ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 ապրիլի 2013 թվականի N 383-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 26.12.13 N 1517-Ն)
Համաձայն «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և ոռոգման ոլորտի կազմակերպությունների կողմից շահագործվող մի շարք ջրային համակարգերի ամենամյա նորոգումների կատարման, ոռոգման համակարգում հրատապ լուծում պահանջող աշխատանքների իրականացման և ոռոգման սեզոնի արդյունավետ կազմակերպման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2013 թվականի առաջին կիսամյակում հատկացնել 395,900.0 հազ. դրամ, այդ թվում՝
1) Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացնել 365,900.0 հազ. դրամ` համաձայն հավելվածի, որից` 351,000.0 հազ. դրամը` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում», իսկ 14,900.0 հազ. դրամը` «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածներով.
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին Ակնալճի համայնքում խմելու ջրի խորքային հորի հորատման նպատակով հատկացնել` 30,000.0 հազ. դրամ, որից` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով` 28,950.0 հազ. դրամ, իսկ «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով՝ 1,050.0 հազ. դրամ:
2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի հետ համատեղ սահմանված կարգով կազմակերպել համապատասխան ջրօգտագործման թույլտվությունների տրամադրումը:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված գումարների շրջանակներում գնումներն իրականացվելու են բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետով նախատեսված կարգով:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. ապրիլի 22 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 11-ի N 383-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՍԵՎՋՈՒՐ ԳԵՏԻ ԵՎ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԱՎԱԶԱՆՆԵՐԻ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ
NN ը/կ |
Օբյեկտը շահագործող կազմակերպության անվանումը |
Օբյեկտի անվանումը |
Կատարվելիք աշխատանքների համառոտ բնութագիրը |
Ընդամենը` գումարի չափը |
այդ թվում` |
Ակնկալվող արդյունքը | |
հազ. դրամ |
նախագծա-նախա-հաշվային փաստա-թղթերի ձեռքբեր-ման և փորձա-քննության արժեքը |
տեխ. վերա-հսկման արժեքը | |||||
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ | |||||||
1. |
«Ակնալիճ» ՋՕԸ |
երեք հատ խորքային հորերի հորատում |
Սևջուր գետի ավազանի ջրի պակասորդը ծածկելու նպատակով անհրաժեշտ է հորատել երեք հատ խորքային հորեր, որից` Գրիբոյեդովի համայնքում` 2 հատ, Խորոնքի համայնքում` 1 հատ |
93,600.0 |
3,600.0 |
1,800.0 |
Կապահովվի երկու համայնքների 135 հա հողատարածքների անխափան ոռոգումը, որից՝ Գրիբոյեդով` 90 հա, Խորոնք` 45 հա: |
2 հատ խորքային հորերի վերականգնում և հորիզոնա-կան պոմպի տեղադրում |
Սևջուր գետի ավազանի ջրի պակասորդը ծածկելու նպատակով անհրաժեշտ է Ակնաշենի համայնքում վերականգնել երկու հատ խորքային հոր և տեղադրել մեկ հատ հորիզոնական պոմպ: |
22,900.0 |
900.0 |
440.0 |
Կապահովվի Ակնաշենի համայնքի շուրջ 120 հա հողատարածքների անխափան ոռոգումը: | ||
2. |
«Սևջուր-Ախթամար» ՋՕԸ |
չորս հատ խորքային հորերի հորատում |
Սևջուր գետի ավազանի ջրի պակասորդը ծածկելու նպատակով անհրաժեշտ է հորատել 4 հատ խորքային հորեր, որից` Երասխահունի համայնքում` 3 հատ, Արտաշարի համայնքում` 1 հատ: |
124,800.0 |
4,800.0 |
2,400.0 |
Կապահովվի երկու համայնքների 157 հա հողատարածքների անխափան ոռոգումը, որից՝ Երասխահուն` 120 հա, Արտաշար` 37 հա: |
չորս հատ խորքային հորերի վերականգնում |
Սևջուր գետի ավազանի ջրի պակասորդը ծածկելու նպատակով անհրաժեշտ է վերականգնել չորս հատ խորքային հորեր, որից` Եղեգնուտի համայնքում` 3 հատ, Վարդանաշենի համայնքում` 1 հատ: |
41,600.0 |
1,600.0 |
800.0 |
Կապահովվի երկու համայնքների 165 հա հողատարածքների անխափան ոռոգումը, որից՝ Եղեգնուտ` 130 հա, Վարդանաշեն` 35 հա: | ||
Երասխահունի համայնքի 3 հատ խորքային հորերի խմբավորում և հեռացնող ջրանցքների կառուցում |
Անհրաժեշտ է կառուցել 1000 գծմ երկարությամբ ԼՌ-6 տիպի և 1300 գծմ երկարությամբ ԼՌ-4 տիպի կիսախողովակներով ջրանցքներ: |
83,000.0 |
4,000.0 |
1,500.0 |
Կնպաստի մեխանիկական եղանակով մղվող ջրի կորուստների նվազեցմանը և կբարձրացնի հողատարածքների ջրապահովվածությունը: | ||
ԸՆԴԱՄԵՆԸ` ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶ |
365,900.0 |
14,900.0 |
6,940.0 |
7 համայնք` 577 հա հողատարածք |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |