«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 փետրվարի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60314041
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
20 դեկտեմբերի 2013 թ. |
թիվ 37-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-Ի ԹԻՎ 33-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով և 14-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի նոյեմբերի 13-ի «Առևտրային կազմակերպություններում աշխատողների թվաքանակի և աշխատավարձի մասին» հետազոտության հարցաթերթը և լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 40-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 33-Ն որոշման վերնագրում «2003» թիվը փոխարինել «2009» թվով:
Նախագահ |
Ս. Մնացականյան |