ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 փետրվարի 2014 թվականի N 174-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1374-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին գումար հատկացնելու մասին» N 1374-Ա որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման պետական կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցների խնայողությունների հաշվին մինչև 2015 թվականի հունվարի 20-ը ապահովել սույն որոշման 1-ին կետով տրամադրված գումարների վերադարձը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:»:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2014 թ. փետրվարի 26 Երևան |