ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«02» ՀՈՒՆԻՍԻ 2021 թվական, N 64-Ն
ԱԼԱՎԵՐԴԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 74-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 18-րդ մասով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, 34-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Ալավերդի համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 24-ի «Ալավերդի համայնքի տարածքում 2021 թվականի համար տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» N 74-Ն որոշման հավելվածի մեջ կատարել լրացում՝ հավելվածը լրացնել 2.20 կետով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։
Համայնքի ավագանու անդամներ՝
ԿՈՂՄ |
ԴԵՄ |
ՁԵՌՆՊԱՀ |
1. |
Արթուր Դավթյան | |||
2. |
Կամո Երիցյան | |||
3. |
Արմեն Կարապետյան | |||
4. |
Սեյրան Հովհաննիսյան | |||
5. |
Հարություն Ձավարյան | |||
6. |
Լաուրա Մելիքսեթյան | |||
7. |
Սվետլանա Պետրոսյան | |||
8. |
Վալերի Վարոսյան |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ |
Ս.Գ. ԽԵՉՈՒՄՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 օգոստոսի 2021 թվական: