ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունվարի 2015 թվականի N 62-Ա
ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ, ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒ ԱՐՄԱՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ՝ ՄԻՆՍԿ ԵՎ ՎԻԼՆՅՈՒՍ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Առողջապահության բնագավառում երկկողմ համագործակցությունը զարգացնելու և ամրապնդելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի ու Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի գլխավոր խորհրդական Արման Մելքոնյանի՝ 2015 թվականի փետրվարի 2-5-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) և 2015 թվականի փետրվարի 5-6-ը Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ և Վիլնյուս գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունվարի 30 Երևան |