«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 հունվարի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007016
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
21 նոյեմբերի 2006 թ. |
N 690-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ» ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սահմանել «Արտարժույթի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի որոշման կարգը»՝ համաձայն հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Հայաստանի Հանրապետության դրամի հաշվարկային փոխարժեքի սահմանման կարգը հաստատելու մասին» թիվ 118-Ն որոշումը:
ՀՀ կենտրոնական |
Տ. Սարգսյան |
|
Հավելված Հաստատված է |
ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ
Կ Ա Ր Գ
1. Սույն կարգը սահմանում է արտարժույթի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի որոշման հետ կապված հարաբերությունները:
2. Հայաստանի Հանրապետությունում արտարժույթի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը որոշվում է Հայաստանի Հանրապետության արտարժութային շուկայում ձևավորված արտարժույթի առաջարկի և պահանջարկի հիման վրա:
3. Արտարժութային շուկաներում արտարժույթի նկատմամբ հայկական դրամի տվյալ օրվա միջին փոխարժեքը հրապարակվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից: