«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
17 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 օգոստոսի 2006 թվականի N 1113-Ա
ԼԻՆՍԻ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ «ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ N 30 ԴՊՐՈՑԻ ՄԱՐԶԱԴԱՀԼԻՃԻ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ` ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ՄՆԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 656-Ն որոշմանը համապատասխան և Լինսի հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում Գյումրի քաղաքում կառուցվող N 30 դպրոցի մարզադահլիճի շինարարական հրապարակի տարածքում շինարարական աշխատանքները խոչընդոտող ժամանակավոր շինություններում բնակվող` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց բնակարանային խնդիրները լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լինսի հիմնադրամի «Դպրոցաշինություն» ծրագրի շրջանակներում Գյումրի քաղաքում կառուցվող N 30 դպրոցի մարզադահլիճի շինարարական հրապարակի տարածքում բնակվող` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի «Աղետի գոտու բնակավայրերում քաղաքացիներին բնակարանների արտահերթ հատկացման կարգը հաստատելու մասին» N 432 որոշմամբ հաստատված կարգի համաձայն բնակարան ստանալու համար 2006 թվականի մարտի 1-ի դրությամբ հաշվառված` երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած անձանց` Սարգսյան Օֆիկի և Եղիկյան Թամարայի բնակարանային խնդիրները լուծել պետական ֆինանսական աջակցության միջոցով, Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի «Բնակարանային ապահովում` բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով» ծախսային ծրագրով նախատեսված հատկացումների սահմաններում:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված անձանց ֆինանսական աջակցությունը տրամադրել բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 656-Ն որոշման 2-րդ կետի համաձայն:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. օգոստոսի 16 |