ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 սեպտեմբերի 2014 թվականի N 918-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել՝
1) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշի նկարագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2014 թ. սեպտեմբերի 8 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերիի 4-ի N 918-Ա որոշման |
Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԻ
1. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի խորհրդանիշի տարրերն են` երկու արծիվները, վահանը (երկու խաչաձևված աչքերի տեսքով), կնգումի (հայկական կզաքիսի) մորթին և կաղնու տերևները:
2. Խորհրդանիշի ոսկեգույնով երիզված շրջանակաձև կենտրոնում երկու արծիվները պահում են խաչված աչքերի գծապատկերով ոսկեգույնով երիզված վահանը՝ պատված կնգումի (հայկական կզաքիսի) սպիտակ մորթիով:
3. Հաջորդ՝ արտաքին շրջանակաձև շերտում ոսկեգույն հայերեն տառերով գրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ»:
4. Ընդհանուր շրջանը երիզում է Հայաստանի Հանրապետության եռագույն դրոշը:
5. Շրջանի ընդհանուր ետնապատկերը (ֆոնը) մուգ կապույտ է:
6. Արծիվները ոսկեգույն են և խորհրդանշում են ուժ, սլացք, զգոնություն, կամք և սրատեսություն:
7. Կնգումի (հայկական կզաքիսի) սպիտակ մորթին ընդգծված է սև գույնի պոչիկների պատկերներով: Այն խորհրդանշում է արդարություն (արդարադատություն), անաղարտություն և ողջախոհություն՝ վկայելով կրողի բարոյականության, վեհության և անբասիրության մասին:
8. Խաչված աչքերի գծապատկերով ոսկեգույնով երիզված վահանը խորհրդանշում է ուշադրություն, ուշիմություն, անձի, հասարակության և պետության պաշտպանության ապահովում հանցագործություններից:
9. Սուրը ոսկեգույն է և խորհրդանշում է անկախություն, արդարություն և պայքար: Այն ուղղահայաց դիրքով գտնվում է վահանի հետնամասում: Վահանից դուրս՝ վերևի մասում երևում է սրի խաչաձև բռնակը, իսկ ներքևից դուրս է գալիս սրի շեղբը:
10. Միմյանց փոխկապակցված կաղնու երկու ոսկեգույն տերևները խորհրդանշում են անհողդողդ ուժ, տոկունություն, երկարակեցություն և վեհություն:
11. Ոսկեգույնը խորհրդանշում է իմաստություն, արժանապատվություն, իշխանություն:
12. Մուգ կապույտը խորհրդանշում է զսպվածություն, ճշմարտություն, վճռականություն:
13. Խորհրդանիշի պատկերն ունի շրջանաձև տեսք: Շրջանը հավերժության և անսահմանության խորհրդանիշն է:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի N 918-Ա որոշման |
Խ Ո Ր Հ Ր Դ Ա Ն Ի Շ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |