ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 հունիսի 2015 թվականի N 470-Ա
ԱՐԵՎ ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ` ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ Եվրոպայի խորհրդի մշակույթի, ժառանգության և լանդշաֆտի հարցերով զբաղվող ղեկավար կոմիտեի 4-րդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի` 2015 թվականի հունիսի 1-3-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման ծախսերը կատարվել են Եվրոպայի խորհրդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել եռօրյա ժամկետում Արև Սամուելյանի` Ստրասբուրգ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 5 Երևան |