ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 մայիսի 1996 թ. N 274
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՑԻՈՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության բնակավայրերի կայուն զարգացման և բնակարանային հետևողական քաղաքականության վարման նպատակով`
1. Հաստատել Հայաստանի բնակավայրերի զարգացման և բնակարանային քաղաքականության կոորդինացիոն հանձնաժողովի կազմը, համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 12.01.99 N 11)
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը` մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել բնակավայրերի զարգացման և բնակարանային քաղաքականության կոորդինացիոն հանձնաժողովի աշխատանքային կանոնակարգը:
(2-րդ կետը փոփ. 12.01.99 N 11)
Հայաստանի Հանրապետության |
Հավելված |
Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության բնակավայրերի զարգացման եվ բնակարանային քաղաքականության կոորդինացիոն հանձնաժողովի
ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ) |
ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
ՀՀ տարածքային կառավարման և օպերատիվ հարցերի նախարար |
ՀՀ տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների նախարար |
ՀՀ քաղաքաշինության նախարար |
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար |
ՀՀ բնապահպանության նախարար |
ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարար |
ՀՀ գյուղատնտեսության նախարար |
ՀՀ տրանսպորտի նախարար |
Երևանի քաղաքապետ |
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտ |
ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին տեղակալ |
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ |
ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի տեղակալ |
ՀՀ կառավարության աշխատակազմի տնտեսության ենթակառուցվածքների վարչության պետ (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար) |
Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ |
ՀՀ քաղաքաշինության նախարարության ճարտարապետության վարչության պետ |
Գյումրիի քաղաքապետ |
ՄԱԿ-ի զարգացման Հայաստանի գրասենյակի պատասխանատու |
(Կազմը խմբ. 12.01.99 N 11, լրաց. 02.02.99 N 58)