ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 304-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 516-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության ԱՄՆ-ի գրասենյակի կողմից «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված սառնարանները (165 հատ, 20 տեղ, 29,479 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժեքով, ներառյալ 4,479 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, բաշխման ցանկը` համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Հայաստանի տարածաշրջաններում» ծրագրի մասին» N 516-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
| Հայաստանի Հանրապետության | Տ. ԱվինՅԱՆ | 
| 
 Երևան | 
| 12.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
| 
 | Հավելված ՀՀ փոխվարչապետի N 304-Ա որոշման | 
ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆԿ
| Քանակ | Չափման միավոր | Նկարագրություն | Գինը ԱՄՆ դոլար | Բաշխման վայրը | 
| 12 | Հատ | Սառնարան | 1818.18 | Գյումրու տարածաշրջան | 
| 12 | Հատ | Սառնարան | 1818.18 | Իջևանի տարածաշրջան | 
| 12 | Հատ | Սառնարան | 1818.18 | Ճամբարակի տարածաշրջան | 
| 12 | Հատ | Սառնարան | 1818.18 | Ալավերդու տարածաշրջան | 
| 12 | Հատ | Սառնարան | 1818.18 | Կապանի տարածաշրջան | 
| 12 | Հատ | Սառնարան | 1818.18 | Սիսիանի և Գորիսի տարածաշրջան | 
| 12 | Հատ | Սառնարան | 1818.18 | Թալինի տարածաշրջան | 
| 12 | Հատ | Սառնարան | 1818.18 | Գավառի տարածաշրջան | 
| 12 | Հատ | Սառնարան | 1818.18 | Ամասիայի տարածաշրջան | 
| 12 | Հատ | Սառնարան | 1818.18 | Ապարանի տարածաշրջան | 
| 12 | Հատ | Սառնարան | 1818.18 | Նոյեմբերյանի տարածաշրջան | 
| 33 | Հատ | Սառնարան | 5000.02 | Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան | 
| 
 | 
 | ԸՆԴԱՄԵՆԸ | 25000.00 | 
 | 
| Հայաստանի Հանրապետության | Տ. ԱվինՅԱՆ | 
| 12.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ | 
 
                