«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
22 օգոստոսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 հուլիսի 2006 թվականի N 1145-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացնել 70,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ` սուբվենցիաներ» հոդվածով)` Արագածավանի և Արտենիի գյուղական համայնքներին սուբվենցիա տրամադրելու համար, որից`
ա) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածավանի գյուղական համայնքին` 35,000.0 հազ. դրամ` 8 կմ (Արտենի-Արագածավան) գազատարի վերականգնման համար.
բ) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արտենիի գյուղական համայնքին` 35,000.0 հազ. դրամ` 10 կմ գազատարի հատվածի (Քարակերտ - Արտենի) կառուցման համար:
2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված սուբվենցիայի գումարների` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածավանի և Արտենիի գյուղական համայնքների կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետը:
3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին` սույն որոշման 1-ին կետով նշված սուբվենցիայի գումարը` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի նշված համայնքներին տրամադրել համայնքի ղեկավարի հետ նախապես կնքելով սուբվենցիայի տրամադրման պայմանների մասին պայմանագիր` Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2162-Ն որոշման 5.13-րդ կետի պահանջներին համապատասխան:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետում նշված գումարի ֆինանսավորումն իրականացնել նախատեսված աշխատանքների` սահմանված կարգով հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերի և դրանց փորձագիտական եզրակացության առկայության պայմաններում:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
2006 թ. հուլիսի 28 |