ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 փետրվարի 2016 թվականի N 145-Ն
ԲԱՑԱՌԱՊԵՍ ՓԱԿ ՏԻՊԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 189-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել բացառապես փակ տիպի մաքսային պահեստներում պահպանվող ապրանքատեսակների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
|
|
Հավելված |
Ց Ա Ն Կ
ԲԱՑԱՌԱՊԵՍ ՓԱԿ ՏԻՊԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ՊԱՀՊԱՆՎՈՂ ԱՊՐԱՆՔԱՏԵՍԱԿՆԵՐԻ
NN |
Ապրանքատեսակի անվանումը |
1. |
Ռադիոակտիվ իզոտոպների բոլոր տեսակի միացություններ և արտադրատեսակներ, այլ ռադիոակտիվ նյութեր, սարքերի և սարքավորումների բաղադրության մեջ մտնող ռադիոիզոտոպային արտադրատեսակներ |
2. |
Զինամթերք, ռազմամթերք, ռազմական տեխնիկա, դրանց արտադրության համար նախատեսված հատուկ համալրող արտադրատեսակներ |
Հայաստանի Հանրապետության |
Դ. Հարությունյան |