ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
31 հունվարի 2017 թվականի |
թիվ 4 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՐԳԻՌ ԱՆՁԱՆՑ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՌԿԱ ԱՐԳԵԼՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 5-րդ և 18-րդ հոդվածներին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի ապրիլի 23-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության փոխադարձ հասանելիությունը խոչընդոտող արգելքների, ինչպես նաև ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի տեղաշարժի հետ կապված առգրավումների և սահմանափակումների հայտնաբերմանն ու վերացմանն ուղղված աշխատանքների մասին» թիվ 7 կարգադրության 2-րդ կետի իրականացման, ինչպես նաև արգելքների հայտնաբերման և վերացման աշխատանքների արդյունավետության բարձրացման, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և շահագրգիռ անձանց միջև տեղեկատվական փոխգործակցության զարգացման նպատակներով,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին սույն հանձնարարականը Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում հրապարակվելու օրվանից ֆիզիկական և իրավաբանական անձանց տեղեկացնել Եվրասիական տնտեսական միության ներքին շուկաների գործունեության շրջանակներում արգելքներին և սահմանափակումներին առնչվող հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողով դիմելու (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական ռեսուրսի միջոցով՝ https://barriers.eaeunion.org հասցեով) հնարավորության մասին:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
