ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԲԴԽ-76-Ն-21
2021 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի օգոստոսի 11-ի թիվ ՆՀ-225-Ա հրամանագիրը, Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 15-ի թիվ ԲԴԽ-50-Ո-117 որոշումը՝ Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման 1-ին հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Արմավիր» բառը փոխարինել «Էջմիածին» բառով, «Սպասարկման տարածք» սյունակի «Արմավիրի և Բաղրամյանի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Արմավիրի մարզի վարչական տարածք» բառերով, իսկ «Դատավոր» սյունակի «Սիմոնյան Մանվել Մազմանի» բառերը փոխարինել «Աբովյան Սիմա Լևոնի» բառերով,
2) Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Էջմիածին» բառը փոխարինել «Արմավիր» բառով, իսկ «Սպասարկման տարածք» սյունակի «Էջմիածնի վարչական տարածք» բառերը փոխարինել «Արմավիրի մարզի վարչական տարածք» բառերով,
3) Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Արմավիրի և Բաղրամյանի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Արմավիրի մարզի վարչական տարածք» բառերով,
4) Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ և 5-րդ կետերի «Սպասարկման տարածք» սյունակների «Էջմիածնի վարչական տարածք» բառերը համապատասխանաբար փոխարինել «Արմավիրի մարզի վարչական տարածք» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ |
2021 թ. սեպտեմբերի 27 ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 հոկտեմբերի 2021 թվական: