ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 սեպտեմբերի 2011 թվականի N 1389-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 21-Ի N 493-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի ապրիլի 21-ի «Օտարերկրյա պետություններում գտնվող` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների կազմած քաղաքացիական կացության ակտերի գրառումների առաջին օրինակները և տվյալ ակտերի պետական գրանցման համար հիմք համարվող փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության համապատասխան արխիվ պահպանման փոխանցելու կարգը հաստատելու մասին» N 493-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից, որոշման տեքստից, որոշման հավելվածի վերնագրից, հավելվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերից հանել «գտնվող՝» բառը.
2) որոշման հավելվածի 1-ին կետում «բնակվող» բառը փոխարինել «գտնվող» բառով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2011 թ. հոկտեմբերի 4
վարչապետ Տ. Սարգսյան
Երևան