի կարգավիճակով կարող են մասնակցել պետական այլ շահագրգիռ մարմինների պատասխանատու աշխատակիցներ, հոգեբաններ, մանկավարժներ և այլ մասնագետներ:»,
գ. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Հանձնաժողովի որոշումներն ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից: Մարդուն զոհի կամ հատուկ կատեգորիայի զոհի կարգավիճակ տալու մասին հանձնաժողովի որոշման քաղվածքի մեկական օրինակ տրվում է նախանույնացումն իրականացրած իրավասու մարմնին, նույնացված զոհին կամ հատուկ կատեգորիայի զոհին կամ նրա օրինական ներկայացուցչին։ Հանձնաժողովի քարտուղարը քաղվածքը հանձնելու մասին կատարում է համապատասխան գրառում հատուկ մատյանում` նշելով ստացողի անունը, ազգանունը, նրան աջակցող կազմակերպության անվանումը, ստանալու օրը, ամիսը, տարեթիվը: Գրառման դիմաց դրվում է ստացողի ստորագրությունը: Քաղվածքի օրինակելի ձևը և մատյանի ձևը հաստատվում է հանձնաժողովի կողմից՝ հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ։ Հանձնաժողովի մասնակիցների առարկությունների և առաջարկությունների մասին հայտարարությունները, եթե այդպիսիք եղել են, արտացոլվում են նիստի արձանագրությունում։»,
դ. 13-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) իր կամ հանձնաժողովի անդամների նախաձեռնությամբ կամ իրավասու մարմինների միջնորդությունների հիման վրա հանձնաժողովի նիստ հրավիրելու անհրաժեշտության մասին իրազեկում ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում հրավիրում է հանձնաժողովի նիստ.»,
ե. 13-րդ կետի 7-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7) իրավասու մարմիններից ստանում է տեղեկատվություն և յուրաքանչյուր կիսամյակ, մինչև հաջորդող ամսվա 15-ը, Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ է ներկայացնում սույն որոշման N 2 հավելվածով նախատեսվող հաշվետվությունը.»,
զ. ուժը կորցրած ճանաչել 18-րդ կետը.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
06.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի N 1263-Ն որոշման |
«Հավելված N 2 ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 15-ի N 1200-Ն որոշման |
Ձ Ե Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԶՈՀԵՐԻ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհուրդ ներկայացվող հաշվետվությունն ունի երկու բաժին` նկարագրական և ծախսային, որոնցում պետք է ներառվի հետևյալ տեղեկատվությունը.
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
1) նույնացման հանձնաժողովի գումարած նիստերը և քննարկվող հարցերը` ըստ «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասի և 23-րդ հոդվածի 1-ին մասի.
2) հաշվետու ժամանակահատվածում նույնացված զոհերի՝
ա. թիվը,
բ. սեռը,
գ. տարիքը,
դ. քաղաքացիությունը,
ե. բնակության վայրը,
զ. թրաֆիքինգի/շահագործման տեսակը,
է․հայտնաբերող կառույցը.
3) աջակցություն ստանալու նպատակով ուղղորդված հավանական զոհերի, զոհերի/հատուկ կատեգորիայի զոհերի թիվը, օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց տրամադրված աջակցության տեսակները (պետական և ոչ պետական).
4) հավանական զոհին/զոհերին հայտնաբերող կառույցը/կառույցները (կազմակերպությունը/կազմակերպությունները).
5) պաշտպանության համար ներկայացված միջնորդությունների և միջնորդության հիման վրա կայացրած որոշումների ամփոփ բովանդակությունը:
2. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԸ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
06.08.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 օգոստոսի 2021 թվական: