ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2011 թվականի N 1247-Ա
ՄԱՍՆԱՎՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏԻ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԳՆԱՀԱՏՈՂ ԵՎ ԱԶԱՏ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ` ՄՇՏԱՊԵՍ ԳՈՐԾՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 13-ի N 1521-Ն որոշման N 1 հավելվածի 6-րդ կետի 3-րդ ենթակետը`
1. Ստեղծել մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտը գնահատող և ազատ տնտեսական գոտում շահագործողներին թույլտվություն տրամադրող՝ մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողով:
2. Հաստատել մասնավոր նախաձեռնությամբ ազատ տնտեսական գոտի ստեղծելու համար ներկայացված հայտը գնահատող և ազատ տնտեսական գոտում շահագործողներին թույլտվություն տրամադրող՝ մշտապես գործող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով) կազմը՝ համաձայն հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 07.11.12 N 1077-Ա)
3. Միջգերատեսչական հանձնաժողովին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կանոնակարգը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2011 թ. դեկտեմբերի 23-ի N 1247-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի առաջին տեղակալ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետ (համաձայնությամբ)
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի առևտրի և շուկաների կարգավորման վարչության պետ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի մաքսային վիճակագրության, վերլուծության և ռիսկերի կառավարման վարչության պետ
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ներդրումային քաղաքականության վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)։
(հավելվածը խմբ. 07.11.12 N 1077-Ա, 20.06.14 N 577-Ա, փոփ. 27.04.15 N 312-Ա, խմբ. 10.05.16 N 397-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Սարգսյան |