ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 օգոստոսի 2017 թվականի N 1039-Ա
«ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՓՅՈՒՆԻԿԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ ու 64-րդ հոդվածների պահանջները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 2-րդ կետի «զ» ենթակետը, 24-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Արտավազի համայնքի Փյունիկ գյուղում գտնվող դպրոցի շենքը՝ 38227.0 հազ. դրամ սկզբնական արժեքով ու 2532.92 քառ. մետր ընդհանուր մակերեսով, կաթսայատունը՝ 103.68 քառ. մետր ընդհանուր մակերեսով, էլ. ենթակայանը՝ 47.0 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 1.6 հեկտար մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման 2014 թվականի հունվարի 13-ի N 13012014-07-0050 վկայական) (այսուհետ՝ գույք) հետ վերցնել «ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինությանը:
2. «ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 85.210.01573) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «ՀՀ Կոտայքի մարզի Արտավազի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը՝ 85.210.01590):
3. Սահմանել, որ «ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «ՀՀ Կոտայքի մարզի Արտավազի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետին` երկամսյա ժամկետում ապահովել`
1) գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, հանձնման-ընդունման ակտերի կնքումը, ինչպես նաև նշված գույքի կազմի միացման պայմանագրի և փոխանցման ակտի հաստատումը.
2) «ՀՀ Կոտայքի մարզի Փյունիկի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը՝ «ՀՀ Կոտայքի մարզի Արտավազի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
3) «ՀՀ Կոտայքի մարզի Արտավազի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի հետ համատեղ երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն գույքի հետագա տնօրինման վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. օգոստոսի 29 Երևան |