ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ
ՈՂՋԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2021 թվականի N 29-Ն
ՈՂՋԱԲԵՐԴ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ԹԻՎ 30-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին մասի և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի դրույթներով
համայնքի ավագանին որոշում է՝
1. Ողջաբերդ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Ողջաբերդ համայնքի 2021 թվականի բյուջեի հաստատման մասին» թիվ 30-Ն որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Կողմ -3
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ ԵՂԻՇԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ ԱՐԻՋԱՆ |
Դեմ -0 |
Ձեռնպահ -0 |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ |
Ն. ՄԵԼՔՈՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հոկտեմբերի 2021 թվական: