ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2014 թվականի N 393-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Երևան քաղաքում զբոսաշրջային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար հատուկ կայանատեղեր ապահովելու և անհրաժեշտ վայրերում կանգառ թույլատրելու վերաբերյալ խնդիրներն ուսումնասիրելու և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում աշխատանքային խմբի անդամների հետ համատեղ քննարկել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի կողմից ներկայացված առաջարկությունները և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝
1) Երևան քաղաքում զբոսաշրջային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար հատուկ անվճար կայանատեղիների կազմակերպման վերաբերյալ.
2) Երևան քաղաքում զբոսաշրջային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար անհրաժեշտ վայրերում կանգառ թույլատրելու վերաբերյալ:
|
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
2014 թ. մայիսի 8 Երևան |
|
Հավելված ՀՀ վարչապետի 2014 թ. մայիսի 8-ի N 393-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
|
Ս. Ավետիսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
|
Մ. Ապրեսյան |
- ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության պետ |
|
Կ. Կոստանյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃԵԿՀ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ |
|
Հ. Նավասարդյան |
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ (համաձայնությամբ) |
|
Ա. Մուրադյան |
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ) |
|
Մ. Բարաղամյան |
- Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ (համաձայնությամբ) |
|
Գ. Ամատունի |
- ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ |
|
Կ.Դավոյան |
- «Հայաստանի ներգնա տուրօպերատորների միություն» իրավաբանական միության նախագահ (համաձայնությամբ) |
|
Լ. Բախշինյան |
- Հայ զբոսավարների «Գիլդիա» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ) |
| Հ. Հակոբյան |
- Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ) |
|
Ռ. Գրիգորյան |
- «Ռումեա» գայթակղիչ ճամփորդությունների ակումբ» ՍՊԸ-ի նախագահ (համաձայնությամբ) |
|
Գ. Նիկողոսյան |
- «Էլիտ Բասս» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
|
Ա. Աբգարյան |
- «Արկա Քարս» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |