ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2013 թվականի N 371-Ն
2013 ԹՎԱԿԱՆԻ ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի ապրիլի 17-ի «2013 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-72-Ն հրամանագրի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. 2013 թվականի գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով` համաձայն N 1 հավելվածի:
2. 2013 թվականի գարնանային զորակոչի անցկացման աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել մարզային (Երևանի քաղաքային) զորակոչային հանձնաժողովներ` համաձայն N 2 հավելվածի:
3. Հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը` համաձայն N 3 հավելվածի:
4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին`
1) 2013 թվականի գարնանային զորակոչն անցկացնել մայիս-հուլիս ամիսների ընթացքում՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2013 թվականի ապրիլի 17-ի «2013 թվականի գարնանային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին» ՆՀ-72-Ն հրամանագրի 1-ին կետի պահանջներով.
2) զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերաբերյալ նյութերն ուղարկել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին`
1) զորակոչից խուսափող` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ օրենքով սահմանված կարգով քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև այդ բնույթի գործերով հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը վերցնել անմիջական վերահսկողության տակ.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել լրացուցիչ միջոցառումներ` Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող զորակոչից խուսափող անձանց հետախուզման ու հանրապետություն վերադարձնելու համար:
6. Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման այլ մարմինների և կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևերից) ղեկավարներին`
1) քրեական պատասխանատվության կանչված և հետախուզման մեջ գտնվող զորակոչիկների ցուցակներն ստանալուց հետո նրանց նկատմամբ կիրառել աշխատանքային, տնտեսական ու այլ ոլորտներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սահմանափակումներ և գտնվելու վայրի մասին անհապաղ իրազեկել իրավասու պետական մարմիններին.
2) իրավասության սահմաններում ապահովել Հայաստանի Հանրապետության զորակոչային տարիքի քաղաքացիների ներկայանալը զինվորական կոմիսարիատներ:
7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին`
1) 2013 թվականի գարնանային զորակոչի անցկացման համար զինվորական կոմիսարիատներն ապահովել զորակոչային տեղամասերով և պատշաճ պայմաններ հանձնաժողովների աշխատանքը ծավալելու համար, սպասարկող անձնակազմով, ինչպես նաև նյութական և ավտոտրանսպորտային միջոցներով.
2) հաստատել տեղական (ըստ զինվորական կոմիսարիատների կողմից սպասարկվող տարածքների) զորակոչային հանձնաժողովների անհատական կազմերը` դրանցում ընդգրկելով վարչատարածքում գործող բժշկական հաստատությունների առաջատար բժիշկ-մասնագետներին, իսկ Երևանում, անհրաժեշտության դեպքում, նաև` հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների բժիշկ-մասնագետներին.
3) նախատեսել և սահմանված կարգով յուրաքանչյուր բժիշկ-մասնագետի մի քանի թեկնածությունը սեղմ ժամկետում ներկայացնել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն` տեղական զորակոչային հանձնաժողովների 2013 թվականի գարնանային զորակոչի բժշկական սպասարկումը պատշաճ կազմակերպելու նպատակով:
8. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
1) անհրաժեշտության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության մարզպետների և Երևանի քաղաքապետի կողմից ներկայացված հայտերի, տեղական զորակոչային հանձնաժողովների կազմերը համալրել հանրապետական ենթակայության բժշկական հաստատությունների համապատասխան բժիշկ-մասնագետներով.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտով զորակոչիկների ֆլյուորո (ռենտգեն) զննում, սոնոգրաֆիկ հետազոտում, ինչպես նաև կանխարգելիչ պատվաստումներ կատարելու նպատակով հանձնարարել համակարգի բուժկանխարգելիչ հաստատություններին` ապահովել անհրաժեշտ քանակով պատվաստանյութեր և ֆլյուորո (ռենտգեն) ժապավեններ և երևակման նյութեր:
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին`
1) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական և հյուպատոսական մարմինների միջոցով պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ծանուցել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան զինվորական կոմիսարիատներ ներկայանալու համար.
2) աջակցել օտարերկրյա պետություններում գտնվող` պարտադիր զինվորական ծառայության զորակոչման ենթակա քաղաքացիների Հայաստանի Հանրապետություն վերադարձին և ապահովել դրա մասին իրազեկումը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարին:
10. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`
1) ապահովել`
ա. զորակոչիկների անվտանգ փոխադրումը և հասարակական կարգի պահպանումը հանրապետության զորակոչային տեղամասերում,
բ. զորակոչից խուսափող զորակոչիկների որոնումը Հայաստանի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ու նրանց ներկայանալը զորակոչային տեղամասեր.
2) զորակոչի ընթացքում զորակոչիկներին Երևանի սահմաններից դուրս` փոխադրող ավտոբուսներն ուղեկցելու համար հանրապետական հավաքակայանին կցել ճանապարհային ոստիկանության վեց անձնակազմ:
11. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության տարածքում ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ցանկը` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով զորակոչիկների փոխադրումներն իրականացնելու համար:
12. Սահմանել, որ զորակոչի կազմակերպման ծախսերը փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին` բացառությամբ սույն որոշման 8-րդ կետով կատարվող ծախսերի:
13. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
14. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին`
1) 2013 թվականի գարնանային զորակոչի ընթացքում զորակոչային ռեսուրսներն առավելագույնս օգտագործելու նպատակով փոխադրման, ավարտական քննությունները, դիպլոմային աշխատանքների և մագիստրոսական թեզերի պաշտպանություններն ավարտել`
ա. դպրոցներում` մինչև 2013 թվականի հունիսի 25-ը,
բ. քոլեջներում, ուսումնարաններում` մինչև 2013 թվականի հունիսի 25-ը,
գ. բարձրագույն ուսումնական հաստատություններում` մինչև 2013 թվականի հունիսի 1-ը,
դ. մինչև 2013 թվականի մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել մինչև 2013 թվականի հունիսի 30-ը ներառյալ 18 տարին լրացող` դպրոցները, քոլեջները և ուսումնարաններն ավարտող, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին մասնակցելու հայտ ներկայացրած արական սեռի քաղաքացիների անվանական ցուցակները,
ե. մինչև 2013 թվականի հուլիսի 15-ը Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում (պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով) ընդունված զորակոչիկների անվանացուցակը` ըստ բնակության վայրի հասցեների և զինվորական կոմիսարիատների.
2) մագիստրոսական և ասպիրանտական կրթություն իրականացնող բուհերում ու գիտական կազմակերպություններում պետական պատվերի շրջանակներում (տարկետման իրավունքով) մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելություններն ավարտել մինչև 2013 թվականի հունիսի 20-ը.
3) Հայաստանի Հանրապետության տարածքային զինվորական կոմիսարիատներին կից հանձնաժողովներում նոր նշանակված բժիշկ-մասնագետների համար, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում պետպատվերի շրջանակներում, կազմակերպել «Զորակոչիկների ռազմաբժշկական փորձաքննության 35-ժամյա ծրագրով» կատարելագործման դասընթացներ:
15. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և հանրապետական զորակոչային հանձնաժողովին:
16. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. ապրիլի 19 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 371-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
‑ՀՀ պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահ) |
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
ՀՀ զինվորական կոմիսարի ՊԺԿ |
ՀՀ կառավարությանն առընթեր |
ՀՀ ոստիկանության պետ |
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն |
ՀՀ գլխավոր դատախազ (համաձայնությամբ) |
ՀՀ առողջապահության նախարար |
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
ՀՀ կրթության և գիտության նախարար |
ՀՀ արտաքին գործերի նախարար |
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ) |
ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության պետ |
ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 371-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ՄԱՐԶԱՅԻՆ (ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ) ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տարածքների և զինվորական կոմիսարիատների անվանումը |
Հանձնաժողովների անդամները | |
1 |
2 | |
Երևան Արաբկիր Մաշտոց Կենտրոնական Նոր Նորք Շահումյան Շենգավիթ Էրեբունի
|
Է. Ապրիամով |
- Երևանի քաղաքապետ (հանձնաժողովի նախագահ)
- ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ - Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետ - Երևան քաղաքի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ
|
Արագածոտն Աշտարակ Ապարան Թալին
|
Ա. Նազարյան |
- Արագածոտնի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ - մարզային ոստիկանության վարչության պետ - Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության Աշտարակի բաժանմունքի պետ |
Արարատ Արտաշատ Արարատ Մասիս
|
Ա. Կարապետյան |
- Արարատի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ
- ՀՀ ՊՆ-ի Արարատի ռազմական ոստիկանության բաժանմունքի պետ |
Արմավիր Արմավիր Էջմիածին |
Ա. Դավթյան |
- Արմավիրի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ
- մարզային ոստիկանության վարչության պետ - Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ |
Գեղարքունիք Գավառ Մարտունի Սևան Վարդենիս Կրասնոսելսկ |
Հ. Օհանյան |
Գեղարքունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
- 2-րդ բանակային կորպուսի հրամանատար - մարզային ոստիկանության վարչության պետ - Սևանի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ |
Լոռի
Վանաձոր Սպիտակ Ստեփանավան Տաշիր Թումանյան |
Օ. Գասպարյան |
- Լոռու մարզպետ (հանձնաժողովի նախագահ)
- 3-րդ բանակային կորպուսի հրամանատար - մարզային ոստիկանության վարչության պետ - Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Վանաձորի բաժնի պետ |
Հ. Բաղմանյան |
Կոտայքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետի տեղակալ - մարզային ոստիկանության վարչության պետ ոստիկանության Աբովյանի բաժնի պետ | |
Կոտայք
Կոտայք (Աբովյան) Հրազդան Չարենցավան Նաիրի | ||
Շիրակ Գյումրի Արթիկ Աշոցք Անի Ախուրյան |
Ս. Գալստյան |
- Շիրակի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - ՀՀ ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետի տեղակալ - մարզային ոստիկանության վարչության պետի պաշտոնակատար - Շիրակի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ |
Սյունիք Կապան Գորիս Սիսիան Մեղրի |
Տ. Փարվանյան |
- Սյունիքի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - 1-ին բանակային կորպուսի հրամանատար - մարզային ոստիկանության վարչության պետ - Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ |
Վայոց ձոր Եղեգնաձոր Վայք |
Պ. Պողոսյան |
- Վայոց ձորի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - 4-րդ բանակային կորպուսի հրամանատար - մարզային ոստիկանության վարչության պետ - Եղեգնաձորի կայազորի ռազմական ոստիկանության բաժնի պետ |
Տավուշ Իջևան Տավուշ (Բերդ) Նոյեմբերյան Դիլիջան |
Ա. Բրուտյան |
- Տավուշի մարզպետ (հանձնաժողովի նախագահ) - ՀՀ ԶՈՒ ԳՇ վարչական ապարատի ղեկավար - մարզային ոստիկանության վարչության պետ - Լոռու կայազորի ռազմական ոստիկանության Իջևանի բաժնի պետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2013 թվականի ապրիլի 18-ի N 371-Ն որոշման |
Կ Ա Զ Մ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Մուրադյան |
- ՀՀ զինվորական կոմիսարի ՊԺԿ (հանձնաժողովի նախագահ) |
Հ. Նազարյան |
‑ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունից, |
Ա. Մուրադյան |
‑ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի վերահսկիչ վարչությունից |
Ս. Ղասաբյան |
- ՀՀ առողջապահության նախարարությունից |
Ա. Սոխակյան |
- վնասվածքաբան, բ.գ.թ. |
Ս. Սահակյան |
- վնասվածքաբան, բ/ծ կապիտան |
Վ. Հովհաննիսյան |
- մաշկաբան, բ/ծ կապիտան |
Հ. Մանվելյան |
- նյարդաբան, բ.գ.դ., պրոֆ. |
Վ. Գաբրիելյան |
- նյարդաբան, բ/ծ կապիտան |
Ա. Այվազյան |
- թերապևտ, բ.գ.դ., պրոֆ. |
Ա. Մելքոնյան |
- թերապևտ, բ/ծ մայոր |
Ս. Փխրիկյան |
- օտոլարինգոլոգ, բ.գ.թ. |
Հ. Բարսեղյան |
- օտոլարինգոլոգ |
Ն. Բաղդասարյան |
- ակնաբույժ, բ/ծ կապիտան |
Ա. Շաքարյան |
- ակնաբույժ, բ.գ.դ., պրոֆ. |
Զ. Տեր-Ավետիքյան |
- վիրաբույժ, բ.գ.դ., պրոֆ. |
Տ. Մարտիրոսյան |
- վիրաբույժ, բ/ծ կապիտան |
Ս. Գրիգորյան |
- սրտաբան, բ.գ.դ., պրոֆ. |
Հ. Հովսեփյան |
- սրտաբան, բ/ծ կապիտան |
Գ. Հարությունյան |
- սրտաբան, բ/ծ կապիտան |
Վ. Բաբայան |
- հոգեբույժ |
Տ. Թունյան |
- հոգեբույժ, բ/ծ մայոր |
Ռ. Բզանյան |
- համակարգչային օպերատոր, ավագ սերժանտ /Պ/ |
Հ. Մինասյան |
‑հանձնաժողովի քարտուղար, բ/ծ փոխգնդապետ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |