«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60006269
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
18 օգոստոսի 2006 թ. ք. Երևան |
N 176-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 194-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը և «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի է) կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի նոյեմբերի 30-ի «Վերականգնվող էներգառեսուրսներ օգտագործող ինքնավար արտադրողների միկրոէլեկտրակայանների և էլեկրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի կարգը հաստատելու մասին» N 194-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) «Վերականգնվող էներգառեսուրսներ օգտագործող ինքնավար արտադրողների միկրոէլեկտրակայանների և էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի կարգ» բառերը փոխարինել «Վերականգնվող էներգառեսուրսներ օգտագործող, ինչպես նաև համակցված ցիկլով աշխատող ինքնավար արտադրողների միկրոէլեկտրակայանների և էլեկտրաէներգետիկական համակարգի զուգահեռ աշխատանքի կարգ» բառերով.
բ) «Վերականգնվող էներգառեսուրսներ օգտագործող ինքնավար արտադրող (Ինքնավար արտադրող)» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Վերականգնվող էներգառեսուրսներ օգտագործող, ինչպես նաև համակցված ցիկլով աշխատող ինքնավար արտադրող (Ինքնավար արտադրող)».
գ) «Միկրոէլեկտրակայան (այսուհետ` ՄիկրոԷԿ)» հասկացության սահմանման մեջ «100» թիվը փոխարինել «150» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ` |
Ն. Գրիգորյան |