329.0007.20.11.00
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2000 թվականի N 7
ք. Երևան
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԵՐՔԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը`
Առաջնորդվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենքը) 2 հոդվածով սահմանված կարգավորման նպատակով.
Հիմք ընդունելով Օրենքի 65 հոդվածի 1 կետով, 76 հոդվածի 2 և 3 կետերով, 81 հոդվածի 1 և 2 կետերով և 86 հոդվածի 1 և 2 կետերով Հանձնաժողովին վերապահված իրավասությունը.
Հաշվի առնելով, որ մասնագիտացված անձանց գործունեության առավել թափանցիկության ու վերահսկելիության արդյունավետությունը էականորեն կնվազեցնի արժեթղթերի շուկայում հնարավոր չարաշահումների հնարավորությունը, ինչն ուղղակիորեն բխում է արժեթղթերի շուկայում արդար և արդյունավետ գնագոյացման ապահովման և ներդրողների պաշտպանության անհրաժեշտությունից.
Համարելով, որ մասնագիտացված անձանց կողմից պատշաճ ներքին վերահսկող ծառայության ստեղծման և պահպանման արդյունքում հնարավոր կլինի առավել լիարժեք դարձնել նրանց գործունեության վերահսկողությունը, առավել արագ և արդյունավետ արձագանքել նրանց կազմում մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց կողմից թույլ տրված խախտումներին և միաժամանակ նվազեցնել պետական վերահսկողության միջամտության աստիճանը,
Ղեկավարվելով Օրենքի 121 հոդվածի 2 կետի ա) ենթակետով, որոշում է.
1. Հաստատել «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 65.1Ա-1, 65.1Ա-2, 65.1Ա-3, 65.1Ա-4, 65.1Ա-5, 65.1Ա-6 և 65.1Ա-7 կանոնները և դրանցով սահմանված ձևերը:
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոնները միավորել «Մասնագիտացված անձանց ներքին վերահսկողությունը» վերնագրի ներքո, Կանոնագրքի բաղկացուցիչ մաս է կազմում:
3. Սահմանել, որ մասնագիտացված անձանց ներքին վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը, ինչպես նաև մասնագիտացված անձանց ներքին վերահսկող ծառայության գործունեությունը, կարգավորվում են վերոհիշյալ վերնագրի կանոններով:
4. Սույն որոշմամբ հաստատված կանոնները և դրանցով սահմանված ձևերը ուժի մեջ են մտնում 2001 թվականի ապրիլի 1-ին:
Հայաստանի Հանրապետության |
Է. Մուրադյան |
Մասնագիտացված անձանց ներքին վերահսկողությունը
Առարկան
Մասնագիտացված անձանց ներքին վերահսկողության կազմակերպումն ու իրականացումը, ինչպես նաև մասնագիտացված անձանց ներքին վերահսկող ծառայության գործունեությունը կարգավորվում են սույն Վերնագրի կանոններով:
Աղբյուրը
Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 65 հոդվածի 1 կետով, 76 հոդվածի 2 և 3 կետերով, 81 հոդվածի 1 և 2 կետերով և 86 հոդվածի 1 և 2 կետերով Հանձնաժողովին վերապահված իրավասությամբ և դրանց համապատասխան:
Կանոն 65.1Ա-1. Հասկացությունները
(ա) Սույն վերնագրի կանոններում օգտագործված հասկացությունները ունեն հետևյալ նշանակությունը. (1) «Մոնիտորինգ» մասնագիտացված անձի, այդ թվում նաև` դրա կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց, մասնագիտացված գործունեության ընթացիկ անընդհատ վերահսկողություն.
Կանոն 65.1Ա-2. Ներքին վերահսկողության կանոնակարգը
(ա) Մասնագիտացված անձը պարտավոր է մշակել ու հաստատել ներքին վերահսկողության կանոնակարգ սույն կանոնի, ինքնակարգավորվող կազմակերպության (այսուհետ` ԻԿԿ) կանոնների (որի անդամ է մասնագիտացված անձը) պահանջներին համապատասխան, որը պետք է բովանդակի. (1) վերահսկող ծառայության իրավասությունները, նրա գործառույթները, իրավունքները և պարտականությունները. (բ) Ներքին վերահսկողության կանոններով կարող է նախատեսվել նաև վերահսկող ծառայության գործունեության ընթացքում ծառայության կողմից թույլ տրված խախտումների համար վերջինիս նկատմամբ մասնագիտացված անձի ղեկավար մարմնի կողմից կարգապահական կամ այլ պատասխանատվության միջոցների կիրառում: (գ) Ներքին վերահսկողության կանոնակարգը մասնագիտացված անձի իրավասու մարմնի կողմից հաստատվելուց հետո, դրանց ութ օրինակները (պատճենը` հաստատված ընկերության կնիքով) ներկայացվում են Հանձնաժողով: (դ) Ներքին վերահսկողության կանոնակարգը կարող է կազմել մասնագիտացված անձի կանոնադրության մաս: Եթե հիշյալ կանոնակարգը նախատեսվում է ընդգրկել կանոնադրության մեջ, սակայն լիցենզիայի դիմումը ներկայացնելու պահին ընդգրկված չէ դիմող անձի գրանցման կանոնադրության մեջ, ապա լիցենզիայի դիմումին կից ներկայացվող կանոնադրության հետ մեկտեղ հանձնաժողով են ներկայացվում ընկերության իրավասու մարմնի կողմից հաստատված կանոնակարգի օրինակները` ութ օրինակից: (կանոնը փոփ. 30.01.01 N 007/01)
Կանոն 65.1Ա-3. Ներքին վերահսկողության նպատակներն ու խնդիրները
(ա) Ներքին վերահսկողության նպատակն է` (I) ապահովել մասնագիտացված անձի կողմից գործունեության իրականացման ընթացքում իրավական ակտերով սահմանված պահանջների պահպանումը, (II) ապահովել մասնագիտացված անձի հաճախորդների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: (բ) Մասնագիտացված անձի ներքին վերահսկողության իրականացման խնդիրը վերջինիս գործունեության` ՀՀ արժեթղթերի շուկան կարգավորող օրենսդրությանը, հանձնաժողովի որոշումներին, ինչպես նաև ԻԿԿ-ի (որի անդամ է մասնագիտացված անձը) կանոնների և կարգերի պահանջներին համապատասխանության բացահայտումն է:
Կանոն 65.1Ա-4. Վերահսկող ծառայության անդամները
(ա) Մասնագիտացված անձի ներքին վերահսկողության իրականացման համար պատասխանատու է մասնագիտացված անձի վերահսկող ծառայությունը, որի անդամները նշանակվում են մասնագիտացված անձի մասնակիցների ընդհանուր ժողովի կամ տնօրենների խորհրդի կողմից: Մասնագիտացված անձի վերահսկող ծառայությունը կարող է ներառել մեկ կամ ավելի անձ: (բ) Մասնագիտացված անձի վերահսկող ծառայությունը անկախ է իր իրավասություններն իրականացնելիս և հաշվետու է մասնագիտացված անձի մասնակիցների ընդհանուր ժողովի կամ տնօրենների խորհրդին, ԻԿԿ-ին (որի անդամ է մասնագիտացված անձը) և Հանձնաժողովին: (գ) Այն անձը կամ անձինք, որոնք ընդգրկված են վերահսկող ծառայության կազմում, պետք է ունենա արժեթղթերի շուկայում գործունեության համապատասխան մասնագիտական որակավորում: (դ) Վերահսկող ծառայության անդամները չեն կարող ազատվել իրենց զբաղեցրած պաշտոններից իրենց գործառույթները իրականացնելու ընթացքում կամ դրա կապակցությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ մասնագիտացված անձի այն մարմինը, որին հաշվետու է վերահսկող ծառայությունը, գրավոր հիմնավորմամբ գտնում է, որ ծառայության տվյալ անդամը թերացել է իր պաշտոնեական պարտականությունների կատարման հարցում: Վերահսկող ծառայության անդամին զբաղեցրած պաշտոնից ազատելու դեպքում, մասնագիտացված անձի իրավասու մարմնի ղեկավար (նախագահը) պարտավոր է ազատման որոշումը կայացնելու հինգերորդ օրվանից ոչ ուշ այդ մասին ծանուցել ԻԿԿ-ի (որի անդամ է մասնագիտացված անձը) վերահսկիչ ծառայությանն ու Հանձնաժողովին` ծանուցմանը կցելով տվյալ մարմնի որոշման կամ արձանագրության (եթե երկուսն էլ առկա է, ապա դրանց երկուսի) պատճենը, ուր անհրաժեշտ մանրամասնությամբ նկարագրվում են ազատման հիմքերը, ինչպես նաև պաշտոնից ազատվող անդամի առարկություններն ու բացատրությունները:
Կանոն 65.1Ա-5. Վերահսկող ծառայության գործառույթները
(ա) Մասնագիտացված անձի վերահսկող ծառայությունը պարտավոր է իրականացնել սույն կանոնի (գ)-(ժ) ենթականոններով սահմանված գործառույթները, իսկ մասնագիտացված անձի ղեկավարներն ու աշխատակիցները պարտավոր են հնարավորին աջակցել դրան և վերահսկող ծառայությանը տրամադրել այն բոլոր փաստերը, տեղեկություններն ու փաստաթղթերը (անկախ կրիչի ձևից), որոնք անհրաժեշտ են ստորև սահմանված գործառույթներն առավել լիարժեք իրականացնելու համար: Վերահսկող ծառայության գործառույթներն իրականացվում են ելնելով ներքին վերահսկողության նպատակներից ու խնդիրներից (Կանոն 65.1Ա-3) և վերջիններիս իրագործման նպատակով: (բ) Վերահսկող ծառայությունն ինքնուրույն կամ մասնագիտացված անձի կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարների և պաշտոնատար անձանց հետ համատեղ մշակում է ներքին վերահսկողության կարգը, որը պետք է ապահովի մասնագիտացված անձի գործունեության ներքին վերահսկողության անընդհատությունն ու լիարժեքությունը: Վերահսկող ծառայությանը պետք է անմիջապես մատչելի լինեն կատարվող գործունեությանը և գործարքներին ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվող բոլոր նյութերը (անկախ կրիչի ձևից): Համակարգչային, հեռակապի կամ այլ էլեկտրոնային համակարգերի կամ ցանցերի կիրառման դեպքում, վերահսկող ծառայությունը պետք է անսահմանափակ մուտք ունենա նման համակարգում տեղադրված ցանկացած տեղեկությանը կամ նման համակարգի միջոցով իրականացվող ցանկացած գործարքի բոլոր հասանելի մանրամասներին: (գ) Վերահսկող ծառայությունն իրականացնում է մասնագիտացված անձի (այդ թվում նաև` դրա կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց) մասնագիտացված գործունեության մոնիտորինգը, որի նպատակով կարող է կիրառել հնարավոր խախտումները հայտնաբերելու ցանկացած բացահայտ կամ թաքնված միջոց կամ համակարգ: (դ) Վերահսկող ծառայությունն իրականացնում է մասնագիտացված անձի (այդ թվում նաև` դրա կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց) մասնագիտացված գործունեության ստուգումն, որը կարող է գաղտնի պահվել մասնագիտացված անձի մարմիններից, ղեկավարներից և այլ աշխատակիցներից: Վերահսկող ծառայությունը ստուգման մասին պարտավոր չէ տեղեկացնել մասնագիտացված անձի որևէ մարմնին, ղեկավարին կամ աշխատակցին: (ե) Վերահսկող ծառայողական քննություն է հարուցում և անցկացնում, եթե կասկածում է, որ մասնագիտացված անձի գործունեության որևէ ոլորտում կամ հատվածում խախտում է թույլ տրված, տեղեկանում է հնարավոր խախտման որևէ փաստին, կամ գտնում է, որ նման քննությամբ կարող է հավանական խախտում կամ դրա մանրամասներ բացահայտել: Վերահսկող ծառայությունը նման քննության մասին պարտավոր չէ տեղեկացնել մասնագիտացված անձի որևէ մարմնին, ղեկավարին կամ աշխատակցին: Ծառայողական քննության ընթացքում վերահսկող ծառայությունը կարող է մասնագիտացված անձի ցանկացած ղեկավարից կամ աշխատակցից քննության համար անհրաժեշտ ցանկացած փաստաթուղթ (անկախ կրիչի ձևից), տեղեկություն կամ բանավոր (արձանագրելով դրանք) կամ գրավոր բացատրություն պահանջել և ստանալ: Ծառայողական քննության հարուցման մասին վերահսկող ծառայությունը պարտավոր է ծանուցել ԻԿԿ-ին (որի անդամ է մասնագիտացված անձը) ու Հանձնաժողովին` հարուցմանը նախորդող աշխատանքային օրվա ընթացքում: Նման ծանուցման մեջ նկարագրվում է քննության հարուցման ամսաթիվը, այն հարուցող անդամի անունն ու ազգանունը, այն անձանց անունն ու ազգանունը, որոնց նկատմամբ հարուցվում է քննությունը և հարուցման համար հիմք հանդիսացած փաստերն ու հանգամանքները, ինչպես նաև այլ տեղեկություններ` համաձայն 65.1Ա-5(ե) ձևի: (զ) Ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ անգամ վերահսկող ծառայությունն անցկացնում է մասնագիտացված անձի հաշվառման փաստաթղթերի, դրանց վարման, հաշվետվությունների հավաստիության և պատշաճ ներկայացման, ծառայողական տեղեկությունների պահպանման և իր կողմից սահմանված այլ հանգամանքների համալիր ստուգում: Վերահսկող ծառայությունը ստուգում է մասնագիտացված անձի ֆինանսական հաշվետվությունները և ստուգման արդյունքում դրանց մասին համառոտ կարծիք է տալիս տարեկան մեկ անգամ` հաշվետու ֆինանսական տարվանը հաջորդող տարվա ապրիլի 1-ից ոչ ուշ: (է) Վերահսկող ծառայությունը ստուգում է մասնագիտացված անձի կողմից հրապարակման ենթակա կամ ԻԿԿ-ին (որի անդամ է մասնագիտացված անձը) և/կամ Հանձնաժողովին ներկայացվող ցանկացած հաշվետվության, տեղեկանքի կամ այլ տեղեկության կամ փաստաթղթի հավաստիությունը` մինչև դրանք համապատասխանաբար հրապարակելը կամ հասցեատիրոջը ներկայացնելը: (ը) Վերահսկող ծառայությունն ինքնուրույն կամ մասնագիտացված անձի կառուցվածքային այլ ստորաբաժանումների ղեկավարների և պաշտոնատար անձանց հետ համատեղ, 10 աշխատանքային օրվա ընթացքում, քննարկում է մասնագիտացված անձի գործունեության վերաբերյալ ներկայացված բողոքները, առարկություններն ու առաջարկությունները, հետևելով դրանց լուծմանը: Այս կապակցությամբ վերահսկող ծառայությունը կարող է սույն կանոնի (ե) ենթականոնի հիմքերով ծառայողական քննություն հարուցել և վարել: (թ) Վերահսկող ծառայությունը մոնիտորինգի արդյունքում, ստուգմամբ, ծառայողական քննությամբ կամ այլ կերպ բացահայտված ցանկացած խախտման մասին պարտավոր է բացահայտման օրվանից 5 օրվա ընթացքում ծանուցել ԻԿԿ-ին (որի անդամ է մասնագիտացված անձը) ու Հանձնաժողովին: Նման ծանուցման մեջ նկարագրվում է խախտման բնույթը, խախտումը կատարելու ամսաթիվը կամ ժամանակահատվածը, խախտումը կատարած կամ դրանում կասկածվող անձանց անունը, ազգանունն ու պաշտոնը, խախտման կապակցությամբ ձեռնարկված միջոցները, այդ թվում նաև կիրառված սանկցիաները (եթե կիրառվել են), խախտման մանրամասն փաստերն ու հանգամանքները, ինչպես նաև այլ տեղեկություններ` համաձայն 65.1Ա-5(թ) ձևի: (ժ) Վերահսկողության ծառայությունը կազմում և ներկայացնում է հաշվետվություններ 65.1Ա-6 և 65.1Ա-7 Կանոնների համաձայն:
Կանոն 65.1Ա-6 Վերահսկողական գործողության մասին հաշվետվությունները
(ա) Վերահսկող ծառայությունը ստուգման կամ ծառայողական քննության (կամ նման այլ գործողության) ավարտից հետո, 10 աշխատանքային օրվա ընթացքում կամ մասնագիտացված անձի ներքին վերահսկողության կարգով սահմանված ավելի կարճ ժամկետում, գրավոր հաշվետվություն է ներկայացնում մասնագիտացված անձի մասնակիցներին կամ տնօրենների խորհրդի (կամ նման իրավասություններ իրականացնող այլ մարմնի) անդամներին: (բ) Հաշվետվությունը կազմվում է 65.1Ա-6 ձևին համապատասխան և պետք է ներառի. (1). վերահսկող ծառայության կողմից տվյալ գործողության իրականացման ժամկետը, տվյալ գործողությանը մասնակցած անդամների անուններն ու ազգանունները, գործողության ընթացքում ուսումնասիրված (ստուգված) փաստաթղթերի ցանկը. (գ) Հաշվետվությունը կարող է ներառել նաև այլ տեղեկություններ, այդ թվում` մասնագիտացված անձի աշխատակիցների որակավորման բարձրացմանն ուղղված միջոցառումների ձեռնարկման, ինչպես նաև մասնագիտացված անձի ներքին վերահսկողությունը բարելավելու առաջարկություններ: (դ) Հաշվետվությունը կազմվում է մասնագիտացված անձի այն մարմնի անդամների թվով, որին այն ներկայացվում է և առնվազն լրացուցիչ երեք օրինակից, որոնցից մեկը մնում է վերահսկող ծառայությունում, երկրորդն ուղարկվում է ԻԿԿ-ին (որի անդամ է մասնագիտացված անձը), իսկ երրորդն` անմիջապես ներկայացվում է Հանձնաժողովին:
Կանոն 65.1Ա-7. Տարեկան հաշվետվությունը
(ա) Ներքին վերահսկողության կարգով պետք է նախատեսվի գրավոր տարեկան հաշվետվության ներկայացում` անցած ֆինանսական տարվա ընթացքում վերահսկող ծառայության կողմից իրականացրած գործունեության վերաբերյալ: Տարեկան հաշվետվության ներկայացման նկատմամբ կիրառվում են 65.1Ա-6(դ) ենթականոնի պահանջները: (բ) Տարեկան հաշվետվության մեջ ներառվում են ընդհանրացված տեղեկություններ. (1) իրավական ակտերով սահմանված պահանջների խախտումների հայտնաբերման մասին. |
Ձև 65.1Ա-5(ե) Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
Տեղեկացնում եմ Ձեզ, որ հարուցվում է ծառայողական քննություն
1. Ծառայողական քննության անցկացման ամսաթիվը ___ _______ 20 ___ թ.
2. Ծառայողական քննություն հարուցած վերահսկող ծառայության անդամ`
(անուն, ազգանուն)
3. Ծառայողական քննությունը հարուցվել է ներքոհիշյալ անձանց նկատմամբ
(անուն, ազգանուն)
(անուն, ազգանուն)
(անուն, ազգանուն)
(անուն, ազգանուն)
4. Ծառայողական քննության հարուցման համար հիմք հանդիսացող փաստերն ու հանգամանքները __________________________________________________________ __________________________________________________________ __________________________________________________________ __________________________________________________________
5. Այլ տեղեկություններ __________________________________________________________ __________________________________________________________ __________________________________________________________
Վերահսկող ծառայության պետ` (անուն, ազգանուն) ____________________ (ստորագրություն)
___ __________ 20 ____ թ.
Ձև 65.1Ա-5(թ)
Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
Հայտնում ենք Ձեզ, որ մեր կողմից իրականացված տուգանքների արդյունքում _____________________________________ կազմակերպության գործունեությունում հայտնաբերվել է խախտում:
1. Խախտման բնույթը __________________________________________________________ __________________________________________________________ __________________________________________________________
2. Խախտման ժամանակահատվածը կամ ամսաթիվը __________________________
3. Խախտում կատարած կամ դրանում կասկածվող անձը (անձինք)` ______________________________ (անուն, ազգանուն) ______________________________ (անուն, ազգանուն) ______________________________ (անուն, ազգանուն)
4 Խախտման կապակցությամբ ձեռնարկված միջոցները (այդ թվում կիրառված սանկցիաները) __________________________________________________________ __________________________________________________________ __________________________________________________________
5. Խախտման մանրամասն փաստերն ու հանգամանքները __________________________________________________________ __________________________________________________________ __________________________________________________________
6. Այլ տեղեկություններ __________________________________________________________ __________________________________________________________
Վերահսկող ծառայության պետ` (անուն, ազգանուն) _____________________ (ստորագրություն) ___ _________ 20 _____ թ.
Ձև 65.1Ա-6
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Վերահսկող ծառայության ստուգման կամ ծառայողական քննության իրականացման ժամկետը ____ _________ ____ թ. ____ _________ ____ թ.
2. Ստուգմանը կամ ծառայողական քննությանը մասնակցած անդամներ
(անուն, ազգանուն)
(անուն, ազգանուն)
(անուն, ազգանուն)
(անուն, ազգանուն)
3. Ստուգման կամ ծառայողական քննության ընթացքում ուսումնասիրված (ստուգված) փաստաթղթերի ցանկը____________________________________________ __________________________________________________________ __________________________________________________________
4. Խախտումների իրավական հիմքերը և բնույթը. __________________________________________________________ __________________________________________________________ __________________________________________________________ __________________________________________________________
5. Նախորդ ստուգման արդյունքում արձանագրված խախտումների վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումները. __________________________________________________________ __________________________________________________________ __________________________________________________________ __________________________________________________________
6.1. Ծառայողական կամ ներքին տեղեկություններն օգտագործած անձինք (առկայության դեպքում).
(անուն, ազգանուն)
(անուն, ազգանուն)
(անուն, ազգանուն)
6.2. Տեղեկությունների օգտագործման բնույթը __________________________________________________________ __________________________________________________________ __________________________________________________________
7. Արժեթղթերի շուկայում գործունեության իրականացման ընթացքում մասնագիտացված անձի և հաճախորդների միջև առաջացած շահերի բախման հայտնաբերման և կանխման միջոցները. __________________________________________________________ __________________________________________________________ __________________________________________________________ __________________________________________________________
Վերահսկող ծառայության պետ` (անուն, ազգանուն) _____________________ (ստորագրություն) ___ _________ 20 _____ թ. |
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
20 նոյեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 32700135