ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 ապրիլի 2018 թվականի N 393-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1732-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Անշարժ գույք հետ վերցնելու, անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի նոյեմբերի 27-ի N 1551-Ա, 2004 թվականի հոկտեմբերի 21-ի N 1451-Ա և 2012 թվականի մայիսի 17-ի N 614-Ա որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1732-Ա որոշման 8-րդ կետում «մեկամսյա» բառը փոխարինել «եռամսյա» բառով:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. ապրիլի 7 Երևան |