329.0008.20.11.00
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 նոյեմբերի 2000 թվականի N 8
ք. Երևան
ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը
Առաջնորդվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 2 հոդվածով սահմանված կարգավորման նպատակով.
Հիմք ընդունելով Օրենքի 61 հոդվածի 1 և 3 կետերով, 62 հոդվածի 1 կետով, 63 հոդվածի 3 կետով հանձնաժողովին վերապահված իրավասությունը.
Հաշվի առնելով, որ մասնագիտացված անձանց գործունեության լիցենզավորումը կբարձրացնի վերջիններիս վերահսկելիության արդյունավետությունը և էականորեն կնվազեցնի արժեթղթերի շուկայում չարաշահումների հնարավորությունը, ինչն ուղղակիորեն բխում է արժեթղթերի շուկայում արդար և արդյունավետ գնագոյացման մեխանիզմների ապահովման և ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից.
Համարելով, որ մասնագիտացված գործունեության լիցենզիայի դիմումով, առավել տեղեկատվություն պահանջելով, հնարավոր կլինի առավել լիարժեք դարձնել նրանց գործունեության վերահսկողությունը, արագ և արդյունավետ արձագանքել նրանց կազմում մասնագիտական որակավորման հիման վրա գործող անձանց կողմից թույլ տրված խախտումներին,
Ղեկավարվելով Օրենքի 121 հոդվածի 2 կետի ա) ենթակետով, որոշում է.
1. Հաստատել «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագրքի» (այսուհետ` Կանոնագիրք) 62.1-1, 62.1-2, 62.1ա-1, 62.1բ-1, 62.1բ-2, 62.1գ-1, 62.1դ-1, 62.1ե-1, 62.1զ-1 և 63.3-1 կանոնները և դրանցով սահմանված ձևերը:
2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոնները միավորել «Լիցենզիայի դիմում» վերնագրի ներքո, որը կազմում է Կանոնագրքի բաղկացուցիչ մասը:
3. Սահմանել, որ մասնագիտացված անձանց լիցենզիայի դիմումի տիտղոսաթերթը և տեղեկությունները ներառող ձևերը սահմանվում են վերոհիշյալ վերնագրի կանոններով:
Հայաստանի Հանրապետության |
Է. Մուրադյան |
Լ ի ց ե ն զ ի ա յ ի դ ի մ ու մ
Առարկան.
Մասնագիտացված գործունեության լիցենզիայի դիմումի (այսուհետ` դիմում) կառուցվածքը, ձևերը և դիմումում ներառվող տեղեկությունները` սահմանված սույն վերնագրի կանոններով:
Աղբյուրը.
Սույն վերնագրի կանոնները սահմանված են Օրենքի 61 հոդվածի 1 և 3 կետերով, 62 հոդվածի 1 կետով և 63 հոդվածի 3 կետով` հանձնաժողովին վերապահված իրավասությամբ և դրանց համապատասխան:
Կանոն 62.1-1. Հասկացությունները
(ա) Սույն վերնագրի կանոններում օգտագործված հասկացությունները ունեն հետևյալ նշանակությունը` (1) «Տնօրենների խորհուրդ (նման այլ մարմին)». ըստ կազմակերպական-իրավական տեսակի առանձնահատկության` դիմորդի կանոնադրությամբ նախատեսված կառավարման իրավասու մարմինը (օրինակ` լիակատար ընկերակցության համար մասնակիցների ժողով կամ խորհուրդ, վստահության վրա հիմնված ընկերակցության համար` լիակատար ընկերների ժողով կամ խորհուրդ, կոոպերատիվների համար` դիտորդ խորհուրդ և այլն).
Կանոն 62.1-2 Լիցենզավորման դիմումի ձևերն ու տիտղոսաթերթը
(ա) Մասնագիտացված գործունեության լիցենզիայի դիմումը բաղկացած է սույն վերնագրի կանոններով սահմանված տեղեկությունները ներառող դիմումի տիտղոսաթերթից և ձևերից: Հանձնաժողովին ներկայացվող դիմումի յուրաքանչյուր էջը պետք է. (1) ներառի դիմումի ներկայացման ամսաթիվը (օր/ամիս/տարի).
(բ) Դիմումի տիտղոսաթերթը պետք է ներառի. (1) տիտղոսաթերթի անվանումը «Արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության լիցենզիայի դիմում».
(գ) Սույն կանոնի (բ) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1-2(բ) ձևին համապատասխան:
(62.1-2 կանոնը փոփ. 01.12.00 N 13)
Կանոն 62. 1ա-1. Դիմորդի ինքնությունն ու գտնվելու վայրը
(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկությունները դիմորդի ինքնության և գտնվելու վայրի (հասցեի) վերաբերյալ. (1) դիմորդի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք). (2) դիմորդի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն). (3) դիմորդին պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք այլ վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի):
Կանոն 62. 1բ-1. Դիմորդի ղեկավարները
(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկությունները դիմորդի տնօրենների խորհրդի (նման այլ մարմնի) անդամների, գործադիր տնօրենի (գործադիր մարմնի անդամների), վերստուգիչ մարմնի անդամների, այլ ղեկավար անձանց (ստորաբաժանման ղեկավարի) վերաբերյալ: (1) 3 x 4 չափի լուսանկար.
(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1բ-1 ձևին համապատասխան:
Կանոն 62.1բ-2. Դիմորդի բաժնային արժեթղթերի սեփականատերերն ու խորհրդատուները
(ա) Դիմումում ներառվում են սույն վերնագրի 62.1բ-1(ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները, 62.1բ-1 ձևին համապատասխան, այն ֆիզիկական անձանց վերաբերյալ, որոնց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է դիմորդի որևէ դասի բաժնային արժեթղթերի 5-ից ավելի տոկոսը կամ որոնք հանդիսանում են դիմորդի խորհրդատու: (բ) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկությունները այն իրավաբանական անձանց վերաբերյալ, որոնց ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է դիմորդի որևէ դասի բաժնային արժեթղթերի 5-ից ավելի տոկոսը կամ որոնք հանդիսանում են դիմորդի խորհրդատու. (1) տվյալ անձի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք).
(գ) Սույն կանոնի (բ) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1բ-2 ձևին համապատասխան:
Կանոն 62.1գ-1. Դիմորդի մասնակցությունը այլ անձանց կապիտալում
(ա) Դիմումում ներառվում են հետևյալ տեղեկությունները այն իրավաբանական անձանց վերաբերյալ, որոնց որևէ դասի բաժնային արժեթուղթ ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանում է դիմորդին. (1) տվյալ անձի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք). (բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1գ-1 ձևին համապատասխան:
(62.1գ-1 կանոնը փոփ. 01.12.00 N 13)
Կանոն 62.1դ-1. Մասնագիտացված գործունեություն իրականացնող անձինք
(ա) Դիմումում ներառվում են սույն վերնագրի 62.1բ-1(ա) ենթականոնով սահմանված տեղեկություններն այն անձանց վերաբերյալ, որոնք դիմորդի կազմում կամ նրա անունից, մասնագիտական որակավորման հիման վրա, մասնագիտացված գործունեություն են իրականացնելու:
(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1բ-1 ձևին համապատասխան:
Կանոն 62.1ե-1. Դիմորդի կապիտալն ու ֆինանսական ցուցանիշները
(ա) Դիմումում ներառվում են դիմորդի կապիտալի և ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները. (1) ակտիվների վերաբերյալ. (բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները պետք է դիմումում բացահայտվեն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներին (ՀՀՀՀՍ), ՀՀ ֆինանսների նախարարության 19.07.99 թ. թիվ 263 հրամանով հաստատված հաշվային պլանին և ՀՀ ֆինանսների նախարարության 20.12.99 թ. թիվ 433 հրամանով հաստատված ֆինանսական հաշվետվությունների ձևերին համապատասխան:
(գ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1ե-1 ձևին համապատասխան:
Կանոն 62.1զ-1. Դիմորդի գործունեության համար նախատեսված տարածքը
(ա) Դիմումում ներառվում են դիմորդի գործունեության համար նախատեսված տարածքի, դրա պայմանների և հագեցվածության վերաբերյալ հետևյալ տեղեկությունները. (1) այն հասցեները, որտեղ դիմորդը իրականացնելու է իր գործունեությունը, աշխատանքային տարածքի նկարագրությունը (մակերեսը).
(բ) Սույն կանոնի (ա) ենթականոնով սահմանված տեղեկությունները դիմումում ներառվում են 62.1զ-1 ձևին համապատասխան:
Կանոն 63.3-1. Լրացումներ դիմումում
(ա) Լիցենզիայի դիմումը բավարարելուց հետո դրանում ներառված տեղեկությունների (բացառությամբ (բ) ենթականոնով սահմանված տեղեկությունների) փոփոխման դեպքում մասնագիտացված անձը պարտավոր է այդ մասին տեղեկանալու օրվանից` 15 օրվա ընթացքում դիմումում լրացում կատարելու նպատակով հանձնաժողովին ներկայացնել սույն վերնագրի կանոններով սահմանված այն ձևը, որը փոփոխված տեղեկություններ է ներառում: Ձևի վերևի աջ անկյունում տպագրական եղանակով նշվում է «Լրացում» բառն ու այն օրը, երբ մասնագիտացված անձը տեղեկացել է լրացման հիմք հանդիսացող փոփոխությանը:
(բ) Լիցենզիայի դիմումում ներառված հետևյալ տեղեկությունների փոփոխման դեպքում (ա) ենթականոնով սահմանված լրացումները չեն ներկայացվում. (1) 62.1ե-1 կանոնի համաձայն պահանջվող տեղեկությունները, բացառությամբ նույն կանոնի (ա)(2)(Ա) ենթականոնով սահմանված տեղեկությանը:
(63.3-1 կանոնը փոփ. 01.12.00 N 13) |
Ձև 62.1-2(բ) (Տիտղոսաթերթ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԴԻՄՈՒՄ
Դիմումով հայցվում է ստանալու` £ բրոքերային (դիլերային) £ դիլերային £ արժեթղթերի հավատարմագրային գործունեության £ արժեթղթերի պահառուի գործունեության (գործունեությունների) լիցենզիան (լիցենզիաները)
դիմորդի անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք) _____________________ դիմորդի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) ____________________________________________ դիմորդին պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի) _____________________________________
դիմորդի կանոնադրական կապիտալի չափը, բաժնային արժեթղթերի սեփականատերերի թիվը,
բաժնային արժեթղթերի դասը ___________________________________________
դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը __________________________
Դիմորդի լիազորված անձ ___________________________________________ (անունը, ազգանունը, պաշտոնը)
Ես հավաստիացնում եմ, որ սույն դիմումում պարունակվող տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում եմ, որ նրանում որևէ էական փաստի խեղաթյուրումը կամ բացթողումը կարող է հանգեցնել դիմումի մերժմանը կամ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը:
Ձև 62.1բ-1
(5) ծննդավայրը` նշելով երկիրը, մարզը (շրջանը, նահանգը կամ այլ) քաղաքը (ավան կամ գյուղ)__ (6) քաղաքացիությունը երկրի անվանմամբ___________________________________ (7) ընտանեկան դրությունը տվյալ պահին, նշելով ամուսնու և չափահաս երեխաների (կամ խնամակալների) անունն ու ազգանունը, եթե այդպիսիք կան ________________________ (8) անձնագրի (օտարերկրյա անձանց համար անձը հաստատող այլ փաստաթղթի անձնագրի բացակայության դեպքում) սերիան և համարը _________________________________ (9) հասցեն (մշտական և բնակության տվյալ պահին), կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն)________________________________________ (10) զբաղեցրած պաշտոնը, իրավասությունների և պարտականությունների մանրամասն նկարագիրը ______________________________________________________ (11) կրթությունը
(12) տվյալ անձի մասնագիտական որակավորումը (առկայության դեպքում), մասնագիտական որակավորման հավաստագրի համարը և տրման ամսաթիվը (օր/ամիս/տարի) ______________ (13) աշխատանքային փորձը վերջին 3 (երեք) տարիների ընթացքում
(14) դատապարտվե՞լ է դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար
եթե այո, ապա տալ դրա մանրամասն նկարագիրը____________________________________ (15) դիտավորությամբ կատարված հանցագործության կամ անզգուշությամբ կատարված տնտեսական հանցագործության համար դատապարտվելու հետևանքով զրկվել է մասնագիտական որակավորումից
(16) ֆոնդային բորսայի կամ ինքնակարգավորվող կազմակերպության կողմից մասնագիտացված անձի կազմում կամ նրա անունից ֆոնդային բորսայում գործարքներ կատարելու իրավունքից կամ տվյալ ինքնակարգավորվող կազմակերպության անդամությունից զրկվելու հետևանքով զրկվել է մասնագիտական որակավորումից
(17) Օրենքի և դրան համապատասխան ընդունված որոշումների պահանջները պարբերաբար կամ ակնհայտ չարամտությամբ խախտելու կամ խախտելը շարունակելու հետևանքով զրկվե՞լ է մասնագիտական որակավորումից
(18) հարուցվե՞լ է որևէ քրեական կամ Օրենքի, արժեթղթերի շուկան կարգավորող այլ օրենքների և դրանց համապատասխան ընդունված որոշումների (նորմատիվ իրավական ակտերի) խախտման համար վարչական գործ
(19) տվյալ անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող` դիմորդի բաժնային արժեթղթի դասը և քանակը _______________________________________________________
(20) տեղեկություններ այն հաշվետու թողարկողի, ապահովագրական ընկերության կամ բանկի վերաբերյալ, որոնց բաժնային արժեթղթերի 10 և ավելի տոկոսի սեփականատեր է տվյալ անձը
(21) տեղեկություններ տվյալ անձին որևէ մասնագիտացված անձի բաժնային արժեթղթերի ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանելու վերաբերյալ
(62.1բ-1 ձևը փոփ. 01.12.00 N 13) (դիմորդի բաժնային արժեթղթերի սեփականատերերը և խորհրդատուները)
(1) տվյալ անվանումը, ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա դրանք)________________________________ (2) տվյալ անձի գտնվելու վայրը, փոստային հասցեն կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) ________________________________________________ (3) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական կամ դրան համարժեք համարը գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի) ________________________________________________ (4) տվյալ անձի գործունեության տեսակները, տալով դրանց_____________________________ (5) տվյալ անձի կանոնադրական կապիտալի չափը և բաժնային արժեթղթերի սեփականատերերի թիվը __________________________________________________________________ (6) տվյալ անձին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող դիմորդի բաժնային արժեթղթի դասը և քանակը ____________________________________________________________
Ձև 62.1գ-1 (դիմորդի մասնակցությունն այլ անձանց կապիտալում)
(1) տվյալ անձի անվանումը ֆիրմային անվանումը (եթե հիմնադիր փաստաթղթի մեջ տրված են հայերենից բացի այլ լեզուներով ֆիրմային անվանումներ, ապա նաև դրանք) _________________________ (2) տվյալ անձի գտնվելու վայրը, փոստային հասցեն, կապի միջոցները (մասնավորապես` հեռախոս, ֆաքս, էլեկտրոնային փոստ և այլն) ________________________________________________ (3) պետական գրանցում շնորհած երկիրը, պետական գրանցման կամ դրան համարժեք վկայականի համարը և գրանցման ամսաթիվը (օր/ամիս/տարի) ________________________________________ (4) տվյալ անձի գործունեության տեսակները, տալով դրանց նկարագիրը _____________________ (5) տվյալ անձի կանոնադրական կապիտալի չափը և բաժնային արժեթղթերի տերերի թիվը __________ (6) դիմորդին ուղղակիորեն կամ անուղղակիորեն պատկանող` տվյալ անձի բաժնային արժեթղթի դասը և քանակը ____________________________________________________________
Ձև 62.1ե-1 (դիմորդի կապիտալն ու ֆինանսական ցուցանիշները)
Ձև 62.1գ-1 (դիմորդի գործունեության համար նախատեսված տարածքը)
(1) այն հասցեները, որտեղ դիմորդը իրականացնելու է իր գործունեությունը ________________________________________________________ աշխատանքային տարածքի նկարագրությունը (մակերես)_____________________
(2) աշխատանքային տարածքն այլ անձի սեփականությունը հանդիսանալու դեպքում տվյալ աշխատանքային տարածքի օգտագործման ժամկետը և դրա դադարեցման պայմանները ________________________________________________________
(3) ՀՀ օրենսդրությամբ սահմանված ներքին հաշվառման փաստաթղթերի և գրանցամատյանների անվտանգ պահպանման, ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված օգտագործվող սարքավորումները
համակարգչային ծրագրերի առկայության դեպքում տալ դրանց համառոտ նկարագիրը ___ ________________________________________________________
|
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
20 նոյեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 32700134