ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
15 հունիսի 2009 թ. ք. Երևան |
N 09-141-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 15.06.2009 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Ամիրաղյան Քընսալթինգ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0779 լիցենզիայի գործողությունը կասեցնել մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Էլլա-Արփի» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0778 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Ալ-Տանդեմ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0202 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները «Գեվ Ընդ Գայ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա։
5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը՝ կոմիտեի նախագահի տեղակալ Հ. Հովհաննիսյանի վրա։
Կոմիտեի նախագահ` |
Ե. Զախարյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(15.06.2009թ. հր. N 09-141-Լ)
Հ/Հ |
Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) |
Բնակության վայրը, Գտնվելու վայրը | Լիցենզիայի համարը | Լիցենզիան տալու ամսաթիվը |
Հարկ վճարողի հաշվառման համարը |
Գրանց- ման համարը |
Գործունեության համարը | Գործու- նեության իրակա- նացման վայրը |
Գործո- ղության ժամկետը |
Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին | Այլ տեղեկու- թյուններ |
1 | «Ամիրաղյան Քընսալթինգ» ՍՊԸ | Ք. Նոյեմբերյան, Բաբաջանյան 2 | ԱԳN0779 | 12.06.08թ. | 07404363 | 774 | Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով | |
2 | «Էլլա-Արփի» ՍՊԸ | ք. Երևան, Չեխովի 29/5 | ԱԳN0778 | 12.06.08թ. | 02242811 | 773 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն | |
3 | «Ալ-Տանդեմ» ՍՊԸ | ք. Թումանյան 2-րդ նրբ. 1շ. բն. 7 |
ԱԳN0202 |
11.06.02թ. | 02518984 | 202 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն | |
4 | «Գեվ Ընդ Գայ» ՍՊԸ | Ք. Երևան, Դրոյի 23շ. բն. 20 | ԱԳԱ0836 | 15.06.09թ. | 01011442 | 831 | Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|