ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունվարի 2022 թ. N 5-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետին և «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներին համապատասխան ավագանին որոշում է`
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում օրենքով սահմանված տեղական տուրքերի 2022 թվականի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Սահմանել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում օրենքով սահմանված տեղական վճարների 2022 թվականի դրույքաչափերը՝ համաձայն հավելված 2-ի:
2.1. Համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվելու համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել միևնույն ընտանիքից մանկապարտեզ հաճախող երկրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ և 2020 թ․ հայ-ադրբեջանական պատերազմում վիրավորում ստացած և հաշմանդամի կարգավիճակ ունեցողների երեխաների, 100 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել Արցախյան պատերազմում և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար զոհվածների, ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, 2020 թ․ հայ-ադրբեջանական պատերազմում անհայտ կորած համարվողների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար:
2.2. Համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատությունների ծառայությունից օգտվելու համար համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել ընտանեկան նպաստ ստացող ընտանիքից արվեստի դպրոցներ հաճախող երկրորդ և հաջորդ երեխաների, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ և 2020 թ․ հայ-ադրբեջանական պատերազմում վիրավորում ստացած և հաշմանդամի կարգավիճակ ունեցողների երեխաների, 100 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել արցախյան պատերազմում և Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության համար զոհվածների, ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների, 2020 թ․ հայ-ադրբեջանական պատերազմում անհայտ կորած համարվողների և երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար։
3. Սույն որոշման 1-ին կետով սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը համայնքի գյուղական բնակավայրերում հաշվարկել 0.5, Ջերմուկ քաղաքում՝ 0.75 գործակիցների կիրառմամբ, բացառությամբ «Տեղական տուրքերի ու վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի, որոնց պարագայում դրույքաչափերը համայնքի գյուղական բնակավայրերում, որպես լեռնային գյուղեր, հաշվարկել 0,3, իսկ Ջերմուկ քաղաքում՝ 2,0 գործակիցների կիրառմամբ։
4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած հարաբերությունների վրա:
Ավագանու անդամներ՝ |
ազգանուն, անուն, հայրանուն | կողմ | դեմ | ձեռնպահ |
Արսենյան Վահագն Աշոտի | |||
Սարգսյան Վարդան Ռաֆիկի | |||
Սարգսյան Լուսիկ Ժորայի | |||
Բագրատյան Արտակ Կառլենի | |||
Սիմոնյան Արտուշ Էդվարդի | |||
Սաֆարյան Արմենուհի Ստյոպայի | |||
Համբարձումյան Մխիթար Սամվելի | |||
Մկրտչյան Սևակ Վանիկի | |||
Մկրտչյան Մարինե Մայիսի | |||
Բաբայան Ժիրայր Ժորայի | |||
Մնացականյան Արկադի Ալբերտի | |||
Գևորգյան Մանան Աղվանի | |||
Վահանյան Վարուժան Կնյազի | |||
Հովակիմյան Ազատ Հայրիկի | |||
Ավետիսյան Սյուզաննա Թաթուլի |
Որոշումն ընդունված է՝ | կողմ - 13 | դեմ - 0 | ձեռնպահ - 1 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 հունվարի 2022 թվական: