ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
18 հուլիսի 2012 թ. |
N 1628-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՆԱԻՐԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը, 6-րդ մասը և 22-րդ հոդվածի 4-րդ մասը, «Նաիրի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի 12.07.2012 թվականի N 18172 դիմումը.
Հրամայում եմ`
1. Կասեցնել «Նաիրի» բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը 2011 թվականի դեկտեմբերի 29-ին տրված թիվ Կ-ԲՕ-001633 լիցենզիայի բժշկական օգնության և սպասարկման (հիվանդանոցային) ախտաբանաանատոմիական (մեծերի և մանկական)` գործունեության տեսակների գործողությունը մինչև 2015 թվականի հուլիսի 12-ը:
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման գործակալության պետ Ա. Սողոյանին`
1) ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Տ. Սահակյանին:
Դ. Դումանյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|