«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մարտի 2007 թվականի N 655-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի 3-րդ, 17-րդ հոդվածի 2-րդ և 43-րդ հոդվածի 2-րդ մասերին համապատաuխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաuտատել Հայաuտանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի:
2. Հաuտատել Հայաuտանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիայի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2.1. Մինչև 2008 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգին համապատասխան պետք է ստանան լիցենզիաներ և ներդիր (ներդիրներ):
(2.1 կետը լրաց. 02.08.07 N 871-Ն)
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունիսի 27-ին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են Հայաuտանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման պայմանները և կարգավորվում են դրա հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող բոլոր կազմակերպությունների (անկախ կազմակերպական-իրավական ձևից) և անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` կազմակերպություն) վրա:
3. Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով գրանցված, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա ունեցող կազմակերպությունները` Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաuտանի Հանրապետության ոuտիկանության ճանապարհային ոստիկանությունում (այսուհետ` ոստիկանություն) հաշվառված uեփականության կամ Հայաuտանի Հանրապետության oրենuդրությամբ uահմանված կարգով oգտագործման իրավունքով ձեռք բերված թեթև մարդատար ավտոմոբիլներով:
4. Սույն կարգում օգտագործված հասկացությունները սահմանված են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:
5. Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորումն իրականացնում է տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը (այսուհետ` լիազոր մարմին)` «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան:
6. Լիցենզավորող հանձնաժողովն ուuումնաuիրում է ներկայացված փաuտաթղթերի փաթեթը, որոշում դրանց համապատասխանությունը սույն կարգի պահանջներին և արդյունքների հիման վրա եզրակացություն ներկայացնում լիազոր մարմնի ղեկավարին:
II. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա ստանալու համար կազմակերպությունը լիազոր մարմին է ներկայացնում հայտով (N 1 ձև) պահանջվող փաստաթղթերը:
8. Կազմակերպությունների կողմից ներկայացվում են բոլոր փաuտաթղթերի պատճենները:
9. Հայտով պահանջվող բոլոր փաստաթղթերը պետք է լինեն հայերենով:
(9-րդ կետը փոփ. 12.03.09 N 271-Ն)
10. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ընդգրկված ավտոմոբիլների համար հատկացվում է լիցենզիայի ներդիր (այսուհետ` ներդիր):
11. Ներդիր ստանալու համար կազմակերպությունը լիազոր մարմին է ներկայացնում`
1) հայտ (N 2 ձև),
2) կազմակերպության լիցենզիայի պատճենը,
3) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլների ցանկը (N 3 ձև),
4) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլների համար պահանջվող փաստաթղթերը (N 4 ձև):
(11-րդ կետը փոփ. 12.03.09 N 271-Ն)
12. Ներդիրների հատկացման պարտադիր պայման է uեփականության կամ oգտագործման իրավունքով կազմակերպությանը պատկանող հավաքակայանի անհրաժեշտ պայմանները բավարարող տարածք, բացառությամբ 1-3 մարդատար-տաքսի ավտոմոբիլ ունեցող կազմակերպությունների, որտեղ հավաքակայանին ներկայացվող անհրաժեշտ պայմանները կարող են ապահովվել պայմանագրային հիմունքներով (բացառությամբ անհատ ձեռնարկատերերի կողմից մարդատար-տաքսի մեկ ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման դեպքից, որոնց ավտոմոբիլների կայանման ապահովման պարտականությունները կարող են դրվել դրանց վարորդների վրա: Հավաքակայանի անհրաժեշտ պայմաններն են`
1) ավտոմոբիլների կայանատեղի նվազագույն մակերեսը` մեկ ավտոմոբիլի համար 20 մ2 հաշվարկով.
2) ավտոմոբիլների` գիծ դուրս գալուց առաջ տեխնիկական վիճակի վերահսկման կետի (դիտափոս կամ էստակադա) առկայությունը.
3) վարորդների ամենoրյա բուժզննման կետի առկայությունը:
(12-րդ կետը փոփ., լրաց. 12.03.09 N 271-Ն)
13. Լիցենզավորված կազմակերպությունը լիցենզավորող հանձնաժողովից ստանալով տեղեկանք` համաձայն N 5 ձևի, ներկայացնում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում, ստանում է ավտոմոբիլին հատկացվելիք դեղին հիմնագույնի համարանիշի մասին տեղեկանքը` համաձայն N 6 ձևի, և ներկայացնում է լիցենզավորող հանձնաժողովին` լիցենզիայի ներդիրում` համաձայն N 7 ձևի, նշելու համար:
(13-րդ կետը խմբ. 12.03.09 N 271-Ն)
13.1. Լիցենզավորված կազմակերպությունը ներդիրի ստացման պահից 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում, սահմանված կարգով ստանում է ավտոմոբիլի դեղին հիմնագույնի համարանիշն ու ժամանակավոր գրանցման կտրոնը և դրա պատճենը 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է լիցենզավորող հանձնաժողովին:
(13.1 կետը լրաց. 12.03.09 N 271-Ն)
14. Դեղին հիմնագույնի համարանիշը հատկացվում է ներդիրի առկայության դեպքում:
15. Ներդիրի գործողության ժամկետը սահմանվում է ավտոմոբիլի արտադրության տարեթվից մինչև 10 տարին լրանալը:
16. Ներդիրն ուժի մեջ է սահմանված գործողության ժամկետում, եթե դրա և (կամ) համապատասխան լիցենզիայի գործողությունը չի դադարեցվել (կասեցվել), ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում:
17. Լիցենզավորող հանձնաժողովը հայտն ստանալուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը և ավտոմոբիլների համապատասխանությունը սույն կարգի պահանջներին (համապատասխանության թերթիկ` N 8 ձև):
18. Պարտադիր պայմաններից որևէ մեկի բացակայության կամ անհամապատասխանության դեպքում ավտոմոբիլի համար ներդիր չի հատկացվում:
19. Լիցենզիա և ներդիր (ներդիրներ) միաժամանակ ստանալու համար կազմակերպությունը ներկայացնում է սույն կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը:
20. Արգելվում է ներդիրների փոխանցումն այլ մարդատար-տաքսի ավտոմոբիլների:
20.1. Մարդատար տաքսի-ավտոմոբիլի սեփականատիրոջ փոփոխության, ինչպես նաև տվյալ ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ այլևս չիրականացնելու կամ լիցենզիայի ներդիրի ժամկետը լրանալու կապակցությամբ կազմակերպությունը դիմում է լիցենզավորող մարմին` ներկայացնելով փոփոխության հիմքերը և ավտոմոբիլին հատկացված լիցենզիայի ներդիրի բնօրինակը: Լիցենզավորող հանձնաժողովը 5 աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությանը տրամադրում է տեղեկանք` համաձայն NN 9 և 10 ձևերի, դեղին հիմնագույնի համարանիշը ճանապարհային ոստիկանությանը հանձնելու համար: Մարդատար-տաքսի ավտոմոբիլն այդպիսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու իրավունք ունեցող անձանց օտարվելու կամ ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով վարձակալության տրամադրվելու դեպքում դեղին հիմնագույնի համարանիշերը, նախկին սեփականատիրոջ համաձայնությամբ, չեն հանձնվում ճանապարհային ոստիկանություն:
(20.1 կետը լրաց. 12.03.09 N 271-Ն, 15.09.11 N 1380-Ն)
20.2. Լիցենզավորված կազմակերպության ավտոմոբիլի փոխարինումը և ներդիրի հատկացումն իրականացվում է սույն կարգի պահանջներին համապատասխան` տրամադրելով տեղեկանք` համաձայն N 11 ձևի:
(20.2 կետը լրաց. 12.03.09 N 271-Ն)
20.3. Լիցենզավորված կազմակերպության կողմից ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը հանձնված դեղին հիմնագույնի համարանիշերը (եթե դրանք պիտանի են օգտագործման համար) հանձնելու պահից 2 ամսվա ընթացքում ավտոմոբիլի փոխարինման կամ համալրման դեպքում տվյալ կազմակերպությանը հատկացվում են անվճար:
(20.3 կետը լրաց. 12.03.09 N 271-Ն)
20.4. Ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ այլևս չիրականացնելու դեպքում դեղին հիմնագույնի համարանիշերը և գրանցման ժամանակավոր կտրոնը հանձնելու և հիմնական համարանիշերն ստանալու համար ավտոմոբիլը ներկայացնելը ճանապարհային ոստիկանության համապատասխան ստորաբաժանում չի պահանջվում:
(20.4 կետը լրաց. 12.03.09 N 271-Ն)
III. ՏԱՔՍԱՄՈՏՈՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
21. Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներում ներգրավվող ավտոմոբիլները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի և շրջակա միջավայրի պահպանության ու տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:
22. Տաքսամոտորային փոխադրումներում կարող են ներգրավվել միայն 10 և ավելի փոքր տարիք ունեցող ավտոմոբիլներ:
23. Մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է ունենա`
1) ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված տաքսամետր (սակաչափիչ).
