ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2016 թվականի N 43-Ա
«ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և Համաշխարհային բանկի «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացում» վարկային ծրագրի նախապատրաստման դրամաշնորհով (այսուհետ` դրամաշնորհ) նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով`
1. Ստեղծել դրամաշնորհով նախատեսված միջոցառումների իրականացման գործընթացի կառավարման խորհուրդ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Կառավարման խորհրդի նախագահին` միջոցառումների իրականացման գործընթացի վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակի ավարտին տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2016 թ. փետրվարի 3 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2016 թ. փետրվարի 3-ի N 43-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ՏԵՂԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Վ. Գաբրիելյան | - ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար (հանձնաժողովի նախագահ) |
Վ. Տերտերյան | - ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ |
Ս. Ավետիսյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Գևորգյան | - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ |
Ա. Պողոսյան | - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ |
Ռ. Ալավերդյան | - ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ |
Խ. Հակոբյան | - ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ |
Ա. Խաչատրյան | - Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ) |
Է. Ավետյան | - ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» ՊՀ-ի գործադիր տնօրեն (կառավարման խորհրդի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |