ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հոկտեմբերի 2018 թ. |
թիվ 46-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՏԱՐԵՑ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍՈՑՍՊԱՍ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 94 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 28.12.20 թիվ 32-Ն)
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների գործունեության մասին» Ձև 1-սոցսպաս (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
(1-ին կետը փոփ. 28.12.20 թիվ 32-Ն)
2. Հաստատել «Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների գործունեության մասին» Ձև 1-սոցսպաս (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
(2-րդ կետը փոփ. 28.12.20 թիվ 32-Ն, 01.12.23 թիվ 42-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի նոյեմբերի 20-ի ««Տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների գործունեության մասին» Ձև թիվ 1-սոցսպաս պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 94 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ՝ | Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2018 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 46-Ն որոշման |
Բաժին 1. Շենքային պայմանները (պատասխանների համարներն առնել շրջանակի մեջ)
100. Շենքը
100.1 տիպային
100.2 ոչ տիպային
110. Շենքի ընդհանուր վիճակը
110.1 բավարար է
110.2 պահանջվում է ընթացիկ վերանորոգում
110.3 պահանջվում է հիմնական վերանորոգում
110.4 վթարային է
110.9 այլ
120. Ջրամատակարարումը
120.1 կենտրոնացված` շուրջօրյա
120.2 կենտրոնացված` ժամանակացույցով (գրաֆիկով)
120.3 սեփական ջրաղբյուր
120.4 բերվում է ջրամաններով
120.9 այլ
130. Տաք ջրամատակարարում
130.1 առկա է
130.2 բացակայում է
130.9 այլ
140. Կոյուղացումը
140.1 միացված է կոյուղու կենտրոնացված համակարգին
140.2 ունի տեղական /լոկալ/ ցանց
140.9 այլ
150. Ջերմամատակարարումը
150.1 կենտրոնացված
150.2 անհատական (լոկալ)
150.3 բացակայում է
150.9 այլ
160. Շենքը նախատեսված է ………… խնամյալների համար
Բաժին 2. Սենյակները, օժանդակ տարածքները և դրանց մակերեսները
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Քանակը |
Մակերեսը, քառ. մ |
Նշումներ |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
Ընդամենը, այդ թվում` |
200 |
X | ||
հյուրասենյակ |
200.1 |
|||
առանձնասենյակ |
200.2 |
|||
ննջասենյակ |
200.3 |
|||
սպորտդահլիճ |
200.4 |
|||
հարդասենյակ |
200.5 |
|||
բուֆետ (ճաշարան) |
200.6 |
|||
բուժսենյակ |
200.7 |
|||
գրադարան, ընթերցասենյակ |
200.8 |
|||
օժանդակ սենյակ |
200.9 |
|||
այլ նշանակության սենյակներ |
200.10 |
|||
Շենքին կից կամ ամրակցված այլ տարածք |
210 |
Բաժին 3. Ապահովվածությունը (համապատասխան սյունակներում դնել <<X>> նշանը)
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Բավարար քանակությամբ |
Մասամբ |
Բացակայում է |
Նշումներ |
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
Կահույքով |
300 |
||||
Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված սայլակներով |
310 |
||||
Տրանսպորտային միջոցներով |
320 |
||||
Հեռուստացույցերով |
330 |
||||
Ռադիոընդունիչներով |
340 |
||||
Հեռախոսակապով |
350 |
||||
Սպորտային պարագաներով |
360 |
||||
Նորմալ գործունեության համար այլ անհրաժեշտ պարագաներով |
370 |
Բաժին 4. Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակի սեռատարիքային բաշխվածությունը և շարժը
մարդ |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծած-կա-գիրը |
Ընդա- մենը |
այդ թվում` կանայք |
այդ թվում՝ ըստ տարիքի և սեռի | |||||||||||||
մինչև 30 |
31-40 |
41-50 |
51-60 |
61-70 |
71-80 |
81 և բարձր | |||||||||||
ընդա- մենը |
այդ թվում` կանայք |
ընդա- մենը |
այդ թվում` կանայք |
ընդա- մենը |
այդ թվում` կանայք |
ընդա- մենը |
այդ թվում` կանայք |
ընդա- մենը |
այդ թվում` կանայք |
ընդա- մենը |
այդ թվում` կանայք |
ընդա- մենը |
այդ թվում` կանայք | ||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
Խնամյալների թվաքանակը տարեսկզբին |
400 |
||||||||||||||||
Դուրս են եկել, ընդամենը, այդ թվում՝ |
410 |
||||||||||||||||
վերադարձել են հարազատների մոտ |
410.1 |
||||||||||||||||
մահացել են |
410.2 |
||||||||||||||||
այլ պատճառ- ներով |
410.3 |
||||||||||||||||
Ընդունվել են, ընդամենը, նրանցից՝ |
420 |
||||||||||||||||
նախկինում եղել են տարեց և հաշման- դամություն ունեցող անձանց սոցիա- լական պաշտ- պանության հաստատությունում |
420.1 |
||||||||||||||||
Խնամյալների թվաքանակը տարեվերջին 400-410+420), նրանցից` |
430 |
||||||||||||||||
անկողնային |
430.1 |
||||||||||||||||
հաշմանդամություն ունեցող անձինք |
430.2 |
||||||||||||||||
430 տողից` զավակներ ունեցողներ |
440 |
||||||||||||||||
430տողից` ամուսնական զույգեր |
450 |
X |
Բաժին 5. Աշխատողների թվաքանակն ըստ սեռի և կրթական մակարդակի
մարդ |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկա-գիրը |
Աշխատողների թվաքանակը |
այդ թվում՝ ըստ կրթական մակարդակների | ||||||
բարձրագույն |
միջին մասնագիտական |
միջնակարգ | |||||||
ընդամենը |
այդ թվում` կանայք |
ընդամենը |
նրանցից կանայք |
ընդամենը |
նրանցից կանայք |
ընդամենը |
նրանցից կանայք | ||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Ընդամենը, այդ թվում` |
500 |
||||||||
բժիշկներ |
500.1 |
||||||||
միջին բուժանձնակազմ |
500.2 |
||||||||
կրտսեր բուժանձնակազմ (դայակներ) |
500.3 |
||||||||
հոգեբան |
500.4 |
||||||||
իրավաբան |
500.5 |
||||||||
սոցիալական աշխատող |
500.6 |
||||||||
խոհարար |
500.7 |
||||||||
սպասարկող այլ անձնակազմ |
500.8 |
||||||||
տեխնիկական և օժանդակ անձնակազմ |
500.9 |
Բաժին 6. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը
դրամ |
Ցուցանիշի անվանումը |
Տողի ծածկագիրը |
Ընդամենը հաշվետու տարում |
Ա |
Բ |
1 |
Ֆինանսական միջոցների առկայությունը, ընդամենը, այդ թվում՝ |
600 |
|
Մնացորդը տարեսկզբին |
610 |
|
Ֆինանսական մուտքերը, ընդամենը, այդ թվում |
620 |
|
բյուջեից (պետական և համայնքային) |
620.1 |
|
նվիրատվություններ |
620.2 |
|
վարձակալությունից |
620.3 |
|
այլ եկամուտներ |
620.4 |
|
Ֆինանսական ծախսեր, ընդամենը, այդ թվում |
630 |
|
նյութական ծախսեր |
630.1 |
|
ոչ նյութական ծառայությունների վճարումներ |
630.2 |
|
գործուղման ծախսեր |
630.3 |
|
աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ |
630.4 |
|
հիմնավերանորոգման, վերանորոգման, սարքավորումների և գույքի ձեռքբերման |
630.5 |
|
այլ ծախսեր |
630.6 |
|
Ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին |
640 |
Ղեկավար ՝ |
________________ |
|
________________ |
|
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) |
Լրացնող (լիազորված անձ)՝ |
________________ |
|
________________ |
(Ազգանուն, անուն) |
|
(Ստորագրություն) | |
« _ _ »______ ____20___թ. |
(հավելվածը խմբ. 28.12.20 թիվ 32-Ն, 01.12.23 թիվ 42-Ն)
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՏԱՐԵՑ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍՈՑՍՊԱՍ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
(վերնագիրը խմբ. 28.12.20 թիվ 32-Ն)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգով կարգավորում է «Տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների գործունեության մասին» Ձև 1-սոցսպաս (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 874-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
6. Բաժին 1-ում լրացվում են տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների շենքային պայմանների վերաբերյալ տվյալները: Պատասխաններն ընտրելիս հաշվի առնել հետևյալը.
1) «100.1» ծածկագրով տողը նշել, եթե շենքը տիպային է` նախատեսված տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց բնակության և կենսագործունեության ապահովման համար,
2) «100.2» ծածկագրով տողը նշել, երբ շենքը ոչ տիպային է և հարմարեցված է տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց բնակության և կենսագործունեության ապահովման համար,
3) «110.1»-«110.9» ծածկագրերով տողերում նշվում է շենքի ընդհանուր վիճակի վերաբերյալ տվյալները,
4) «120.1»-«140.9» ծածկագրերով տողերում նշվում է ջրամատակարարման, տաք ջրամատակարարման և կոյուղացման վերաբերյալ տվյալները,
5) «150.1»-«150.9» ծածկագրերով տողերում նշվում է ջերմամատակարարման վերաբերյալ տվյալները,
6) «160» ծածկագրով տողում լրացվում է տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունում նախատեսված տեղերի քանակը (այլ ոչ թե փաստացի զբաղեցված տեղերի կամ հաշմանդամություն ունեցող անձանց թվաքանակը):
3. ՍԵՆՅԱԿՆԵՐԸ, ՕԺԱՆԴԱԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԸ
7. Բաժին 2-ում լրացվում են.
1) «200.1»-«200.9» ծածկագրերով տողերում՝ տվյալներ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատության առանձին նշանակության սենյակների քանակի և դրանց գումարային մակերեսների վերաբերյալ,
2) «200.10» ծածկագրով տողում՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունում առկա այլ նշանակության սենյակների քանակը,
3) «210» ծածկագրով տողում՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությանը պատկանող կից կամ ամրակցված այլ տարածքի վերաբերյալ տվյալները,
4) սյունակ 3-ում՝ համապատասխան տվյալները պարզաբանող բացատրություններ (օրինակ՝ սպորտդահլիճը չի գործում, հյուրասենյակը վերանորոգման մեջ է և այլն):
4. ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
8. Բաժին 3-ում լրացվում են.
1) տվյալներ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատության գործունեության համար անհրաժեշտ կահավորանքով և այլ պարագաններով ապահովվածության վերաբերյալ (պատասախաններին համապատասխան վանդակներում դրվում է «X» նշանը),
2) սյունակ 4-ում՝ համապատասխան տվյալները պարզաբանող բացատրություններ (օրինակ՝ հեռախոսակապը չի գործում, սպորտային պարագաները օգտագործման համար պիտանի չեն և այլն):
5. ՏԱՐԵՑ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԱՐԺԸ
9. Բաժին 4-ում լրացվում են.
1) «400», «430», «430.1», «430.2» և «440» ծածկագրերով տողերում՝ տվյալներ խնամյալների թվաքանակի և նրանց սեռատարիքային բաշխվածության վերաբերյալ,
2) «410»-«410.3», «420» և «420.1» ծածկագրերով տողերում՝ տվյալներ հաշվետու տարվա ընթացքում խնամյալների քանակական շարժի մասին,
3) «410» ծածկագրով տողում «410.1» - «410.3» ծածկագրերով տողերի գումարը,
4) «430.1» ծածկագրով տողում՝ տվյալներ այն խնամյալների մասին, որոնք անկողնային հիվանդներ են և առանց օգնության չեն կարող տեղաշարժվել,
5) «430.2» ծածկագրով տողում՝ այն խնամյալների թվաքանակը և նրանց սեռատարիքային բաշխվածությունը, որոնք տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատության բուժանձնակազմի (կամ համապատասխան բժշկական հանձնաժողովի) կողմից ճանաչվել են հաշմանդամություն ունեցող,
6) «440» ծածկագրով տողում՝ խնամյալների թվաքանակից առանձնացվում է զավակներ ունեցողների թվաքանակը,
7) «450» ծածկագրով տողում՝ ամուսնական զույգերի քանակը (լրացվում է միայն սյունակ 1-ը):
6. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ
10. Բաժին 5-ում լրացվում են.
1) «500» ծածկագրով տողում՝ տվյալներ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատության ամբողջ աշխատակազմի վերաբերյալ` ըստ նրանց սեռի և կրթական մակարդակի,
2) «500.1»-«500.8» ծածկագրերով տողերում՝ խնամյալներին սպասարկող աշխատակազմը,
3) «500.9» ծածկագրով տողում՝ տեխնիկական և օժանդակ անձնակազմը:
7. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
11. Բաժին 6-ում լրացվում են (ցուցանիշները լրացնելիս ֆինանսական տարին ընդունել հաշվետու տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը).
1) «600» ծածկագրով տողում՝ ընդհանուր ֆինանսական միջոցները,
2) «610» ծածկագրով տողում՝ ֆինանսական միջոցների մնացորդը տարեսկզբին,
3) «620» ծածկագրով տողում՝ ընթացիկ տարվա ֆինանսական մուտքերի մասին տվյալները, «620.1» ծածկագրով տողում՝ բյուջեից (պետական և համայնքային), «620.2» ծածկագրով տողում՝ նվիրատվություններից, «620.3» ծածկագրով տողում՝ վարձակալությունից, «620.4» ծածկագրով տողում՝ այլ եկամուտներ:
12. «630» ծածկագրով տողում՝ ընդհանուր ֆինանսական ծախսերը, որից առանձնացվում են.
1) «630.1» ծածկագրով տողում («Նյութական ծախսեր»)՝ ընթացիկ նորոգման աշխատանքների և ծախսված նյութերի արժեքը, տեխնիկայի անվտանգության և աշխատանքի պահպանության ծախսերը, արտահագուստի, փոքրարժեք և արագամաշ գույքի մաշվածությունը, վառելիքի, էլեկտրաէներգիայի և այլ նմանատիպ ծախսերը,
2) «630.2» ծածկագրով տողում («Ոչ նյութական ծառայությունների վճարումներ»)՝ աշխատողների մասնագիտական ուսուցմանն ուղղված վճարումները, շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն,
3) «630.3» ծածկագրով տողում՝ գործուղման ծախսերը,
4) «630.4» ծածկագրով տողում («Աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ»)՝ հաշվետու ժամանակահատվածում բոլոր աշխատողների (ներառյալ` համատեղությամբ) կողմից փաստացի կատարված աշխատանքների դիմաց վճարվող հիմնական աշխատավարձը, լրացուցիչ աշխատավարձը՝ հիմնական աշխատավարձի նկատմամբ հաշվարկվող հավելումները, հավելավճարները, լրավճարները և պարգևատրումները, ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) արձակուրդի գումարները, չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը (փոխհատուցումը), ինչպես նաև աշխատավարձին հավասարեցված այլ վճարումները,
5) «630.5» ծածկագրով տողում՝ տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանության հաստատությունների կողմից իրականացված շենքերի և շինությունների, ինչպես նաև մեքենաների և սարքավորումների ձեռք բերման, հիմնավերանորոգման և վերանորոգման ծախսերը,
6) «630.6» ծածկագրով տողում՝ այն ծախսերը (այլ ծախսեր), որոնք «630.1»- «630.5» ծածկագրերով տողերում չեն արտացոլվել:
13. «640» ծածկագրով տողում՝ ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին:
(հավելվածը խմբ. 28.12.20 թիվ 32-Ն, 01.12.23 թիվ 42-Ն)