2) թափքի կողային մասում շախմատաձև տարբերանշմամբ գծանշում.
3) ուղեսրահում զբաղված լինելը (չլինելը) արտահայտող լուսացուցիչ, իսկ տանիքին` հուսալի ամրացված, «ՏԱՔՍԻ» գրառմամբ դեղին գույնի տարբերանշան.
4) տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ ավտոմոբիլի վարորդի մասին տեղեկատվություն:
IV. ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ ԵՎ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ
24. Լիցենզիան ուժի մեջ է մտնում այն լիցենզավորված անձին հանձնվելու կամ ուղարկվելու օրվան հաջորդող օրվանից:
25. Լիցենզիան վերաձևակերպվում է, գործողությունը կասեցվում, դադարեցվում է և կրկնօրինակը տրամադրվում է օրենքով սահմանված կարգով:
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Ձև N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ
ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայտատու________________________________________________________ (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը) |
Գտնվելու վայրը ___________________________________________________ (կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը) |
Փոխադրումների կազմակերպման վայրը ______________________________
Խնդրում եմ տրամադրել լիցենզիա` մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ
իրականացնելու համար:
Կից ներկայացվող փաստաթղթերն են`
1) պետական գրանցման վկայականի պատճենը (բոլոր ներդիրներով)`_____ էջ,
2) կանոնադրության պատճենը (իրավաբանական անձինք)` _____ էջ,
3) հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ) պատճենը` _____ էջ,
4) սոցիալական ապահովության քարտի պատճենը կամ սոցիալական ապահովության
քարտ չունենալու մասին տեղեկանք (անհատ ձեռնարկատերերը)`__ էջ,
5) պետական տուրքի անդորրագիրը:
Հայտնում եմ, որ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն ներկայացված փաստաթղթերում
առկա տվյալներն ամբողջական են և հավաստի:
Հայտատու _______________________________________________________ (պաշտոնը) |
_________________________ |
_____________________ |
_____ __________________ 200 թ. |
(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)
Ձև N 2
Հ Ա Յ Տ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Խնդրում եմ տրամադրել __________ լիցենզիայի ներդիր (ներդիրներ)` կից ցանկով ներկայացված ավտոմոբիլների համար` Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ իրականացնելու համար:
Հայտատու________________________________________________________ (կազմակերպության գտնվելու վայրը կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը) |
|
Լրացուցիչ տեղեկություններ ____________________________________________ |
|
Նախապեu ծանոթացել եմ տրանսպորտի ոլորտին առնչվող ՀՀ օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:
Կից ներկայացնում եմ գործող կարգի պահանջներով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց իuկությունը հավաuտում եմ:
Հայտատու |
_____________________ |
_________________________ |
_____ __________________ 200 թ. |
(Ձևը փոփ. 17.02.11 N 140-Ն)
Ձև N 3
Ց Ա Ն Կ
_______________________________________________________________ ի |
ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ
NN |
Ավտոմոբիլի | |||||
մակնիշը |
հաշվառման |
դեղին |
թողարկման |
ինչ իրավունքով է |
համապատաս- | |
1 |
3 |
4 |
5* |
6 |
7 |
8 |
1. |
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
* Լրացվում է միայն լիցենզիայի ներդիրի փոխարինման ժամանակ:
Հայտատու |
_____________________ |
_________________________ |
_____ __________________ 200 թ. |
(Ձևը փոփ. 12.03.09 N 271-Ն, 17.02.11 N 140-Ն)
Ձև N 4
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ (ՆԵՐԴԻՐՆԵՐԻ) ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
1. Հայտ
2. Լիցենզիա
3. Ավտոմոբիլին ամրակցված ավտովարորդի վկայական, պարտադիր բժշկական հավատարմագրման տեղեկանք և ավտոմոբիլների տեխնիկական անձնագիր (հաշվառման վկայագիր)
4. Ավտոմոբիլի վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիր
5. Ավտոմոբիլն այլ տեuակի վառելիքով շահագործման համար վերաuարքավորելու (կահավորելու) դեպքում` oրինականությունը հաuտատող փաuտաթուղթ
6. (6-րդ կետն ուժը կորցրել է 12.03.09 N 271-Ն)
7. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ շարժական կազմի հավաքակայանի անհրաժեշտ պայմանները բավարարող տարածքի uեփականության (oգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայական, իսկ 1-3 ավտոմոբիլ ունեցող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ համար` հավաքակայանին ներկայացվող անհրաժեշտ պայմանների ապահովման պայմանագիր, բացառությամբ մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատերերի, որոնք ներկայացնում են ավտոմոբիլի տեխնիկական և ավտովարորդի առողջական վիճակի ամենoրյա նախաուղերթային զննման աշխատանքների ապահովումը հավաստող փաստաթղթեր:
(Ձևը փոփ., լրաց. 12.03.09 N 271-Ն)
Ձև N 5
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N _____
_____ _______________ 200 Թ. ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԻ (ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ) ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Կազմակերպության անվանումը_______________________________________________________
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու (բնակության) վայրը _________________________________________________
Լիցենզավորող մարմնի համապատասխան որոշման համարը, ամսաթիվը _________________________________________________
Լիցենզավորող հանձնաժողովի նախագահ ______________ _______________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ __________________ 200 թ. (տեղեկանքը տալու ամսաթիվը)
|
(Ձևը խմբ. 12.03.09 N 271-Ն)
Ձև N 6
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ___________ 200 Թ. N________ՏԵՂԵԿԱՆՔԻ
ՀԱՄԱՁԱՅՆ________________________________________ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԱՎՏՈՄՈԲԻԼԻ (ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐԻ) ԴԵՂԻՆ ՀԻՄՆԱԳՈՒՅՆԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԵՐԻ ՄԱՍԻՆ (ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՈՒՄ ՆՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ)
NN |
Ավտոմոբիլի | ||
մակնիշը |
հաշվառման |
դեղին | |
1. |
|
|
|
2. |
|
|
|
3. |
|
|
|
_________________________ |
_____________________ |
Կ.Տ.
Ձև N 7
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՏԾ N 00000 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ
ՆԵՐԴԻՐ N 00000
Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ________________________________________________________ (նշվում է` մեկ կամ մեկից ավելի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման տեսակը)
Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը _________________________ _________________________________________________________
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու (բնակության) վայրը _____________________________________ ________________________________________________________
Ավտոմոբիլի մակնիշը___________________________________________
Ավտոմոբիլի հաշվառման համարանիշը ________________________________
Դեղին հիմնագույնի համարանիշը ___________________________________
Ավտոմոբիլի նույնացման համարը (VIN)________________________________
Ներդիրը տալու ամսաթիվը _______________________________________
Ներդիրի գործողության ժամկետը ___________________________________
Լիցենզավորող հանձնաժողովի նախագահ______________ _______________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)» |
(Ձևը խմբ. 12.03.09 N 271-Ն)
Ձև N 8
Հ Ա Մ Ա Պ Ա Տ Ա Ս Խ Ա Ն ՈՒ Թ Յ Ա Ն Թ Ե Ր Թ Ի Կ
_____ __________________ 200 թ.
NN |
Ավտոմոբիլի |
Պարտադիր պայմանների առկայությունը | ||||||||
մակ- |
հաշվառ- |
դեղին |
թողարկման |
ինչ |
ուղեսրահում |
թափքի |
ուղեսրահում |
տանիքին |
տաքսի- | |
1 |
3 |
4 |
5* |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը | ||||||||||
1. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
|
|
|
|
Լրացվում են 8-12 սյունակները` այո (ոչ) նշմամբ:
* Լրացվում է միայն լիցենզիայի ներդիրի փոխարինման ժամանակ:
Լիցենզավորող հանձնաժողով` |
_________________ |
__________________ |
_________________ |
__________________ | |
_________________ |
__________________ | |
_________________ |
__________________ | |
_________________ |
__________________ |
(Ձևի 2-րդ սյունակը հանվել է 12.03.09 N 271-Ն)
Ձ և N 9
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N _____
____________________________________________ կողմից մարդատար-տաքսի (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
ավտոմոբիլի (ավտոմոբիլների) սեփականատիրոջ փոփոխության մասին
Տրվում է նշված ավտոմոբիլը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններում վերագրանցելու և հատկացված դեղին հիմնագույնի համարանիշը նույնը թողնելու համար:
Լիցենզավորող հանձնաժողովի նախագահ ______________ ________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Լիցենզավորող հանձնաժողովի քարտուղար _____________ _______________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _________________ 200 թ. (տեղեկանքը տալու ամսաթիվը) |
(Ձևը լրաց. 12.03.09 N 271-Ն)
Ձ և N 10
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N _____ ________________________________________ կողմից մարդատար-տաքսի (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ այլևս չիրականացնելու կամ լիցենզիայի ներդիրի ժամկետը լրանալու մասին
Տրվում է նշված ավտոմոբիլին հատկացված դեղին հիմնագույնի համարանիշը հանձնելու համար:
Լիցենզավորող հանձնաժողովի նախագահ ____________ _____________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Լիցենզավորող հանձնաժողովի քարտուղար ___________ _____________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _________________ 200 թ. (տեղեկանքը տալու ամսաթիվը) |
(Ձևը լրաց. 12.03.09 N 271-Ն)
Ձ և N 11
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք N _____
________________________________________ կողմից մարդատար-տաքսի (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)
ավտոմոբիլի և դրան հատկացված լիցենզիայի ներդիրի փոխարինման մասին
Լիցենզավորող մարմնի ներդիրը տրամադրելու որոշման համարը, ամսաթիվը ____
Տրվում է նշված ավտոմոբիլը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմիններում վերագրանցելու և հատկացված դեղին հիմնագույնի համարանիշը նույնը թողնելու համար:
Լիցենզավորող հանձնաժողովի նախագահ ______________ ________________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը)
____ _________________ 200 թ. (տեղեկանքը տալու ամսաթիվը) |
(Ձևը լրաց. 12.03.09 N 271-Ն)
Հավելված N 2 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա
ՏԾ N 00000
Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ___________________________________________________________ (նշվում է` մեկ կամ մեկից ավելի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման տեսակը)
Տրվում է _____________________________________________________ (կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)
Կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) __________________________________________ (գտնվելու (բնակության) վայրը)
Լիցենզիան տալու ամսաթիվը` ___ ________ 200 թ.
ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ ______________ _____________ (ստորագրությունը) (անունը, ազգանունը) |
(Հավելվածը խմբ. 12.03.09 N 271-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
* - Ծանոթություն - |
համաձայն Արդարադատության նախարարության թիվ 41 պաշտոնական տեղեկատվության սույն որոշումն ուժի մեջ է մտնում 07.07.2007 թ. |