ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ
ՄԵԾԱՄՈՐ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
04 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2021 թվականի N 38-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Մեծամոր համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 32-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից։
Կողմ-3
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԻՐԶՈՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ |
Դեմ-0 |
Ձեռնպահ-0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` |
ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ |
Հավելված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2021 թվականի հոկտեմբերի 4-ի N 38-Ն որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 32-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Պահուստային ֆոնդի 2660.5.հազ.դրամից՝
1. Վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարել հատկացում՝ 1700.0 դրամ։
Ֆոնդային բյուջեի 1700.0 դրամը ուղղել 09.1.1 նախադպրոցական կրթություն բաժնի 5113 շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում հոդվածին։
2. 400.0 հազ.դրամ տեղափոխել 01.06.01 բաժնի 4241 մասնագիտական ծառայություններ հոդվածին։
3. 200.0 հազ. դրամ տեղափոխել 01.06.01 բաժնի 4237 ներկայացուցչական ծախսեր հոդվածին։
4. 360.5 հազ.դրամը տեղափոխել 10.7.1 բաժնի սոցիալական հատուկ արտոնություններ հոդվածին։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 հոկտեմբերի 2021 թվական: