«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 սեպտեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2006 թվականի N 1257-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1593-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար», «Ժամանակավոր արտահանում» և «Ժամանակավոր արտահանում` վերամշակման համար» մաքսային ռեժիմներով տեղափոխվող ապրանքների նույնականացման իրականացման կարգը հաստատելու մասին» N 1593-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգի՝
ա) 7-րդ կետը «ձևի» բառից հետո լրացնել «բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների և ավտոմեքենաների, որոնց նույնականացման տվյալներն ամրագրվում են մաքսային հայտարարագրում, նույնականացման տվյալների ամրագրման թերթիկ չի լրացվում, և նույնականացումն իրականացվում է մաքսային հայտարարագրում ներառված տվյալների հիման վրա» բառերով.
բ) 12-րդ կետը «վերաներմուծում» բառից հետո լրացնել «կամ այլ» բառերով.
գ) 17-րդ կետում «թերթիկի 2-րդ և 5-րդ բաժինների» բառերը փոխարինել «թերթիկում նշվող մաքսային հայտարարագրի տվյալների» բառերով.
դ) 18-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երկրորդ պարբերությամբ.
«Ջնջումներով կամ ուղղումներով լրացված, ինչպես նաև լրացված, բայց սույն կարգի 1-ին կետում նշված մաքսային ռեժիմներով օրենքով սահմանված ժամկետներում չհայտարարագրված ապրանքների և տրանսպորտային միջոցների նույնականացման տվյալների ամրագրման թերթիկների երկու բնօրինակները մաքսային մարմնի ղեկավարի կողմից համարվում են անվավեր»:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|