ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մայիսի 2017 թվականի N 486-Ա
ԼԻԱԶՈՐ ԱՆՁ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 59.2-րդ հոդվածի 4-րդ և 59.3-րդ հոդվածի 7-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետությունում «Հայաստանի իրավազորություն» ծրագրի շրջանակներում օտարերկրյա իրավաբանական անձի գրանցման նպատակով և օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձի ռեդոմիցիլացման համար նախնական գրանցման մասին դիմումը, օրենքով նախատեսված տեղեկությունները և փաստաթղթերը գրանցում իրականացնող մարմին ներկայացնելու համար որպես լիազոր անձ ճանաչել «ՀՀ իրավազորությունում գրանցումների աջակցության կազմակերպություն» փակ բաժնետիրական ընկերությունը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մայիսի 12 Երևան |