ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 փետրվարի 2016 թվականի N 114-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության աշխատանքների իրականացմանը ներկայացվող պարտադիր պահանջները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման անցկացման կարգն ու պայմանները, Հայաստանի Հանրապետության տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայականի ձևը սահմանելու մասին» N 1441-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն որոշմամբ սահմանված գործունեության տեսակներով կարող են զբաղվել «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձինք:».
2) որոշման N 2 հավելվածում`
ա. 12-րդ կետի 2-րդ ենթակետում «տասներորդ օրը» բառերը փոխարինել «15-րդ աշխատանքային օրը» բառերով, իսկ «Եթե տասներորդ օրը ոչ աշխատանքային օր է, ապա՝ դրան հաջորդող առաջին աշխատանքային օրը» բառերը հանել,
բ. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Որակավորմանը մասնակցելու համար հայտատուի կողմից դիմումը և դիմումին կից փաստաթղթերը կարող են կոմիտե ներկայացվել առձեռն կամ փոստով կամ էլեկտրոնային եղանակով: Դիմումի ձևը հաստատում է կոմիտեի նախագահը: Դիմումի ձևը տեղադրվում է կոմիտեի պաշտոնական կայքում: Դիմումը և սույն կետով դիմումին կից ներկայացման ենթակա փաստաթղթերը կարող են ներբեռնվել կոմիտեի պաշտոնական կայքից` էլեկտրոնային համակարգի միջոցով: Դիմումին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
1) բարձրագույն կրթության վկայականի (դիպլոմի) կամ աշխատանքային գրքույկի կամ քաղաքացիաիրավական պայմանագրի պատճենները.
2) անձնագրի պատճենը.
3) մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի.
4) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ գեներացված անդորրագրի 20-նիշանոց ծածկագիրը:»,
գ. 14-րդ և 15-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,
դ. 22-րդ կետում «4-րդ» թիվը փոխարինել «3-րդ» թվով,
ե. 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Որակավորումն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ հարցաշարն իր ճիշտ պատասխաններով հրապարակվում է կոմիտեի պաշտոնական կայքում: Հարցաշարը հաստատվում է կոմիտեի նախագահի կողմից:»,
զ. 27-րդ կետը լրացնել «կամ համակարգչի միջոցով:» բառերով,
է. 74-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«74. Որակավորման անցկացման օրվան հաջորդող երկրորդ աշխատանքային օրվա ընթացքում աշխատակազմի կողմից հայտատուին տրվում է որակավորման վկայականը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2016 թ. փետրվարի 15 Երևան
վարչապետՀ. Աբրահամյան