ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 ապրիլի 2011 թվականի N 347-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 790-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի դեկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 790-Ն որոշման 4-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի մշակման մշտապես գործող բարձրագույն խորհրդի կազմում «Ա. Աղաջանյան - «Օրինաց երկիր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հ. Մարգարյան - «Օրինաց երկիր» կուսակցության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ Ազգային ժողովի «Օրինաց երկիր» խմբակցության անդամ (համաձայնությամբ)» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2011 թ. ապրիլի 27 |