ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2010 թվականի N 340-Ն
ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) ջրավազանային կառավարման մարմինների ինստիտուցիոնալ բարեփոխումների ծրագիրը` համաձայն հավելվածի.
2) որ ջրավազանային կառավարման մարմինների ինստիտուցիոնալ բարեփոխումներն իրականացվում են ջրավազանային կառավարման մարմինների լիազորությունների ընդլայնման ապահովման և ջրավազանային կառավարման պլանների պահանջների համաձայն ջրօգտագործման հայտերի գնահատման գործընթացում դրանց դերի ամրապնդման նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետՏ. Սարգսյան
2010 թ. ապրիլի 7
Երևան
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 1-ի N 340-Ն որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
ՋՐԱՎԱԶԱՆԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառման անվանումը |
Նպատակը |
Կատարողը |
Ժամկետը |
Ֆինանսական ապահովումը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
1. |
Ջրավազանային կառավարման մարմիններում ավազանային ջրային պետական կադաստրի բազայի բաղադրիչների և այդ տվյալների միմյանց և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության համապատասխան բաժնի հետ էլեկտրոնային փոխանակման համակարգի ստեղծում |
ջրավազանային կառավարման մարմինների առավել արդյունավետ գործունեության ապահովում, ջրային պետական կադաստրի ինստիտուտի կատարելագործում, աջակցություն ջրավազանային կառավարման պլանների մշակման, կիրարկման ու թարմացման աշխատանքներին |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2010-2011 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում |
2. |
Ջրային ռեսուրսների կառավարման բնագավառում որոշումների ընդունմանն աջակցող համակարգի (համակարգչային ծրագիր) ստեղծում |
ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում, ջրային ռեսուրսի առկա պոտենցիալի արդյունավետ օգտագործում, կառավարման թափանցիկության բարձրացում, որոշումների (մասնավորապես, ջրօգտագործման թույլտվությունների հայտերի գնահատման մասին) ընդունման ժամանակ սխալի նվազեցում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2011-2012 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում |
3. |
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության աշխատողների վերապատրաստման անհրաժեշտության ուսումնասիրություն |
արդի պայմաններում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
2010-2011 թթ. |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում |
4. |
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ջրային ռեսուրսների կառավարման գործակալության աշխատողների վերապատրաստում |
ինստիտուցիոնալ բարեփոխումների շրջանակներում քաղաքացիական ծառայողներին ջրային ռեսուրսների կառավարման արդիական մեթոդներին ծանոթացում և ներդրում |
ՀՀ բնապահպանության նախարարություն |
շարունակական (համապա-տասխան ֆինանսավոր-ման առկայության դեպքում) |
ՀՀ պետական բյուջեով նախատեսված պահպանման ծախսերի շրջանակներում |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |