«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 60006062
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
15 փետրվարի 2006 թ. |
N 17-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների հաշվառման կարգը (հավելված)։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Ռ. Նազարյան |
Հավելված | |
|
|
Կ Ա Ր Գ
հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների հաշվառման
Սույն կարգը սահմանում է հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճար վճարողների (այսուհետ` վճարողներ) հաշվառման կարգը:
1. Վճարողներ են համարվում հանրային ծառայությունների ոլորտում կարգավորվող գործունեություն իրականացնող և ծառայություն մատուցող անձինք, որոնց համար Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) կողմից սահմանված են կարգավորվող սակագներ, բացառությամբ էլեկտրաէներգետիկական համակարգի մինչև 10 ՄՎտ դրվածքային հզորություն ունեցող արտադրող կայանների:
(1-ին կետը լրաց. 09.02.11 N 30-Ն)
2. Կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը հաշվարկվում և հանձնաժողովի համապատասխան որոշմամբ հաստատվում են յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացի համար սահմանված կարգով և ժամկետներում:
3. Յուրաքանչյուր տարվա համար վճարողների անվանական կազմը և կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերը անհրաժեշտության դեպքում (վճարողների անվանական կազմի, կարգավորման պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի փոփոխության և այլնի) ճշգրտվում են մինչև տվյալ տարվա նոյեմբերի 1-ը:
4. Հանձնաժողովը վճարողների կողմից կատարված վճարումներին հետևում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետական հաշիվների էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով:
(4-րդ կետը խմբ. 12.08.15 N 273-Ն)
5. (կետն ուժը կորցրել է 12.08.15 N 273-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 12.08.15 N 273-Ն)
Հավելված N 1 |
Գ Ր Ա Ն Ց Մ Ա Ն Մ Ա Տ Յ Ա Ն
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ
(հավելվածն ուժը կորցրել է 12.08.15 N 273-Ն)
(հավելվածը լրաց. 09.02.11 N 30-Ն, 25.07.12 N 310-Ն, փոփ. 12.08.15 N 273-Ն)