ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հոկտեմբերի 2018 թ. |
թիվ 19-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ԵՎ «ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 11-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 2-ի:
3. Հաստատել «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (ամսական) և «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (տարեկան) վիճակագրական հաշվետվությունների լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 3-ի:
(3-րդ կետը փոփ. 11.12.23 թիվ 66-Ն)
4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի ««Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (ամսական) և «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևերն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի ապրիլի 2-ի թիվ 02-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 11-Ն որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ
Ս. Մնացականյան
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի թիվ 19-Ն որոշման |
Բաժին 1. Կատարված շինմոնտաժային աշխատանքները
(փաստացի գներով` հազար դրամ (մեկ տասնորդական նիշով), առանց ավելացված արժեքի հարկի) |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Շինմոնտաժային աշխատանքներ |
որից` |
Ա |
Բ |
1 |
2 |
Ընդամենը կատարված սեփական ուժերով (ներառյալ վերակառուցման և նորոգման աշխատանքներ) (110.1+110.2+110.3) |
110 |
||
շենքերի և կառույցների կառուցման ընդհանուր |
110.1 |
||
կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ |
110.1.1 |
||
բնակելի և ոչ բնակելի շենքերի |
110.1.2 |
||
քաղաքացիական շինարարության բնագավառում կառույցների ընդհանուր շինարարական աշխատանքներ |
110.2 |
||
ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղիների |
110.2.1 |
||
կոմունալ կառույցների |
110.2.2 |
||
քաղաքացիական շինարարության այլ կառույցների |
110.2.3 |
||
մասնագիտացված շինարարական աշխատանքներ |
110.3 |
||
շենքերի և շինությունների քանդման և շինհրապարակի նախապատրաստական աշխատանքներ |
110.3.1 |
||
էլեկտրահավաքակցման, ջրամատակարարման և այլ |
110.3.2 |
||
ավարտական և վերջնամշակման շինարարական |
110.3.3 |
||
այլ մասնագիտացված շինարարական աշխատանքներ |
110.3.4 |
||
110 տողից` բնակչության պատվերով |
111 |
||
110 տողից` հիմնանորոգում, դրանից` |
112 |
||
բնակելի շենքերի |
112.1 |
||
ոչ բնակելի շենքերի |
112.2 |
||
քաղաքացիական կառույցների |
112.3 |
||
110 տողից` ընթացիկ նորոգում, դրանից` |
113 |
||
բնակելի շենքերի |
113.1 |
||
ոչ բնակելի շենքերի |
113.2 |
||
քաղաքացիական կառույցների |
113.3 |
Բաժին 2. Սեփական և ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին իրականացված շինմոնտաժային աշխատանքների ծավալներն ըստ կառուցապատողների (պատվիրատուների) (եռամսյակային)
Կառուցապատող (պատվիրատու) |
Կառուցապատողի (պատվիրատուի) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և անվանումը |
Շինմոնտաժային աշխատանքների ծավալներն հաշվետու եռամսյակում, ընդամենը փաստացի գներով՝ հազար դրամ (մեկ տասնորդական նիշով), առանց ավելացված արժեքի հարկի |
1 |
2 |
3 |
Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր՝ |
__________________ |
|
__________________ |
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝ |
|
| |
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) | |
|
«__ __»___________ 20__թ. |
(հավելվածը խմբ. 02.09.20 թիվ 20-Ն, 11.12.23 թիվ 66-Ն)
Հավելված 2 |
Բաժին 1. Կատարված շինմոնտաժային աշխատանքները
(փաստացի գներով` հազար դրամ (մեկ տասնորդական նիշով), առանց ավելացված արժեքի հարկի) Ցուցանիշի անվանումը Տողի ծածկագիրը Շինմոն-տաժային աշխա-տանքներ որից` Ա Բ 1 2 Ընդամենը կատարված սեփական ուժերով (ներառյալ վերակառուցման և նորոգման աշխատանքներ) (110.1+110.2+110.3) 110 շենքերի և կառույցների կառուցման ընդհանուր 110.1 կառուցապատման նախապատրաստական աշխատանքներ 110.1.1 բնակելի և ոչ բնակելի շենքերի (110.1.2.1+110.1.2.2) 110.1.2 բնակելի շենքերի և շինությունների 110.1.2.1 ոչ բնակելի շենքերի և շինությունների 110.1.2.2 քաղաքացիական շինարարության բնագավառում կառույցների ընդհանուր շինարարական աշխատանքներ 110.2 ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղիների 110.2.1 ավտոճանապարհների, փողոցների, օդանավակայանի վերթիռվայրէջքային գոտիների 110.2.1.1 վերգետնյա և ստորգետնյա երկաթուղիների 110.2.1.2 կամուրջների և թունելների 110.2.1.3 կոմունալ կառույցների (110.2.2.1+110.2.2.2++110.2.2.3+ 110.2.2 մայրուղային խողովակաշարերի անցկացման 110.2.2.1 տեղական նշանակության խողովակաշարերի անցկացման 110.2.2.2 ոռոգման համակարգերի 110.2.2.3 ջրային հորատանցքերի և սեպտիկ համակարգերի 110.2.2.4 էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական մայրուղային գծերի անցկացման 110.2.2.5 էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական տեղային գծերի անցկացման 110.2.2.6 էլեկտրակայանների 110.2.2.7 քաղաքացիական շինարարության այլ կառույցների 110.2.3 հանքարդյունահանող և մշակող արդյունաբերության կառույցների 110.2.3.1 բացօթյա մարզադաշտերի և սպորտային մարզահրապարակների 110.2.3.2 այլ 110.2.3.3 մասնագիտացված շինարարական աշխատանքներ 110.3 շենքերի և շինությունների քանդման և շինհրապարակների նախապատրաստական աշխատանքներ 110.3.1 շենքերի և շինությունների քանդման 110.3.1.1 գրունտի և հողերի նախապատրաստման ու մաքրման 110.3.1.2 գրունտի փորման և տեղափոխման 110.3.1.3 հետախուզական հորատում և գայլիկոնում 110.3.1.4 էլեկտրահավաքակցման, ջրամատակարարման և այլ շինարարական հավաքակցման աշխատանքներ 110.3.2 էեկտրահավաքակցման 110.3.2.1 ջրամատակարարման և կոյուղու համակարգերի 110.3.2.2 ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման համակարգերի 110.3.2.3 գազի համակարգերի 110.3.2.4 մեկուսիչ աշխատանքներ 110.3.2.5 ցանկապատերի և պարիսպների տեղադրման 110.3.2.6 այլ 110.3.2.7 ավարտական և վերջնամշակման շինարարական աշխատանքներ (110.3.3.1+110.3.3.2+110.3.3.3+110.3.3.4+ 110.3.3 սվաղի 110.3.3.1 ատաղձագործական և հյուսնի 110.3.3.2 հատակների և պատերի սալապատման 110.3.3.3 հատակների հարդարման, հատակների և պատերի ծածկապատման 110.3.3.4 ներկարարական 110.3.3.5 ապակեպատման (բացառությամբ լուսամուտներ) 110.3.3.6 գեղազարդ վերջնամշակման 110.3.3.7 այլ 110.3.3.8 այլ մասնագիտացված շինարարական աշխատանքներ 110.3.4 տանիքածածկման 110.3.4.1 ջրամեկուսիչ 110.3.4.2 փայտամածերի և լաստակների տեղադրման 110.3.4.3 ցցերի խփման և հիմնադրման 110.3.4.4 բետոնե և երկաթբետոնե 110.3.4.5 պողպատե շինարարական կառուցատարրերի հավաքակցման 110.3.4.6 աղյուսի և քարի շարման 110.3.4.7 հավաքովի կառուցվածքների հավաքման և հավաքակցման 110.3.4.8 այլ 110.3.4.9 110 տողից` բնակչության պատվերով 111 110 տողից` հիմնանորոգում, դրանից` 112 բնակելի շենքերի 112.1 ոչ բնակելի շենքերի 112.2 քաղաքացիական կառույցների 112.3 ընթացիկ նորոգում, դրանից` 113 բնակելի շենքերի 113.1 ոչ բնակելի շենքերի 113.2 քաղաքացիական կառույցների 113.3
այլ երկրներում կատարված
(մինչև 12 ամիսն ընկած ժամանա-կահատվա-ծում)
այդ թվում ըստ տնտեսական գործունեության տեսակների «Շինարարություն» F բաժնի
շինարարական աշխատանքներ (110.1.1+110.1.2)
այդ թվում ՝
այդ թվում`
(110.2.1+110.2.2+110.2.3), այդ թվում`
(110.2.1.1+110.2.1.2+110.2.1.3), այդ թվում`
+110.2.2.4+110.2.2.5+110.2.2.6+110.2.2.7), այդ թվում`
(110.2.3.1+110.2.3.2.+110.2.3.3), այդ թվում`
(110.3.1+110.3.2+110.3.3+110.3.4), այդ թվում`
(110.3.1.1+110.3.1.2+110.3.1.3+110.3.1.4), այդ թվում`
(110.3.2.1+110.3.2.2+110.3.2.3+110.3.2.4+110.3.2.5+
+110.3.2.6+110.3.2.7), այդ թվում`
+110.3.3.5+110.3.3.6+110.3.3.7+110.3.3.8), այդ թվում`
110.3.4.1+110.3.4.2+110.3.4.3+110.3.4.4+110.3.4.5+110.3.4.6+
+110.3.4.7+110.3.4.8+110.3.4.9), այդ թվում`
Բաժին 2. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը
մարդ |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Հաշվետու տարում |
Ընդամենը |
210 |
Ղեկավար/Անհատ ձեռնարկատեր՝ |
__________________ |
|
__________________ |
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) |
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)՝ |
|
| |
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) | |
|
«__ __»___________ 20__թ. |
(հավելվածը խմբ. 11.12.23 թիվ 66-Ն)
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 19-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ԿՇ (ԱՄՍԱԿԱՆ) ԵՎ «ԿԱՏԱՐՎԱԾ ՇԻՆՄՈՆՏԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԿՇ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
(վերնագիրը խմբ. 02.09.20 թիվ 20-Ն)
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (ամսական) և «Կատարված շինմոնտաժային աշխատանքների մասին» Ձև 1-ԿՇ (տարեկան) վիճակագրական հաշվետվությունների (այսուհետ Հաշվետվություններ) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունները ներկայացնում են ՀՀ տարածքում, ինչպես նաև այլ երկրներում (մինչև 12 ամիսն ընկած ժամանակահատվածում) շինարարական աշխատանքներ իրականացնող ՀՀ իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտներ), որոնք այդ մասին իրազեկվում են ՀՀ վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան: Այն դեպքերում, երբ շինարարական աշխատանքներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտները ՀՀ տարածքում հանդիսանում են նաև կառուցապատող, ինչպես նաև շինարարական աշխատանքների ֆինանսավորում իրականացնող, ներկայացնում են նաև 2-ԿՇ (ամսական) (տարեկան) հաշվետվությունները:
3. Հաշվետվությունները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` Հաշվետվությունների ձևերի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Հաշվետվությունների դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. «Կատարված շինմոնտաժային աշխատանքները» բաժնի`
1) սյունակ 1-ում լրացվում են՝ հաշվետու ամսում (տարում) Հայաստանի Հանրապետության տարածքում, ինչպես նաև այլ երկրներում (մինչև 12 ամիսն ընկած ժամանակահատվածում) ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին սեփական ուժերով կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները,
2) սյունակ 2-ում լրացվում են հաշվետու ամսում (տարում) այլ երկրներում (մինչև 12 ամիսն ընկած ժամանակահատվածում) ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները,
3) «110» ծածկագրով տողում լրացվում են՝ «Ընդամենը կատարված սեփական ուժերով (ներառյալ վերակառուցման և նորոգման աշխատանքներ)» ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալներն ըստ կատարողական ակտերի («110» ծածկագրով տողը= «110.1»+ «110.2»+«110.3» ծածկագրերով տողերի գումարին) (Շինմոնտաժային աշխատանքների թվին դասվում են` ա. մշտական և ժամանակավոր շենքերի և շինությունների կառուցման, ընդարձակման, վերափոխման աշխատանքները և դրա հետ կապված երկաթբետոնե, մետաղական և այլ շինարարական կոնստրուկցիաների մոնտաժման աշխատանքները, բ. նյութերի, կոնստրուկցիաների, պատրաստվածքների, սանիտարական և էլեկտրատեխնիկական սարքերի արժեքները, նյութերի և սարքավորանքների շինհրապարակ տեղափոխման, ինչպես նաև մոնտաժման աշխատանքները, գ. վերամբարձ կռունկների գծերի մոնտաժման և ապամոնտաժման աշխատանքները, դ. ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու), ջեռուցման, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ (արտաքին և ներքին) ցանցերի կառուցման աշխատանքները, ե. արտադրական կեղտաջրերի մաքրման և աղտոտումից մթնոլորտի պահպանման համար կառուցվող օբյեկտների վրա կատարվող աշխատանքները, զ. կառուցապատման տարածքի, ինչպես նաև քաղաքների և բնակավայրերի բարեկարգման աշխատանքները, է. շինարարական աշխատանքներ իրականացնող աշխատողների աշխատավարձը (ինչպես նաև ձմեռային պայմաններում իրականացվող աշխատանքների համար լրացուցիչ ծախսերը, բանվորների աշխատավարձի հավելավճարները, կապված բարձր լեռնային և հեռավոր շրջաններում կատարվող աշխատանքների հետ), ը. շինարարական նորմերում նախատեսված շինարարական այլ աշխատանքները(https://www.arlis.am/documentview.aspx?docid=93481), թ.շինմոնտաժային աշխատանքների ծավալը լրացվում է փաստացի գներով, որում ներառված չեն շինարարական կազմակերպության կողմից կատարված նախագծահետախուզական և կառույցները սարքավորանքներով հագեցնելու համար կատարված աշխատանքների ծավալները ((https://www.arlis.am/documentview.aspx?docid=98209):),
4) «110.1.1» ծածկագրով տողում լրացվում են կառուցապատման նախապատրաստական աշխատանքների ծավալները` հետագա վաճառքի համար նախատեսված բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարության հետ կապված նախապատրաստական, ֆինանսական, տեխնիկական և նյութական միջոցների համաձայնեցման աշխատանքներ,
5) «110.1.2» ծածկագրով տողում լրացվում են բնակելի և ոչ բնակելի շենքերի կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքները (նոր շենքերի, օժանդակ կառույցների կառուցման աշխատանքներ, վերակառուցման և նորոգման աշխատանքներ), որի մեջ ներառվում են.
ա. բնակելի շենքերի և շինությունների կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքները՝ բոլոր տեսակի բնակելի շենքերի` առանձնատների, բազմաբնակարան շենքերի, ներառյալ բարձրահարկ շենքերի շինարարություն,
բ. ոչ բնակելի շենքերի և շինությունների կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքները՝ արդյունաբերական, գյուղատնտեսական, արտադրական շենքերի և պահեստների, առևտրական կամ վարչական շենքերի` գրասենյակների, բանկերի, առևտրի կենտրոնների, օդանավակայանների, ավտոկայանների, երկաթուղային կայարանների, ավտոտնակների, մեքենաների տեխնիկական սպասարկման և ավտոլցակայաններ, մշակութային կազմակերպությունների շենքերի` կինոթատրոնների, թատրոնների, համերգային սրահների, պարասրահների և գիշերային ակումբների, հյուրանոցների, մոթելների, պանդոկների, հանրակացարանների, ռեստորանների և համանման նպատակների համար շենքերի, կրթական հաստատությունների` դպրոցների, քոլեջների, համալսարանների, գրադարանների, արխիվների և թանգարանների, առողջապահական կազմակերպությունների` հիվանդանոցների, առողջարանների, փակ լողավազանների և այլ սպորտային կառույցների, փակ մարզադաշտերի (սահադաշտերի, մարզասրահների, թենիսի փակ դաշտերի, հատուկ նշանակության սպորտային սրահների, բռնցքամարտի հրապարակների և այլն), ինչպես նաև այլ ոչ բնակելի շենքերի, օրինակ` կրոնական կազմակերպությունների և բանտերի շենքերի կառուցման ընդհանուր շինարարական աշխատանքներ,
6) «110.2.1» ծածկագրով տողում լրացվում են ավտոմոբիլային ճանապարհների և երկաթուղիների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքները, որի մեջ ներառվում են.
ա. ավտոճանապարհների, փողոցների, օդանավակայանի վերթիռվայրէջքային գոտիների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքները՝ ավտոմայրուղիների, ավտոմոբիլային ճանապարհների, փողոցների և այլ ավտոմոբիլային կամ հետիոտնի համար ճանապարհների պատվածքների հիմքերի կառուցման, պինդ պատվածքով ավտոկայանատեղերի պատվածքների (ասֆալտից, բետոնից և այլն) վերականգնման, հետիոտնի համար ուղիների, մայթերի, ավտոտրանսպորտի շարժման արագության իջեցման համար ճանապարհային կառույցների, հեծանվաուղիների և այլնի շինարարության, ճանապարհային ցանկապատերի, ցածր բաժանիչ պատերի, ճանապարհային նշանների և այլնի հավաքակցման աշխատանքներ, ճանապարհային երթուղիների և ցուցանակների սյուների կանգնեցման կետերի մշակման և տեխնիկական սպասարկման ծառայություններ, ավտոճանապարհների նորոգման և տեխնիկական սպասարկման ծառայություններ, օդանավակայանի վերթիռվայրէջքային գոտիների, ներառյալ գետնավարման ճանապարհների և համանման կառույցների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ, ճանապարհային, ավտոկայանատեղիների և համանման պատվածքների մակերեսի, գծանշման աշխատանքներ,
բ. վերգետնյա և ստորգետնյա երկաթուղիների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքները՝ ռելսուղիների խճապատման և տեղադրման աշխատանքներ, սլաքային հաղորդակների, սլաքների, սլաքային գծանցումների հավաքակցման, երկաթուղային երթևեկության կառավարման և անվտանգության ապահովման համակարգերի տեղադրման, ճոպանուղիների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ, երկաթուղիների վերականգնման և վերանորոգման ծառայություններ,
գ. կամուրջների և թունելների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքները՝ կամուրջների և ուղեկամուրջների (մետաղե, բետոնե կամ այլ նյութերից) բոլոր տեսակի ցամաքային տրանսպորտի և հետիոտների համար, ավտոճանապարհային էստակադների ավտոտրանսպորտային միջոցների երթևեկության համար, թունելների, ստորգետնյա երկաթուղային երթևեկության հետ կապված թունելային կառուցատարրերի շինարարություն,
7) «110.2.2» ծածկագրով տողում լրացվում են կոմունալ կառույցների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքները, որի մեջ ներառվում են.
ա. մայրուղային խողովակաշարերի՝ վերգետնյա, ստորգետնյա, ստորջրյա մայրուղային խողովակաշարերի (նավթի, գազի, ջրի, անձրևաջրերի, կոյուղաջրերի և այլ հեղուկների համար) անցկացման ընդհանուր շինարարական աշխատանքներ,
բ. տեղական նշանակության խողովակաշարերի՝ ջրի, անձրևաջրերի, կոյուղաջրերի, տաք ջրի, գազի, գոլորշու և այլ հեղուկների համար անցկացման ընդհանուր շինարարական աշխատանքներ,
գ. ոռոգման համակարգերի` ջրատարների և ջրմուղային համակարգերի, ջրամաքրման կայանների, կեղտաջրերի մաքրման կայանների և պոմպակայանների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ,
դ. ջրային հորատանցքերի և սեպտիկ համակարգերի՝ ջրառման հորատանցքերի կամ ջրհորերի հորատման, հատուկ մասնագիտացում պահանջող շինարարական աշխատանքներ, ջրառման պոմպերի և ջրառման խողովակաշարերի համակարգերի հավաքակցման աշխատանքներ,
ե. էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական մայրուղային գծերի անցկացման ընդհանուր շինարարական աշխատանքները՝ մայրուղային, զգալի երկայնության, վերգետնյա էլեկտրահաղորդագծերի` ներառյալ երկաթուղիների համար գծերի, մայրուղային, զգալի երկայնության, ստորջրյա կամ ստորգետնյա էլեկտրահաղորդագծերի, զգալի երկայնության վերգետնյա հեռահաղորդակցական գծերի, զգալի երկայնության, ստորջրյա և ստորգետնյա հեռահաղորդակցական գծերի անցկացման ընդհանուր շինարարական և նորոգման աշխատանքներ,
զ. էլեկտրահաղորդման և հեռահաղորդակցական տեղային գծերի անցկացման ընդհանուր շինարարական աշխատանքները՝ ստորգետնյա և վերգետնյա, տեղային էլեկտրահաղորդագծերի, անցկացման ընդհանուր շինարարական և նորոգման աշխատանքներ, ներառյալ օժանդակ աշխատանքները` տրանսֆորմատորային կայանների ու ենթակայանների, տեղային սահմաններում էլեկտրականության բաշխման համար, շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ, տեղային վերգետնյա և ստորգետնյա հեռահաղորդակցական գծերի անցկացման ընդհանուր շինարարական և նորոգման աշխատանքներ, ներառյալ օժանդակ աշխատանքները` հաղորդագծերի աշտարակային հենարանների, ալեհավաքների և տեղային սահմաններում էլեկտրականության բաշխման համար տրանսֆորմատորային կայանների ու ենթակայանների հավաքակցման ընդհանուր շինարարական աշխատանքներ,
է. բոլոր տեսակի էլեկտրակայանների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ,
8) «110.2.3» ծածկագրով տողում լրացվում են քաղաքացիական շինարարության այլ կառույցների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքները, որի մեջ ներառվում են.
ա. հանքարդյունահանող և մշակող արդյունաբերության, օրինակ` բեռնման, բեռնաթափման կայանների, հիմնային հանքափողերի և բարձրակների, հրահալոցների և կոքսահնոցների շինարարության հետ կապված, քիմիական արդյունաբերության կառույցների և օժանդակ շինությունների, մշակող արդյունաբերության համար այլ կառույցների շինարարության ընդհանուր շինարարական և նորոգման աշխատանքներ,
բ. բացօթյա մարզադաշտերի և սպորտային մարզահրապարակների՝ սպորտային խաղերի` ֆուտբոլի, բասկետբոլի, ռեգբիի, մարմնամարզության, ավտոմոբիլային կամ հեծանիվների մրցարշավների և ձիարշավների համար բացօթյա մարզադաշտերի և մարզահրապարակների, հանգստի համար կառույցների` գոլֆի համար խաղահրապարակների, լողափի կառույցների, սարերում ապաստարանների, հանգստի համար զբոսայգիների հատվածամասերի և կառույցների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ,
գ. քաղաքացիական շինարարության այլ կառույցների՝ հողերի բաժանում հողամասերի և դրանց բարեկարգումը, ներառյալ ճանապարհների, հաղորդակցուղիների հասանելիության ապահովումը և (կամ) տարածքների բարեկարգման համանման նախնական և քաղաքացիական շինարարության այլ կառույցների, չներառված ուրիշ խմբավորներում, շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ,
9) «110.3.1» ծածկագրով տողում լրացվում են շենքերի և շինությունների քանդման, շինհրապարակների նախապատրաստական աշխատանքները, որի մեջ ներառվում են.
ա. շենքերի և շինությունների քանդման աշխատանքները՝ շենքերի և այլ կառույցների կազմատման և քանդման աշխատանքները` փողոցների և մայրուղիների շինարարության համար,
բ. գրունտի և հողերի նախապատրաստման ու մաքրման աշխատանքները՝ գյուղատնտեսական հողերի նախապատրաստական աշխատանքներ, հետագա շինարարական աշխատանքների համար շինհրապարակների նախապատրաստում, ներառյալ հորատապայթեցման և ժայռային ապարների հեռացման աշխատանքները, հանքարգործական աշխատանքների համար տարածքների նախապատրաստում` մակաշերտի հեռացման և օգտակար հանածոների հանքավայրերի կամ տեղանքի շահագործման և նախապատրաստական աշխատանքներ, ներառյալ թունելների փորումը, բացի նավթի և գազի արդյունահանման հետ կապված ծառայություններից, շինհրապարակների մաքրման և բուսականության հեռացման, գրունտի ամրացման աշխատանքներ, մալուխների կամ ցամաքուրդային խողովակների անցկացման համար հորիզոնական անցուղիների հորատում, տարածքների ցամաքուրդի համար խրամուղիների փորման աշխատանքներ,
գ. գրունտի փորման և տեղափոխման աշխատանքները՝ խրամուղիների փորում կոմունալ ցանցերի, քաղաքային ցամաքուրդային ցանցերի, տարբեր ճանապարհային և այլ աշխատանքների համար, տարբեր կառուցվածքների համար սովորական խրամուղիների, փոսորակների փորում, գրունտի աղտոտված շերտերի հեռացում, տարածքների վերականգնման, ճանապարհաշինարարության (ավտոմոբիլային, ավտոմայրուղային, երկաթուղային և այլն) նախապատրաստական խոշորամասշտաբ հողային աշխատանքներ, հողապատնեշների փորում, հարթում, գրունտի տեղափոխում, գրունտի փորման և տեղափոխման այլ աշխատանքներ, չներառված ուրիշ խմբավորումներում,
դ. հետախուզական հորատում և գայլիկոնում՝ շինարարական, երկրաֆիզիկական, երկրաբանական և համանման հետազոտությունների համար հանուկի նմուշառում,
10) «110.3.2» ծածկագրով տողում լրացվում են էլեկտրահավաքակցման, ջրամատակարարման և այլ շինարարական հավաքակցման աշխատանքները, որի մեջ ներառվում են.
ա. էլեկտրահավաքակցման աշխատանքները՝ շենքերում և այլ շինարարական կառույցներում, հատուկ որակավորում պահանջող Էլեկտրամոնտաժային աշխատանքներ` լուսավորման և էլեկտրամատակարարման հիմնական ցանցերի կամ էլեկտրաարմատուրների հավաքակցման համար, էլեկտրամոնտաժային աշխատանքներ կապված սարքերի տեղադրման հետ, վթարային էլեկտրամատակարարման համակարգերի համար լուսավորման և էլեկտրամատակարարման ցանցերի կամ էլեկտրաարմատուրների, շինհրապարակներում հրդեհային և պահպանական ազդանշանային համակարգերի, բոլոր տեսակի կենցաղային ալեհավաքների, ներառյալ արբանյակային ալեհավաքները, շենքերում մալուխային հեռուստատեսության հաղորդագծերի և մալուխային համակարգերի հավաքակցման աշխատանքներ, հեռահաղորդակցական լարերի անցկացման էլեկտրամոնտաժային աշխատանքներ, այլ էլեկտրական սարքավորանքի, ներառյալ արևային էներգիայի էլեկտրական հավաքիչները, շրիշակային էլեկտրական ջեռուցիչները, էլեկտրաէներգիայի ծախսի հաշվիչների տեղադրման աշխատանքներ, ճանապարհների, օդանավակայանների, նավահանգիստների լուսավորման և ազդանշանային համակարգերի հավաքակցման աշխատանքներ,
բ. ջրամատակարարման և կոյուղու համակարգերի հավաքակցման աշխատանքները՝ տաք և սառը ջրի մատակարարման հիմնական ցանցերի, ցայտաջրմուղային համակարգերի, սանիտարատեխնիկական սարքավորանքի, հրաշրջման համար ճնշումային ջրմուղ համակարգերի (ներառյալ հրշեջ ճկափողերով և արտաթողման խողովակաոստերով հրշեջ ջրածորանները), կոյուղու համակարգերի հավաքակցման աշխատանքներ և ջրմուղային փոխկապակցված աշխատանքներ,
գ. ջեռուցման, օդափոխության և օդի լավորակման համակարգերի հավաքակցման աշխատանքները՝ ջեռուցման սարքավորանքի (էլեկտրական, գազի, նավթի, արևային ոչ էլեկտրական հավաքիչների) հավաքակցման աշխատանքներ և այդ աշխատանքների անբաժանելի մաս կազմող խողովակաշարերի, օդամուղերի անցկացման և նրբաթերթ մետաղի օգտագործմամբ իրականացվող այլ փոխկապակցված աշխատանքներ, կենտրոնական ջեռուցման կառավարման համակարգերի տեղադրում և տեխնիկական սպասարկում, կենտրոնական համակարգի և տարածքային ջեռուցման համակարգերի միացում, կենցաղային ջեռուցման կաթսաների և ջրաջեռուցիչների նորոգման և տեխնիկական սպասարկման աշխատանքներ, շենքերում, գրասենյակներում օդափոխության, հովացման կամ օդի լավորակման սարքավորանքի հավաքակցման աշխատանքներ և այդ աշխատանքների անբաժանելի մաս կազմող խողովակաշարերի, օդամուղերի անցկացման և նրբաթերթ մետաղի օգտագործմամբ իրականացվող այլ փոխկապակցված աշխատանքներ,
դ. գազի համակարգերի հավաքակցման աշխատանքները՝ տարբեր գազերի մատակարարման (օրինակ` հիվանդանոցներում թթվածնի մատակարարման) համակարգերի հավաքակցման աշխատանքներ և գազի այլ սարքավորանքի միացման աշխատանքներ,
ե. մեկուսիչ աշխատանքները՝ ջերմամեկուսիչ աշխատանքներ, ներառյալ եղանակային պայմանների ազդեցությանը կայուն ջերմամեկուսիչ նյութերով արտաքին պատերի խոռոչների լցման, տաք և սառը ջրմուղ խողովակաշարերի, կաթսաների և խողովակների տարանջատիչների ջերմամեկուսացման, ձայնամեկուսիչ, հակահրդեհային պաշտպանության աշխատանքներ,
զ. ցանկապատերի և պարիսպների տեղադրման աշխատանքները՝ տարբեր նյութերից (մետաղացանցից, փայտից, մետաղից, ապակեթելքից) ցանկապատերի, պարիսպների և համանման պաշտպանակների տեղադրում տարբեր վայրերում` բակերում, խաղադաշտերի, մասնավոր սեփականությունների կամ արդյունաբերական շենքերի շուրջ, մետաղական փրկասանդուղքների հավաքակցման, հատուկ մասնագիտացում պահանջող աշխատանքներ,
է. այլ հավաքակցման աշխատանքները՝ վերելակների, շարժասանդուղքների, շարժվող մայթերի, պահանջող հատուկ մասնագիտացում, նորոգում և տեխնիկական սպասարկում, ավտոմատ և պտտվող դռների, փակոցափեղկերի և ծածկարանների հավաքակցման աշխատանքներ, տարբերանշանների տեղադրման աշխատանքներ, շանթարգելների հավաքակցման աշխատանքներ, ուրիշ խմբավորումներում չներառված հավաքակցման աշխատանքներ, ներառյալ շենքերի հիմնական կոնստրուկցիաների կամ կառույցների կազմում չընդգրկված արտադրատեսակների հավաքակցում,
11) «110.3.3» ծածկագրով տողում լրացվում են ավարտական և վերջնամշակման շինարարական աշխատանքները, որի մեջ ներառվում են.
ա. սվաղի աշխատանքները՝ ներքին և արտաքին սվաղի աշխատանքներ` սվաղի շաղախի, սվաղի ցանցերի և այլ նյութերի օգտագործմամբ, չոր սվաղի թերթերով (սովորաբար գիպսից) պատերի երեսպատման աշխատանքներ,
բ. ատաղձագործական և հյուսնի աշխատանքները՝ ցանկացած նյութերից պատրաստված դռների և լուսամուտների բլոկների, շրջանակների, դռների և լուսամուտների (բացի ավտոմատ գործող և պտտվող դռներից), փեղկերի, ավտոտնակային տեսակի դռների, ամրացված կառուցվածքով կամ մետաղական թիթեղվածքով արտաքին դռների, հակահրդեհային դռների, ներքին սանդուղքների, ներկառուցված պահարանների, ներկառուցված խոհանոցային սարքավորանքի, մետաղական տարրերից շարժական միջնապատերի և կախովի առաստաղների, առանձնատներում ծածկապատշգամբների և ծաղկաջերմոցների տեղադրման աշխատանքներ և պատերի թիթեղապատում պանելներով, շերտաձողերով և այլ,
գ. հատակների և պատերի սալապատման աշխատանքները՝ շենքերի և այլ կառույցների ներքին կամ արտաքին մակերևույթների` պատերի, հատակների, մայթերի ծածկապատում խեցեգործական, բետոնե կամ քարե սալերով, շենքերի արտաքին պատերի գեղազարդային երեսպատում խեցեգործական նյութերից, քարերից, աղյուսից և այլն,
դ. հատակների հարդարման, հատակների ու պատերի ծածկապատման աշխատանքները՝ գորգի, լինոլեումի և այլ ճկուն պատվածքներով հատակների ծածկապատում, ներառյալ զուգընթաց աշխատանքները, հատակների ծածկապատում փայտասալիկներով, մանրատախտակով, հատակների և պատերի երեսպատում այլ փայտե ծածկերով, ներառյալ զուգընթաց վերջնամշակման աշխատանքները` հղկումը, մոմով ողորկումը, կցվանքների հերմետիկացումը, պատերի պաստառապատման և այլ ճկուն պատվածքներով պատերի ծածկապատման, պաստառների հեռացման աշխատանքներ,
ե. ներկարարական աշխատանքները՝ շենքերի ներքին ներկման (առավելապես գեղազարդ) և համանման աշխատանքներ (լաքապատում և այլ), շենքերի արտաքին ներկման (սովորաբար արտաքին ազդեցություններից պաշտպանելու համար), շենքերում բազրիքների, ճաղերի, դռների ու լուսամուտների շրջանակների և այլնի ներկման, այլ ճարտարագիտական կառույցների ներկման, ներկերի հեռացման աշխատանքներ,
զ. ապակեպատման աշխատանքները (բացառությամբ լուսամուտներ)՝ ապակե պանելներով, հայելային պատերով և այլ ապակե արտադրատեսակներով պատման աշխատանքներ, լուսամուտների ապակիների տեղադրում և համանման ներքին աշխատանքներ,
է. գեղազարդ վերջնամշակման աշխատանքները՝ ստանդարտ կամ պատվերով պատրաստված մետաղական թիթեղների, գեղազարդ մետաղական արտադրատեսակների կամ ճարտարապետական մետաղական զարդանախշերի, ռադիատորների գեղազարդ վանդակների տեղադրման աշխատանքներ,
ը. այլ աշխատանքները՝ սենյակների հնչականության (ձայնականության) բարելավման աշխատանքներ` ակուստիկ պանելների, սալերի և այլ տարրերի տեղադրում ներքին պատերին և առաստաղներին, շինարարությունից հետո նոր շենքերի մաքրում, շենքերում և կառույցներում ավարտական և վերջնամշակման աշխատանքներ, չներառված ուրիշ խմբավորումներում,
12) «110.3.4» ծածկագրով տողում լրացվում են այլ մասնագիտացված շինարարական աշխատանքները, որի մեջ ներառվում են.
ա. տանիքածածկման աշխատանքները՝ տանիքների կրող կառուցատարրերի հավաքակցման աշխատանքներ, շենքերի և կառույցների բոլոր տեսակի տանիքների ծածկապատման, ջրհորդանների, ճոռերի, տանիքային ջրթափերի (մետաղական և սալիկային) տեղադրման շինարարական աշխատանքներ,
բ. ջրամեկուսիչ աշխատանքները՝ հարթ տանիքների տանիք-պատշգամբների ջրամեկուսիչ, շենքերի և կառույցների արտաքին կառուցատարրերի և այլ ստորգետնյա կառույցների ջրամեկուսիչ, խոնավամեկուսիչ աշխատանքներ,
գ. փայտամածերի և լաստակների տեղադրման աշխատանքները՝ փայտամածերի, լաստակների, աշխատանքային հարթակների տեղադրման և կազմատման աշխատանքներ,
դ. ցցերի խփման և հիմնադրման աշխատանքները,
ե. բետոնե և երկաթբետոնե աշխատանքները՝ բետոնե շաղախի լցում կաղապարամածեր և այլ բետոնե և երկաթբետոնե աշխատանքներ (ընդհանուր հիմքերի, հոծ լաստակների, հենակների, հատակների և այլնի հիմնադրում), կաղապարամածային ձևերի և ամրանների արտադրության հետ կապված աշխատանքներ, շենքերի հիմքերի ուժեղացում, կառուցատարրերի չափսերով կամ շինարարության եղանակներով պայմանավորված հատուկ որակավորում կամ սարքավորանք պահանջող աշխատանքներ` շենքերի և կառույցների երկաթբետոնե կառուցատարրերի հավաքակցման համար, երկաթբետոնե գմբեթների և գմբեթ-թաղանթների հավաքակցման աշխատանքներ, հատուկ մասնագիտացում պահանջող շինարարական աշխատանքներ, ներառյալ երկաթբետոնե կառուցատարրերի պողպատե ամրանների ճկումը և եռակցումը շինարարական հրապարակներում,
զ. պողպատե շինարարական կառուցատարրերի հավաքակցման աշխատանքները՝ հատուկ որակավորում պահանջող աշխատանքներ` պողպատե հիմնակմախքների հավաքակցման համար, շենքերի և այլ կառույցների` կամուրջների, կամրջաձև ամբարձիչների կամ էլեկտրական հաղորդագծերի հենասյուների պողպատե շինարարական կառուցատարրերի հավաքակցման աշխատանքներ,
է. աղյուսի և քարի շարման աշխատանքները՝ աղյուսի, քարի ու քարե բլոկների շարման և քարի այլ աշխատանքներ,
ը. հավաքովի կառուցվածքների հավաքման և հավաքակցման աշխատանքները՝ հավաքովի կառուցվածքների տեղադրման, հավաքման և հավաքակցման աշխատանքներ, փողոցի բոլոր տեսակի սարքավորանքի (օրինակ` ավտոբուսների կանգառներում տաղավարներ, նստարաններ և այլն) տեղադրման ծառայություններ,
թ. այլ աշխատանքները՝ արդյունաբերական ծխնելույզների շինարարության ընդհանուր շինարարական աշխատանքներ, արդյունաբերական վառարանների և այլ հրակայուն ներպատվածքի կառուցման շինարարական աշխատանքներ, բացօթյա լողավազանների շինարարության, գեղազարդ բուխարիների տեղադրման ընդհանուր շինարարական աշխատանքներ, գոլորշիով մաքրման, ավազաշիթային մշակման և շենքերի արտաքին պատերի մշակման համանման մասնագիտացված շինարարական աշխատանքներ, ամբարձիչների և այլ շինարարական սարքավորանքի վարձակալություն գործարկուի (օպերատորի) հետ, երբ սարքավորանքը չի նախատեսված շինարարական որոշակի ծառայության համար, այլ մասնագիտացված շինարարական աշխատանքներ, չներառված ուրիշ խմբավորումներում,
13) «110» ծածկագրով տողից «111» ծածկագրով տողում լրացվում են բնակչության պատվերով կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալները,
14) «110» ծածկագրով տողից «112» ծածկագրով տողում առանձնացվում են հիմնանորոգման աշխատանքները, որոնք վերաբերում են` շենքերի (շինությունների), կառույցների, կամ դրանց առանձին հատվածների ուժեղացման, վերականգնման, վերակառուցման, ինչպես նաև ֆիզիկական մաշվածության հետ կապված ինժեներա-տեխնիկական սարքավորանքների փոխարինման և (կամ) վերականգնման աշխատանքները, դրանից.
ա. «112» ծածկագրով տողից «112.1» ծածկագրով տողում առանձնացվում են բնակելի շենքերի հիմնանորոգման աշխատանքները,
բ. «112» ծածկագրով տողից «112.2» ծածկագրով տողում առանձնացվում են ոչ բնակելի շենքերի հիմնանորոգման աշխատանքները,
գ. «112» ծածկագրով տողից «112.3» ծածկագրով տողում առանձնացվում են քաղաքացիական կառույցների հիմնանորոգման աշխատանքները,
15) «110» ծածկագրով տողից «113» ծածկագրով տողում առանձնացվում են ընթացիկ նորոգման աշխատանքները, որոնք վերաբերում են` շենքերի (շինությունների), կառույցների, ինժեներա-տեխնիկական սարքավորանքների, ինչպես նաև դրանց առանձին հատվածների (մասերի) պահպանման, վնասվածքների վերացման և այլ պրոֆիլակտիկ աշխատանքներ, դրանից.
ա. «113» ծածկագրով տողից «113.1» ծածկագրով տողում առանձնացվում են բնակելի շենքերի ընթացիկ նորոգման աշխատանքները,
բ. «113» ծածկագրով տողից «113.2» ծածկագրով տողում առանձնացվում են ոչ բնակելի շենքերի ընթացիկ նորոգման աշխատանքները,
գ. «113» ծածկագրով տողից «113.3» ծածկագրով տողում առանձնացվում են քաղաքացիական կառույցների ընթացիկ նորոգման աշխատանքները:
7. Մասնագիտացված շինարարական աշխատանքներ իրականացնելու դեպքում լրացվում է հիմնանորոգման և կամ ընթացիկ նորոգման «112» և «113» ծածկագրով տողերը, իսկ ենթատողերը չեն լրացվում:
8. «Աշխատողների միջին տարեկան թվաքանակը» լրացվում է հաշվետու տարվա համար:
9. Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները:
10. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը հաշվվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների ամսական թվաքանակների հանրագումարը բաժանելով 12-ի (տարվա ամիսների թվին)՝ անկախ աշխատաժամանակի ռեժիմից՝ նորմալ կամ ոչ լրիվ (օր,շաբաթ,դրույք) տևողությամբ և կազմակերպության աշխատած ամիսների թվից:
11. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը հաշվարկելիս, հաշվետվության ձևում թվաքանակը լրացվում է ամբողջ թվից հետո տասնորդական նիշով:
12. «Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության ծավալներն ըստ կառուցապատողների (պատվիրատուների)» բաժինը լրացվում է եռամսյակային (1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակներ) կտրվածքով.
1) սյունակ 1-ում լրացվում է կառուցապատողի (պատվիրատուի) տեսակը,
2) սյունակ 2-ում՝ կառուցապատողի (պատվիրատուի) հարկ վճարողի հաշվառման համարը և անվանումը (այն դեպքում երբ հաշվետու շինարարական կազմակերպությունը հանդես է գալիս որպես ենթակապալառու, ապա նշված սյունակում լրացվում է գլխավոր կապալառուի անվանումը), իսկ 1-ից ավել կառուցապատողի (պատվիրատուի) դեպքում լրացնել բոլորի վերաբերյալ տեղեկատվությունը առանձին-առանձին,
3) սյունակ 3-ում՝ ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ եռամսյակներում կառուցապատողի կողմից կատարված շինմոնտաժային աշխատանքների ծավալների վերաբերյալ տվյալները,
4) առցանց ներկայացման դեպքում սյունակ 1-ը և 2-ը ընտրել:
(հավելվածը խմբ. 02.09.20 թիվ 20-Ն, 11.12.23 թիվ 66-Ն)