«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
12 հուլիսի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 հունիսի 2006 թվականի N 937-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՆԵՐՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՍՏԱՑՎԱԾ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ ու 49-րդ հոդվածներին համապատասխան և հաշվի առնելով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» և «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունները 2005 թվականի գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների վճարումից ազատելու վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կողմից ներկայացված առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության 2005 թվականի գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթից 210650.0 հազ. դրամն ուղղել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմանը` մեծացնելով տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքը:
2. «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության 2005 թվականի գործունեության արդյունքում ստացված 43806.0 հազ. դրամ զուտ շահույթը և նախորդ տարիներին կուտակված 37253.0 հազ. դրամ շահույթն ուղղել «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալի ավելացմանը` մեծացնելով տեղաբաշխված բաժնետոմսերի անվանական արժեքը:
3. «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունը և «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունն ազատել 2005 թվականի գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթներից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների վճարումից:
|
Ա. Մարգարյան |
2006 թ. հուլիսի 11 |