ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 դեկտեմբերի 2010 թվականի N 1726-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 840-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի «2010 թվականի մայիս-հոկտեմբեր ամիսներին Չինաստանի ժողովրդական Հանրապետության Շանհայ քաղաքում կայանալիք` «Բարեկեցիկ քաղաք, բարեկեցիկ կյանք» խորագրով Շանհայ Էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետության պաշտոնական մասնակցության պայմանագրի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մասնակցության միջոցառումները նախապատրաստելու և անցկացնելու մասին» N 840-Ն որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1726-Ն որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍ-ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԱՆՀԱՅ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ` «ԲԱՐԵԿԵՑԻԿ ԿՅԱՆՔ, ԲԱՐԵԿԵՑԻԿ ՔԱՂԱՔ» ԽՈՐԱԳՐՈՎ ՇԱՆՀԱՅ ԷՔՍՊՈ-2010 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
NN |
Միջոցառումը |
Աշխատանքների նկարագիրը |
Նախատեսվող ժամկետը |
Պատասխանատու կատարողը |
Աշխատանքի կատարման վիճակը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՇՐՋԱՆ | |||||
1. |
Ազգային օրվա հայտի ներկայացում կազմակերպիչներին |
Ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի ազգային օրվա անցկացման համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ կազմակերպիչներին, որում կնշվի նախընտրելի ժամկետը: Հայաստանի ազգային օրվա համար ներկայացվել է առաջարկություն անցկացնել այն 2010 թ. սեպտեմբերի 21-ին: |
2009 թ. 1-ի եռամսյակ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ |
կատարված է |
2. |
Հայաստանյան մասնակցության հայեցակարգի մշակում |
Կմշակվի հայաստանյան մասնակցության հայեցակարգը, որը հիմք կհանդիսանա ցուցահանդեսին մասնակցության խորագրի ներկայացմանը: Ստեղծագործական խումբը կնախագծի տաղավարը` ըստ մշակված հայեցակարգի։ |
2009 թ. 1-ին և 2-րդ եռամսյակներ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ Կազմակերպչական կոմիտե |
կատարված է |
3. |
Տեղեկատվության և համագործակցության մասին նամակ-առաջարկ կազմակերպություններին |
Զարգացման հայկական գործակալության կողմից կուղարկվեն նամակներ՝ համապատասխան տեղեկատվություն ստանալու համար, ինչպես նաև կոմերցիոն մասի կազմակերպման մասին։ |
2009 թ. 1-ին և 2-րդ եռամսյակներ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ |
կատարված է |
4. |
Մասնակցության պայմանագրի ներկայացում ՀՀ կառավարություն` հաստատելու նպատակով |
Չինական կողմից ստացված մասնակցության պայմանագրի ձևի հիման վրա կլրամշակվի հայաստանյան մասնակցության պայմանագիրը, որը կուղարկվի ՀՀ կառավարություն` հավանություն ստանալու նպատակով: |
2009 թ. 1-ին և 2-րդ եռամսյակ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
կատարված է |
5. |
Կոմերցիոն մասի կազմակերպում |
Կոմերցիոն մասով նախատեսվում է Կազմակերպչական կոմիտեի ներկայացմամբ տարբեր միջոցառումների կազմակերպում, որոնք կխթանեն և կաջակցեն կոմերցիոն մասի գործունեությանը: ԶՀԳ-ն և «Արմենիան Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերությունը համատեղ կֆինանսավորեն այդ միջոցառումները: |
2009 թ. 4-րդ եռամսյակ 2010 թ. 1-ին, 2-րդ, 3-րդ և |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն Կազմակերպչական կոմիտե |
կատարված է |
6. |
Հաստատված մասնակցության պայմանագրի կնքում կազմակերպիչների հետ |
ՀՀ կառավարության կողմից հաստատված մասնակցության պայմանագիրը կկնքվի կազմակերպիչների հետ: |
2009 թ. 2-րդ եռամսյակ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
կատարված է |
7. |
Տաղավարի նախագծում |
Կնախագծվի ՀՀ տաղավարը, կկատարվեն դիզայներական մշակումները, կհաստատվի էքսպոզիցիան, տաղավարը կներկայացվի 3-Դ անիմացիայի միջոցով: Ընտրված ճարտարապետական ընկերության կողմից կպատրաստվի և կթարգմանվի չիներեն նախագծի կառուցապատման և ձևավորման պլանը։ |
2009 թ. 3-րդ եռամսյակ |
Կազմակերպչական կոմիտե «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն |
կատարված է |
8. |
Չինական կողմին ֆինանսական աջակցության հայտի ներկայացում |
Պայմանագիրը կնքելուց հետո բանակցություններ կվարվեն չինական կողմի հետ և կներկայացվի ֆինանսական աջակցության հայտ: |
2009 թ. 2-րդ եռամսյակ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ ՀՀ էկոնոմիկայի նախարարություն |
կատարված է |
9. |
Ցուցահանդեսի կազմակերպիչների կողմից արտոնագրված ընկերության ընտրություն |
ՀՀ տաղավարի ներքին հարդարանքը պետք է իրականացնի կազմակերպիչների կողմից արտոնագրված ընկերություններից մեկը, որի ընտրությունն էլ կկատարվի մրցույթի միջոցով։ |
2009 թ. 2-րդ և 3-րդ եռամսյակներ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ Կազմակերպչական կոմիտե «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն |
կատարված է |
10. |
Ցուցահանդեսի գովազդային նյութերի պատրաստում և ձեռքբերում |
Կազմակերպչական կոմիտեի կողմից կներկայացվեն այն ընկերությունները, որոնցից կպահանջվի հետևյալը` հուշանվերների պատրաստում, Հայաստանը ներկայացնող գրքերի, ամսագրերի, ազգային օրվա հրավիրատոմսերի, թռուցիկների, թղթապանակների և այլ անհրաժեշտ նյութերի պատրաստում և տպագրում, Հայաստանը գովազդող վերնաշապիկների և Հայաստանի մասին տեսահոլովակի ստեղծում |
2010 թ. 1-ին, 2-րդ, 3-րդ և |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ Կազմակերպչական կոմիտե «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն |
կատարված է |
11. |
ՀՀ տաղավարի ցուցանմուշների և դեկորացիաների ձեռքբերում ընտրված ընկերություններից |
Կազմակերպչական կոմիտեի կողմից ընտրված ընկերությունները կիրականացնեն ՀՀ տաղավարում ցուցադրվելիք ցուցանմուշների, թեմատիկ դեկորացիաների պատվիրում և ձեռքբերում, ինչպես նաև Հայաստանը, Հայկական տաղավարը և Աշխարհի քաղաքը ներկայացնող կայքերի և համակարգերի պատրաստում և արդիականացում: Դրանք պետք է համապատասխանեն ՀՀ տաղավարի ընդհանուր թեմատիկային: |
2010 թ. 1-ին, 2-րդ, 3-րդ և |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ Կազմակերպչական կոմիտե «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն |
կատարված է |
12. |
Ցուցանմուշների և այլ անհրաժեշտ պարագաների տեղափոխում ցուցահանդես |
Ձեռք բերված նյութերը և դեկորացիաները կհավաքագրվեն, կփաթեթավորվեն, ընտրված ընկերության կողմից կմաքսավորվեն Հայաստանում, կառաքվեն, կմաքսազերծվեն Չինաստանում, կառաքվեն ցուցահանդես, կպահեստավորվեն ցուցահանդեսի տարածքում։ Ցուցահանդեսի հետ կապված փաստաթղթերը կուղարկվեն և կառաքվեն` կմատուցվի սուրհանդակային և փոստային ծառայություն: |
2009 թ. 4-րդ եռամսյակ 2010 թ. 1-ին 2-րդ, 3-րդ և |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն |
կատարված է |
13. |
ՀՀ տաղավարի ներքին հարդարանք և դեկորացիաների տեղադրում |
Կազմակերպչական կոմիտեի կողմից ընտրված արտոնագրված ընկերությունների կողմից կիրականացվի ՀՀ տաղավարի ներքին հարդարանքը և դեկորացիաների տեղադրումը` կազմակերպչական կոմիտեի կողմից ներկայացված նախագծի հիման վրա: |
2009 թ. 4-րդ եռամսյակ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ Կազմակերպչական կոմիտե «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն |
կատարված է |
14. |
Մուլտիմեդիա ծրագրի պատվիրում |
Տաղավարում առկա տեղեկատվական ակտիվ էկրանների (touch screen) մրցութային կարգով ընտրված ընկերությունից կպատվիրվեն համապատասխան համակարգչային ծրագրեր, որոնք էլեկտրոնային ձևով կներկայացնեն ՀՀ տաղավարը և Հայաստանը: |
2009 թ. 4-րդ եռամսյակ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն Կազմակերպչական կոմիտե |
կատարված է |
15. |
Տաղավարի նախապատրաստման նպատակով աշխատողների գործուղում Շանհայ |
ՀՀ տաղավարի շինարարության ընթացքի վերահսկման համար կապալառու ընկերությունների հետ բանակցությունների իրականացման նպատակով ԶՀԳ-ի աշխատողներն ու կազմակերպչական կոմիտեի անդամները կգործուղվեն Շանհայ: |
2009 թ. 4-րդ եռամսյակ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ Կազմակերպչական կոմիտե |
կատարված է |
16. |
Գույքի ապահովագրություն |
Ցուցահանդեսի անցկացման ժամանակահատվածում ցուցադրվելիք գույքն ապահովագրվելու է կազմակերպիչների կողմից արտոնագրված ընկերության կողմից: |
2010 թ. 4-րդ եռամսյակ |
«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն |
կատարված է |
17. |
Տաղավարի ենթակառուցվածքի ձեռքբերում և մոնտաժում/ տեխնիկական հագեցվածության ապահովում |
Ընտրված ընկերության կողմից կիրականացվեն հետևյալ աշխատանքները` օդափոխության համակարգի մոնտաժում և համապատասխան պարագաների ձեռքբերում, գրասենյակի կահավորման և սարքավորումների ձեռքբերում, մոնտաժում և ապամոնտաժում, ջրի և կոյուղու համակարգերի մոնտաժում, էլեկտրականության, հեռահաղորդակցա- կան ցանցի և անվտանգության համակարգերի մոնտաժում և համապատասխան պարագաների ձեռքբերում, մուլտիմեդիա համակարգի, ձայնային համակարգի, լուսավորության համակարգի և վիդեոհամակարգի ձեռբերում և մոնտաժում։ |
2010 թ. 1-ին և 2-րդ եռամսյակներ |
«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն |
կատարված է |
ԷՔՍՊՈ-2010 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆ | |||||
18. |
Սպասարկող անձնակազմի գործուղում ցուցահանդես |
Հայաստանի տաղավարում աշխատանքների իրականացման, համակարգման վերահսկողության նպատակով նախատեսվում է ՀՀ վարչապետի խորհրդականի գործուղում, ինչպես նաև ԶՀԳ-ի, կազմակերպչական կոմիտեի աշխատողների, 2 ֆրանսիացի մասնագետների գործուղում ցուցահանդեսի անցկացման ընթացքում` 44 անձի հաշվարկով (օրապահիկ, գիշերավարձ, ավիատոմսեր): |
2010 թ. ընթացքում |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ Կազմակերպչական կոմիտե |
կատարված է |
19. |
Ընթացիկ աշխատանքներ |
Տաղավարի աշխատանքների իրականացման համար անհրաժեշտություն կա վարձել համապատասխան մասնագետներ՝ 2 մասնագետ, որոնք կաշխատեն ցուցահանդեսի նախապատրաստման և ամբողջ ցուցահանդեսի ընթացքում, 8 թարգմանիչ և 6 սպասարկող անձնակազմ, ինչպես նաև կազմկոմիտեի 5 անդամ և Կազմկոմիտեի կողմից ընտրված 6 մասնագետ, որոնք կաշխատեն հերթափոխով՝ ամբողջ ցուցահանդեսի ընթացքում): Կիրականացվեն նաև տաղավարի շահագործման համար անհրաժեշտ ընթացիկ վճարումներ, դրանք են՝ էլեկտրաէներգիայի վճար, ջրմուղ-կոյուղու վճար, հեռահաղորդակցության վճար, աղբահանության վճար, անվտանգության և սանիտարական աշխատանքների վճար, ինչպես նաև տաղավարի շահագործում և դրանից բխող աշխատանքների իրականացում՝ ցուցահանդեսի ընթացքում: |
2009 թ. 4-րդ եռամսյակ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն Կազմակերպչական կոմիտե |
կատարված է |
20. |
Ցուցահանդեսի ընթացքում Հայաստանի ազգային օրվա անցկացում |
Ցուցահանդեսի անցկացման ընթացքում նախատեսվում է անցկացնել Հայաստանի ազգային օր, որն ըստ նախնական պայմանավորվածու-թյան կանցկացվի 2010 թ. սեպտեմբերի 21-ին: Օրը պատշաճ անցկացնելու նպատակով Հայաստանից ցուցահանդես կգործուղվեն ստեղծագործական համույթներ, ինչպես նաև կիրականացվի ՀՀ պաշտոնական պատվիրակության ընդունելություն: Սեպտեմբերի 21-ին նախատեսվում է կազմակերպել տոնական ֆուրշետ, որտեղ հյուրերը կճաշակեն հայկական ուտեստներ և կկազմակերպվեն ներկայացումներ: Կնկարահանվի ֆիլմ Ազգային օրվա վերաբերյալ, ինչպես նաև նախօրոք նկարահանված տեսահոլովակները կցուցադրվեն այդ օրը: |
2010 թ. 3-րդ եռամսյակ |
ՀՀ մշակույթի նախարարություն «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ Կազմակերպչական կոմիտե «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն |
Կատարված է |
21. |
Հայաստանյան մասնակցության ազգային օպերատորի գլխավորությամբ անկախ փորձագետի և կազմակերպիչների կողմից համապա-տասխան փաստաթղթերի ստորագրում, ցուցահանդեսի փակում |
ԶՀԳ-ի կողմից կազմակերպիչների հետ միասին կիրականացվեն ցուցահանդեսի կատարողական ակտերի ստորագրման գործընթացները։ |
2010 թ. 4-րդ եռամսյակ |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ |
|
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ | |||||
22. |
Ցուցահանդեսի ավարտից հետո տաղավարի ապամոնտաժում |
Ցուցահանդեսի փակումից հետո կիրականացվեն տաղավարի ապամոնտաժում, գույքի փաթեթավորում, մաքսային ձևակերպումներ և տեղափոխում Հայաստան։ |
2010 թ. 4-րդ եռամսյակ |
«Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն |
|
ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԾԱԽՍԵՐ | |||||
23. |
Չնախատեսված ծախսեր |
|
2009-2010 թթ. ընթացքում |
«Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ «Արմենիա Սեքշըն օֆ Էքսպո 2010» ընկերություն Կազմակերպչական կոմիտե |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար |
Դ. Սարգսյան |