ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 փետրվարի 2013 թվականի N 118-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 245-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի «Պահանջի դիմաց գույքն ընդունելու լիազորություն ունեցող պետական մարմինների ցանկը սահմանելու մասին» N 245-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) առաջին տողից հանել «և էկոնոմիկայի» բառերը.
2) երկրորդ և երրորդ տողերը հանել.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. փետրվարի 19 Երևան |