ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 դեկտեմբերի 2013 թվականի N 1441-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն ընդունել «ՅՈՒՆԻՔՈՄՓ» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող սարքավորումները (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 2-րդ կետով ամրացվող գույքի հաշվառումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
2013 թ. դեկտեմբերի 20 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N 1441-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
|
NN |
Անվանումը |
Քանակը |
|
1. |
Հեռախոս` IP Phone YEALINK SIP-T38G |
3 |
|
2. |
Հեռախոսի ընդլայնման մոդուլ` Expansion YEALINK EXP39 |
3 |
|
3. |
Հեռախոս` IP Phone YEALINK SIP-T32G |
17 |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |